Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Կին. հիվանդություններ

Սրտի կաթվածը կանանց մեծամասնության կողմից անտեսվող հիվանդություն է

Սրտի կաթվածը կանանց մեծամասնության կողմից անտեսվող հիվանդություն է

Թեև սրտի կաթվածն ամբողջ աշխարհում համարվում է առավելապես տղամարդկանց բնորոշ առողջական խնդիր, սակայն դա թյուր կարծիք է: Միայն ԱՄՆ-ում սրտի կաթվածից տարեկան  270 հազ կին է մահանում: Այս ցուցանիշն ավելի մեծ է, քանի ամեն տարի քաղցկեղի բոլոր տեսակներից կանանց մահացության թիվը, գրում է Yahoo.News-ը:

Անտեսելով սրտի կաթված ստանալու մեծ հավանականությունը` կանայք հիմնականում կարծում են, որ իրենց առողջության համար ամենալուրջ վտանգը կրծքի քաղցկեղն է, որը Միացյալ Նահանգներում դառնում է տարեկան 40 800 կանանց մահվան պատճառ:

Ինչպես նշում է ամերիկացի առաջատար սրտաբաններից մեկը` Նոել Բեյրեյ Մերզը, կանանց մեծ մասն իրականում անտեղյակ է սրտի կաթվածի նախանշաններին, որոնք տարբեր կերպ են արտահայտվում` կախված անձի սեռից: Օրինակ տղամարդկանց մոտ այդ նախանշաններից ամենաառաջինն ու կաևորը կրծքավանդակի հատվածում ուժեղ ցավի զգացումն է: Սակայն իգական սեռի դեպքում այդ ախտանիշը պարտադիր պայման չէ: Ուստի նրանց սրտի կաթվածը բարդ է ախտորոշել, ինչի հետևանքով այս հիվանդությունը կանանց շրջանում ավելի շատ մահերի է հանգեցնում:

Հիվանդության առաջացման հարցում մեծ դեր է խաղում ծխելու հանգամանքը, քանի որ ծխող կանայք 4 անգամ ավելի շուտ կարող են կաթված ստանալ, քան չծխողները:

Մասնագետները, կանանց մոտ սրտի կաթվածից մահացությունների թիվը կրճատելու համար, կոչ են անում ստուգել արյան բարձր ճնշումը, խոլեստերինի և շաքարի բարձր պարունակությունն օրգանիզմում: Առողջարար սննդակարգը, մարմնամարզությամբ զբաղվելն ու քաշը նորմայի մեջ պահելը լավագույն տարբերակն են սրտի կաթվածից խուսափելու համար:


Այդ նպատակով մասնագետները ներկայացրել են այն 6 նախանշանները, որոնք ոչ մի դեպքում կանայք չպետք է անտեսեն և դրանց առկայության դեպքում պարտադիր դիմեն բժշկին.

1.Շնչառության դժվարացում
2. Ուսերի, ձեռքերի, մեջքի կամ ծնոտի հատվածում ցավ
3. Անբացատրելի, անհիմն հոգնածությունը
4. Ուժեղ քրտնարտադրություն
5. Սրտխառնոց ու գլխապտույտ
6. Անհանգստության զգացում

Բժիշկների խոսքերով` ճիշտ ժամանակին ցուցաբերված բժշկական օգնությունը կարող է 50%-ով նվազեցնել կանանց` սրտի կաթվածից մահանալու հավանականությունը:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ