Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Կին. հիվանդություններ

Կրծքի վերականգնման հեղափոխիչ մեթոդ առանց սիլիկոնե իմպլանտների

Կրծքի վերականգնման հեղափոխիչ մեթոդ առանց սիլիկոնե իմպլանտների

Այն բանից հետո,  երբ Կլեր Բեռելը վիրահատվեց՝ աջ կրծքի հեռացումով, բժիշկները նրան առաջարկել էին վերականգնողական վիրահատության մի քանի տարբերակ, որոնք կծածկեին առաջին վիրահատության հետևանքները: Կինն ընտրեց նորագույն մեթոդիկան և գոհ մնաց:

 

Անգլիական Սառռեյ կոմսության Ռիպլա քաղաքի (Ripley, Surrey) 35ամյա  բնակչուհին բացառապես առողջ ապրելակերպ էր վարում, կանոնավոր կերպով մեծ թենիս էր խաղում, սակայն դա չպահպանեց նրան մահացու վտանգավոր հիվանդությունից, որը նա հայտնաբերեց իր աջ կրծքում` պարզվեց չարորակ ուռուցք էր:

 

Հիվանդության ձևը և փուլն ընտրության հնարավորություն չէին թողնում, պետք էր հեռացնել կուրծքն` ամբողջությամբ:

 

Հետագայում Կրել Բեռելի (Claire Barrell) առաջ ընտրություն դրվեց. բժիշկների առաջարկած վերականգնողական վիրահատություններից ո՞րն ընտրել, և կինն առավելությունը տվեց ամենանոր և մի փոքր անսովոր մեթոդին՝ կրծքի վիրահատությունից հետո առանց պրոթեզ վերականգնմանը:

 

Սակայն ամենատարօրիակն այն էր, որ վերականգնման համար սիլիկոնե իմպլանտ չի օգտագործվել: Կլերը դարձավ աշխարհում առաջին կանանցից, որոնց փոխպատվաստեցին խոզից վերցրած հյուսվածքները և մաշկը:

 

Այն տեղում, որտեղ հեռացվել էր կուրծքը, փոխպատվաստված մաշկի տակ տեղադրվում է հատուկ պարկիկ, որի առաջադրանքը փոխպատվաստված հյուսվածքներին կրծքի տեսք տալն է. ոչ մեծ պոմպի միջոցով «պարկի» մեջ կանոնավոր կերպով մղվում է օդ`հյուսվածքներին և մաշկին ստիպելով անհարժեշտ չափով մեծանալ: Այս գործընթացը մի քանի ամիս է տևում:

 

«Ինձ բաժին է ընկել տանել դժվարություններ, բայց այժմ ես կուրծք ունեմ, որը` իր տարբերություն պրոթեզի, ես զգում եմ ինչպես իմը, այն միայն մի փոքր պինդ է կպչելիս, քան իմ սեփական ձախ կուրծքը», - պատմում է Կրել Բեռելը:

 

Նա միայն երկրորդ հիվանդն է Մեծ Բրիտանիայում, որ նման վիրահատություն է տարել:

 

Այս բուժումը կատարվել է երկրի Առողջապահության ազգային համակարգի հաշվին, որը վճարել է թանկարժեք վիրահատության և հաջորդող վերականգնման համար 35 000 ֆունտ ստերլինգ (ավելի քան 58 000 ԱՄՆ դոլար):

 

Խոզի մաշկը և հյուսվաքները` հատուկ ձևով մշակված, տալիս է ողջ աշխարհում ԱՄՆ-ից մի ընկերություն:

 

Կլերը նորից դուրս  է գալիս թենիսահարթակ:

Սկզբնաղբյուր. health-ua.org
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ