Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Կին. հիվանդություններ

Արգանդի վզիկի քաղցկեղը ներկայում միակ կանխարգելելի չարորակ նորագոյացությունն է

Արգանդի վզիկի քաղցկեղը ներկայում միակ կանխարգելելի չարորակ նորագոյացությունն է

Արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման համաեվրոպական շաբաթը կավարտվի հունվարի 30-ին, այն մեկնարկել էր նույն ամսի 24-ին:

Այս առիթով, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը որոշ տեղեկություններ է հրապարակել արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման ինչպես նաև Հայաստանում և, ընդհանրապես, աշխարհում այդ հիվանդության առումով իրադրության վերաբերյալ:

 

Տվյալների համաձայն, հայ կանանց շրջանում տարածվածությամբ երրորդ քաղցկեղը տարեկան խլում է ավելի քան 200 կյանք: Հայաստանում յուրաքանչյուր տարի մոտավորապես 385 կնոջ մոտ ախտորոշվում է արգանդի վզիկի քաղցկեղ: Այն հայ կանանց շրջանում տարածվածությամբ երրորդ քաղցկեղն է, իսկ վերարտադրողական օրգաններում չարորակ նորագոյացությունների առումով երկրորդ տեղն է զբաղեցնում 15-ից 44 տարեկան կանանց մոտ՝ կրծքագեղձի քաղցկեղից հետո:

 

Արգանդի վզիկի քաղցկեղն աշխարհում տարածվածությամբ երկրորդ քաղցկեղն է կանանց շրջանում: Ամեն տարի արձանագրվում է քաղցկեղի այդ տեսակի մոտ 500.000 նոր դեպք, և ամեն տարի այն խլում է ավելի քան 250.000 կյանք: Ընդ որում, արգանդի վզիկի քաղցկեղի դեպքերի 86 տոկոսը բաժին է ընկնում զարգացող երկրներին:

 


Մասնագետները նշում են, որ ժամանակին չհետևելու դեպքում, արգանդի վզիկի քաղցկեղը գրեթե միշտ հանգեցնում է մահվան: Մինչդեռ այն ներկայում միակ կանխարգելելի չարորակ նորագոյացությունն է: Եթե վերարտադրողական տարիքի կանայք երեք տարին մեկ անցնեն մասնագիտացված հետազոտություն, դեպքերի բացարձակ մեծամասնությունում հիվանդությունը կարելի է հայտնաբերել բավականաչափ վաղ շրջանում՝ կանխելով քաղցկեղի զարգացումը:

 

Նշենք, որ արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման համաեվրոպական շաբաթը նպատակ ունի բնակչության հնարավորինս լայն շերտերին տեղեկացնել, թե ինչպես կարելի է կանխարգելել այդ հիվանդությունը և խրախուսել կանանց՝ ժամանակին անցնելու համապատասխան մասնագիտական հետազոտություն: Համաեվրոպական շաբաթն անց է կացվում արդեն չորրորդ տարին:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ