Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Կին. հիվանդություններ

Լակտոմիկրոբները բուժում են միզասեռական համակարգի հիվանդությունները

Միզուղիների վարակները բավականին տարածված են կանանց մոտ: Միայն ԱՄՆ-ում այս հիվանդությունների բուժման համար ծախսվում է տարեկան 2,5 մլրդ դոլար: Լակտոմիկրոբների նվազումը կապված է միզուղիների վարակի ռիսկի բարձրացման հետ, և հնարավոր է, այս միկրոբների աճը կարող է օգուտ բերել:
Հետազոտողները նախաձեռնել են պլացեբո-վերահսկող հետազոտություն՝ երկու կույր մեթոդի կիրառմամբ, որ պարզաբանեն այս հարցը: Տվյալ հետազոտության մեջ աղջիկները, որոնք ունեցել են միզուղիների կրկնվող վարակ, ընդունել են հակաբիոտիկներ` միզուղիների սուր վարակի դեմ: Ապա նրանք հինգ օր շարունակ ընդունել են կամ Lactobacillus crispatus-ով ինտրավագինալ մոմիկ՝ LACTIN-V անվամբ, կամ` պլացեբո:


Արդյունքները ցույց են տվել, որ այն կարող է նվազեցնել միզուղիների վարակի կրկնումը: Հետազոտությանը մասնակցած 100 կանանցից 50-ը ստացել են LACTIN-V, իսկ մյուս 50-ը՝ պլացեբո:  LACTIN-V ստացած ութ կանայք ունեցել են մինիմում վարակի մեկ դեպք, ի տարբերություն պլացեբոյով խմբի 13-ի:

Սկզբնաղբյուր. medstream.ru
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ