Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Կին. հիվանդություններ

Արյան նոր հետազոտությունը բացահայտում է կրծքի քաղցկեղը հիվանդության զարգացման վաղ փուլերում

 Նորվեգական «Diagenic ASA» ընկերության աշխատակիցները մշակել են արյան պարզ հետազոտություն, որը թույլ է տալիս կանանց մոտ բացահայտել կրծքի քաղցկեղը նրա զարգացման ավելի վաղ, քան այն փուլը, երբ հնարավոր է լինում հիվանդությունն ախտորոշել ընդունված մեթոդների օգնությամբ: Այս մասին տեղեկացրել է «computerra.ru»-ն.


Նոր մեթոդը հայտնաբերում է քաղցկեղը, երբ ուռուցքի մեծությունը ոչ ավելի է, քան արևածաղկի փոքրիկ հատիկը, ավելի վաղ, քան կանանց մոտ ի հայտ են գալիս հիվանդության առաջին ախտանիշները: Կրծքի սովորական սկանը, որը կատարվում է ռենտգենյան ճառագայթների միջոցով, ճանաչում է ախտը, երբ ուռուցքը դառնում է 3-4 անգամ ավելի մեծ, այսինքն այն ժամանակ, երբ քաղցկեղն արդեն սկսում է տարածվել կաթնագեղձի մեջ:


Հետազոտողների համոզմամբ 75% դեպքերում թեստը հնարավություն է տալիս հստակ բացահայտել քաղցկեղի առկայությունը նախնական փուլերում, քանի որ արյունն անցնելով ուռուցքի միջով ձեռք է բերում քիմիական այնպիսի նշանների բարձր մակարդակ, որը բնորոշ է քաղցկեղին:


Մասնագետներն ակնկալում են, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում նոր մեթոդը կսկսի լայնորեն տարածվել և կիրառվել բազմաթիվ կլինիկաներում: Նրանք հավաստիացնում են, որ նորվեգացիների այս նոր մշակումը կօգնի փրկել հազարավոր կյանքեր:


Հիշեցնենք, որ 1/3 դեպքերում հնարավոր է խուսափել կրծքի քաղցկեղային հիվանդություններից, եթե կանայք հաճախ զբաղվեն մարմնամարզությամբ: Շաբաթվա ընթացքում 1.25-2.5 ժամ զբոսնելու դեպքում կարելի է նվազեցնել կաթնագեղձի քաղցկեղի զարգացման վտանգը մոտ 18%-ով: Կարևոր է նաև կրճատել ալկոհոլի օգտագործման քանակը, քանի որ օրվա ընթացքում 2 չափաբաժնից ավելի սպիրտ օգտագործելը (մեկ չափաբաժին սպիրտը հավասար է 290գ գարեջրի, 125մլ գինու, 25մլ սպիրտային բարձր տոկոսայնությամբ օղու) բարձրացնում է կրծքի քաղցկեղի առաջացման վտանգը 4-10%-ով:

Սկզբնաղբյուր. mignews.com
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ