Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը

Ինչպե՞ս է մոր տրամադրությունն ազդում փոքրիկի վրա. morevmankan.am

Ինչպե՞ս է մոր տրամադրությունն ազդում փոքրիկի վրա. morevmankan.am

Մոր և նոր աշխարհ եկած մանկիկի կապը շատ ամուր է հատկապես կյանքի առաջին ամիսներին: Մոր լավ տրամադրությունը նպաստում է երեխայի ամուր առողջությանը:


Մոր և երեխայի հուզական կապը հնարավորություն է տալիս մորը հասկանալու փոքրիկին.

 

  • մայրը հասկանում է երեխայի ցանկությունները, երբ նա անգամ դեռ չի սովորել խոսել,
  • երեխայի ձայնի նրբերանգներից տարբերակում է այդ պահին նրա կարիքը,
  • հեռավորության վրա զգում է երեխայի արթնանալը (հանկարծ կաթնարտադրություն է սկսվում):

Մոր հուզական կապը փոքրիկի հետ ձևավորվում է ինտուիցիայի զարգացման շնորհիվ՝ մանկան հետ զրույցների, գրկելու, փաղաքշանքի ընթացքում: Շատ կարևոր դեր է խաղում կրծքով կերակրումը:


Անգամ ամենափոքր տաիրքում երեխան զգում է մոր տրամադրությունը, հասկանում նրա տխրությունը՝ որքան էլ մայրը փորձի իրեն ուրախ պահել.

 

  • Երեխան հետևում է մոր հոնքերի, բերանի ակյունների դիրքին, հայացքին, և քանի որ փորձում է կրկնել նրա միմիկան, ասես նույնականանում է մոր հետ և զգում նույն հույզերը:
  • Մոր ձայնը երեխայի վրա մեծ ներգործությու ունի, նա զգում է ձայնի տեմբրը, ինտոնացիան։

Դեռ չծնված և ծննդից հետո երեխայի համար շատ կարևոր է նախ՝ հպման (տակտիլ) զգացողությունը, հետո աստիճանաբար սկսում են գործել մյուս զգայարանները՝ նա լսում է, զգում համ ու հոտ: Այդ պատճառով հպման պակասի դեպքում երեխան սկսում է դա «պահանջել», և մայրը պետք է կարողանա հասկանալ երեխայի ցանկությունները:


Եթե շփումը քնքուշ է և սիրալիր, երեխան պատասխանում է նույն կերպ: Եթե մայրը նյարդայնացած է, հոգնած, մտահոգ, երեխան նույնպես դառնում է անհանգիստ:


Մոր և մանկան խաղաղ, ջերմ հուզական կապը նպաստում է երեխայի ճիշտ զարգացմանը բոլոր ոլորտներում.

 

  • երեխան արագ է զարգանում, ճանաչում շրջապատող աշխարհը,
  • ֆիզիկական զարգացումն ընթանում է տարիքին համապատասխան՝ ժամանակին նստում է, քայլում, խոսում,
  • ձևավորվում է հուզական գիտակցություն (ինտելեկտ), երեխան սկսում է հասկանալ իր և այլոց հույզերը, իր կարիքներն ու ցանկությունները, ինչը նրան դարձնում է երջանիկ:


Երեխան կարող է հասկանալ շատ ավելին, քան մեզ թվում է: Եվ եթե նա կամակորություն է անում «առանց պատճառի», ուշադրություն դարձրեք Ձեզ վրա՝ չէ՞ որ Դուք եք երեխայի հաղորդիչը դեպի նրա հույզերի աշխարհ:

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ