Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը

Շեղված վարքը` դեռահասության տարիքում

Շեղված վարքը` դեռահասության տարիքում

Աշխարհում տարեց-տարի ավելանում է մանկական հանցագործությունների, թմրամոլության և ինքնասպանությունների թիվը, մեծանում է այն երեխաների թիվը, որոնք միտում ունեն դևիանտ վարքի կամ արդեն ցուցաբերել են: Անասելի հրատապ է ընտանիքի, շրջապատի դերը և նշանակությունը դեռահասների կյանքում:


Ի՞նչ է նշանակում «շեղված վարք»


Շեղվող վարքն արարքների համակարգ է, որը չի համապատասխանում հասարակության զարգացման տվյալ փուլում ընդունված նորմերին և արտացոլվում է հոգեկանի աններդաշնակության և անհամաձայնեցվածության, ինքնաիրացման հնարավորությունների խոչընդոտման, հոգեկանի ինքնակարգավորման մեխանիզմների խաթարումների կամ վարքի բարոյական և գեղագիտական վերահսկողության շեղումների միջև։


Շեղվող վարքի բազմաթիվ ձևեր վկայում են անձի և շրջապատող միջավայրի միջև կոնֆլիկտի մասին: Շեղված վարքաձևերի դրսևորման կիզակետում են հատկապես դեռահասները: Դա պայմանավորված է, առաջին հերթին, նրանց տարիքային առանձնահատկությամբ:


Դեռահասության տարիքի առանձնահատկությունները


Այս փուլում անցում է կատարվում մանկությունից դեպի հասունություն։ Դեռահասության տարիքը մարդու կյանքի այն շրջանն է, որն ընդգրկում է 11-12-ից 14-15-րդ տարիները։  

 
Դեռահասության տարիքը դիտում են որպես փոթորկի ու գրոհի, վարքում և զգացմունքներում դրամատիկ հեղափոխման շրջան։

 

Դեռահասության տարիքում մարդու օրգանզմում և հոգեկան դաշտում տեղի են ունենում արմատական փոփոխություններ, որոնք տանում են կենսաբանական  և հոգեբանական հասունացման։ Ներկայում սեռական հասունացման գործընթացներում դիտարկվում է աքսելերացիա։ Այս ամենի հետևանքով կարող են առաջ գալ տհաճ ապրումներ և անվստահություն։ Դեռահասի ընդհանուր անհավասարակշռության, դյուրագրգռության և անտարբերության պատճառն առավել հաճախ նյարդային ու էնդոկրինային համակարգերի վերակառուցումն է։ Անհրաժեշտ է նշել, որ դեռահասի սեռական հասունացման և ֆիզիկական զարգացման գործընթացում առաջանում են  բավականին լուրջ նշանակություն ունեցող հոգեբանական առանձնահատկություններ։

 

Դեռահասներն ավելի զգայուն են իրենց մարմնի և արտաքինի յուրահատկությունների նկատմամբ, նրանք իրենց զարգացումը համեմատում են ընկերների զարգացման հետ։ Այսինքն, արտաքինը կարևոր տարր  է դեռահասների ինքնագիտակցության մեջ։ Այս շրջանում դեռահասի մոտ ուժեղանում է ինքնադիտման նկատմամբ հակումը, եսակենտրոնությունը, ընկնում է ես-ի կայունությունը, ինքնահարգանքը, էապես փոխվում է ինքնագնահատականը։ Դեռահասները շատ ավելի հաճախ, քան` երեխաները, մտածում են, որ ծնողները, ուսուցիչները, հասակակիցները իրենց մասին վատ կարծիք ունեն։  


Ընտանիքի դերը դեռահասության տարիքում. կարո՞ղ է այն շեղված վարքի նախապայման լինել։


Ընտանիքում առկա անառողջ փոխհարաբերությունները ևս շեղված վարքի նախապայման են դեռահասների մոտ։ Քանի որ հենց այս տարիքում կարող է լինել նաև բազմապիսի հոգետրավմատիկ գործոնների ներուժ։ Դրանցից առավել ներգործող են ծնողների անպատշաճ վարքը, նրանց միջև կոնֆլիկտային փոխհարաբերությունները, թերությունների առկայությունը, դեռահասի տեսակետից` նվաստացնող, վիրավորող վերաբերմունքն իրեն՝ դեռահասին, նրա նկատմամբ վստահության կամ հարգանքի բացակայությունը։ Այս դեպքում դեռահասի մոտ կարող են ի հայտ գալ վարքի տարբեր շեղումներ։ Բարձր պատասխանատվությամբ ընտանիքներում դեռահասների անձը զարգանում է բարենպաստ։ Հարկ է առանձնացնել ընտանիքի մի քանի մոդելներ, որտեղ դեռահասները կարող են տարբեր վարքային դրսևորումներ ունենալ:


Օտարացնող ընտանիքում դեռահասին վերաբերվում են ինչպես մանկության ժամանակաշրջանում՝ նրանով քիչ են հետաքրքրվում, քիչ են հաղորդակցվում և իրենց պահում են որոշակի հեռավորության վրա։ Ծնողից օտարացման արդյունքում դեռահասի մոտ կարող է ձևավորվել սեփական խորը անլիարժեքության զգացումը, որն էականորեն սահմանափակում է զարգացման  հնարավորությունները։ Նման ընտանիքներում մեծացած դեռահասների մոտ չի բացառվում, որ մի օր կարող է դրսևորվել շեղված վարքաձև։


Ավտորիտար ընտանիքում, որտեղ շարունակվում  են դեռահասին կոշտ կերպով ներկայացվել այն  պահանջները, ինչ մանկության տարիներին: Սա նույնպես էականորեն կարող է սահմանափակել  դեռահասի նորմալ զարգացման հնարավորությունները։ Այսպիսի ընտանիքում դեռահասը մեծանում է միայնակ, դժբախտ և սեփական ուժերին անվստահ անձ։ Այնպիսի ընտանիքներում, որտեղ գերիշխում է ամենաթողության սկզբունքը, դեռահասը կրկնակի դժբախտ է և կարող է հեշտությամբ դրսևորել շեղված վարք։
Թողտվությամբ ընտանիքը դեռահասին զրկում է գիտակցել հասարակական հարաբերությունների օրենքներն ու սահմանափակումները և նրան դարձնում է անկարող` բազմաթիվ հարաբերություններում։


Գերխնամակալ ընտանիքներում նույնպես մեծանում է իր ուժերի վրա անվստահ և պասիվ դեռահաս։
Հատուկ ռիսկի խումբ են կազմում անընդհատ անկում ապրող ընտանիքում բնակվող դեռահասները, որտեղ ծնողներն անընդհատ ալկոհոլ և թմրանյութ են օգտագործում: Երեխաներն, ընդօրինակելով նրանց, միանում են նման շեղված վարքաձև դրսևորող անձանց խմբերին։


Ոչ լրիվ ընտանիքներում (հաճախ բացակայում է հայրը) դեռահասն իրեն հարմարավետ չի զգում։ Այս տարիքում առաջանում է հոր անհրաժեշտության սուր զգացում, որի ժամանակ նրա մոտ առաջանում է ագրեիսա, մեղադրանք, որը բերում է ոչ ադեկվատ գործողությունների։ Պատճառն այն է, որ այդ տարիքում դեռահասը կարիք ունի երկու սեռի ծնողների աջակցությանը։ Հոր բացակայությունը թուլացնում է նրա սոցիալական դիրքերը, շրջապատում իրեն գնահատված  չի զգում։ Որոշ դեպքերում ընտանիքի անդամների վերաբերմունքը դեռահասի նկատմամբ շատ կարևոր է, քանի որ դա դեռահասի մոտ կարող է հանգեցնել ստի, խաբեության, տնից փախչելու ցանկության և նման այլ նեգատիվ երևույթների։ Կամ, եթե դեռահասի հետ վարվեն այնպես, ինչպես երեխայի հետ, դա նրա կողմից առաջացնում է տարբեր  բնույթի դժգոհություններ։ Առավել բարենպաստ է այն իրադրությունը, երբ ընտանիքի անդամները, երբեմն, հանդես  են գալիս որպես ընկերներ` այդ ձևով թեթևացնելով դեռահասի փնտրտուքը նոր ձևաավորվող փոխհարաբերություններում: Դա օգնում դեռահասին գնահատել իր ունակությունները և հնարավորությունները:

 

Նման վերաբերմունքը թույլ է տալիս առավելագույն ճանաչել  նրան, ինչի արդյունքում պարզապես հնարավոր է խուսափել  բազմաթիվ տհաճ և, երբեմն, անդառնելի հետևանքներից։


Սիրելի՛ ծնողներ, որքան էլ դեռահասները գերադասեն  հասակակիցների հետ շփումները, այնուամենայնիվ, կենսական լուրջ խնդիրների առկայության դեպքում դիմում են ծնողներին: Փորձե՛ք լսել, հասկանալ՝ մինչև քննադատելը։ Փորձե՛ք ընտանիքում բարելավել բոլոր տեսակի փոխհարաբերությունները՝ ստեղծելով ներդաշնակության և սիրո մթնոլորտ, որը կբերի ընտանիքում մեծացող դեռահասի հոգեկան աշխարհում` խաղաղության։ Ներդաշնակ է համարվում այն ընտանիքը, որտեղ անդամների շփումները հագեցած են հուզականությամբ, սոցիալական դերերը լրացնում են միմյանց և ոչ-ոք չի ձգտում ստանձնել մյուսի դերը՝ չանտեսելով սեփականը: Կիրառելով ավելորդ սառնություն և պահանջկոտություն՝ իբրև դաստիարակության ճիշտ մեթոդ, ընդհակառակը, ավելի եք օտարացնում դեռահասին։ Վճռորոշ նշանակություն է տրվում հարաբերությունների հուզական կողմին, որի խախտումները կամ պակասը երեխաների մոտ, առաջացնում են թշնամության, ագրեսիայի, վախի զգացում, նպաստում հասակակիցների հետ հաղորդակցման ձևերի խանգարմանը, կեղծում հուզական շփման պահանջմունքը՝ ազդելով երեխաների նաև սեռադերային վարքի վրա։


Ուսումնասիրելով մեծ թվով դեռահասների (հատկապես` արդեն շեղված վարք դրսևորած և մեկուսացած), ովքեր միտվածություն ունեն դրսևորելու շեղված վարք, գրեթե մեծամասնության մոտ` ծնողները ամուսնալուծված են:

Հեղինակ. Հոգեբան` Մարիամ Վաչագանի Ասլանյան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հոգեբանորեն առավել վնասակար խոսքերը, որ ծնողը կարող է ասել իր երեխային
Հոգեբանորեն առավել վնասակար խոսքերը, որ ծնողը կարող է ասել իր երեխային

Ծնող լինելը մեծ պատասխանատվություն է: Կենդանություն տալով փոքրիկ մարդկային էակին՝ դուք նաև պարտավոր եք նրանց մեջ սերմանել բարոյականության զգացում և համոզված լինել, որ նրանք մեծանում են խելամիտ և ճշտապահ չափահասներ...

Որո՞նք են վաղ սեռական կյանքի վտանգները (The risks of early sexual activity). urolog.am
Որո՞նք են վաղ սեռական կյանքի վտանգները (The risks of early sexual activity). urolog.am

Բժշկական տեսանկյունից ո՞ր տարիքից կարելի է սկսել սեռական հարաբերությունները: Արդյո՞ք կուսության վաղ կորստի վտանգ գոյություն ունի: Արդյո՞ք սեռական ժուժկալությունը վնասակար է...

Սեքսոլոգիա
Երեխայի դաստիարակության 19 ոսկե պատվիրան մեծանուն մանկավարժ, փիլիսոփա Մարիա Մոնտեսորիից. myentertrain.com
Երեխայի դաստիարակության 19 ոսկե պատվիրան մեծանուն մանկավարժ, փիլիսոփա Մարիա Մոնտեսորիից. myentertrain.com

Իտալացի մեծանուն մանկավարժ Մարիա Մոնտեսորին այն չորս մանկավարժներից մեկն է, ով, ըստ ՅՈՒՆԵՍԿՈ-ի, մեծ ներդրում է ունեցել XX դարի մանկավարժական մտածողության ձևերի հաստատման հարցում...

Սեռական հասունացում կամ ուղղակի հասունացում. հարցերին պատասխանում է Մարինա Մելքումովան. arabkirjmc.am
Սեռական հասունացում կամ ուղղակի հասունացում. հարցերին պատասխանում է Մարինա Մելքումովան. arabkirjmc.am

Սեռական հասունացմանը վերաբերող առավել հաճախ մտահոգող հարցերին պատասխանում է Արաբկիր բժշկական համալիր- Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ, դեռահասային բժիշկ, դեռահասային...

Բժշկի ընդունարանում
Խոսքի զարգացումը նախադպրոցական տարիքում բնական և արհեստական բիլինգվիզմի ժամանակ. izmirlianmedicalcenter.com
Խոսքի զարգացումը նախադպրոցական տարիքում բնական և արհեստական բիլինգվիզմի ժամանակ. izmirlianmedicalcenter.com

Հայտնի է, որ օտար լեզվի յուրացումը մեծ ջանքեր և ժամանակ է պահանջում: Սակայն երեխան լիարժեք տիրապետում է օտար լեզվին երկու-երեք տարվա ընթացքում` առանց որևիցէ ջանքեր գործադրելու...

Ինչի դեմ պետք է պայքարեն ծնողները. գիտնականներ. 1in.am
Ինչի դեմ պետք է պայքարեն ծնողները. գիտնականներ. 1in.am

Հոգեբանները հետազոտություն են անցկացրել երեխաների դաստիարակությանը վերաբերող տարածված լեգենդների ոլորտում: Նրանք առանձնացրել են մի շարք պնդումներ, որոնք ծնողները սխալմամբ համարում են ճիշտ...

Հոգեբանները ներկայացրել են երեխաների համար հիպերխնամակալության վտանգավորության մասին. 1in.am
Հոգեբանները ներկայացրել են երեխաների համար հիպերխնամակալության վտանգավորության մասին. 1in.am

Zdravoe.com կայքի փոխանցմամբ՝ հիպերխնամակալությունը չափազանց վատ է անդրադառնում երեխաների զարգացման վրա և վտանգավոր է մտահոգ հայրերի ու մայրերի համար...

Ինչպե՞ս կրճատել գիշերային կերակրումները. kksenyak.am
Ինչպե՞ս կրճատել գիշերային կերակրումները. kksenyak.am

Սա երևի կերակրող մայրերին ամենաշատ հուզող հարցերից է: Այն գնալով ավելի հրատապ է դառնում երեխայի մեծանալուն զուգահեռ, քանի որ շատ երեխաներ սկսում են գիշերն ավելի հաճախ...

Երեխայի սնուցումը
Դաստիարակեք ֆինանսապես անկախ երեխաներ. mediamax.am
Դաստիարակեք ֆինանսապես անկախ երեխաներ. mediamax.am

Հայաստանը զարգացող տնտեսություն ունեցող երկրների շարքում է: Շատ ընտանիքների համար օրվա հացի փող վաստակելը խնդիր է: Մարդիկ այնքան մտահոգված են իրենց վաղվա ապրուստի համար, որ երեխաների դաստիարակության...

Աբրահամ Լինքոլնի նամակն իր որդու ուսուցչին. movsisyannune.com
Աբրահամ Լինքոլնի նամակն իր որդու ուսուցչին. movsisyannune.com

Ես հասկանում եմ, որ նա պետք է իմանա, որ ոչ բոլոր մարդիկ են արդար, ոչ բոլորն են անկեղծ: Բայց սովորեցրեք նրան, որ եթե կա սրիկա, կա նաև հերոս, եթե կա եսասեր քաղաքական գործիչ, կա նաև նվիրյալ առաջնորդ: Սովորեցրեք նրան այն, որ եթե կա...

Ինչպես երեխաներին սովորեցնել նկարել. 1in.am
Ինչպես երեխաներին սովորեցնել նկարել. 1in.am

Բոլոր երեխաներն էլ սիրում են նկարել, բայց ոչ բոլորն են կարողանում: Շատ կարևոր է այդ շրջանում օգնել երեխային: Այդ նպատակով AdMe.ru-ն ներկայացնում է նկարներ, որոնց շնորհիվ կարելի է փուլ առ փուլ արտանկարել...

Ի՞նչ հեքիաթներ է պետք կարդալ երեխաների համար քնից առաջ. news.am
Ի՞նչ հեքիաթներ է պետք կարդալ երեխաների համար քնից առաջ. news.am

Գիտնականները հայտնել են երեխաներին քնից առաջ կարդալու համար իդեալական հեքիաթի «բաղադրատոմսը». հեքիաթը տեւում է ուղիղ 8 րոպե ու 36 վարկյան, ու այնտեղ կա վիշապ, արքայադուստր, կախարդ ու փերի...

10 նշան այն բանի, որ ձեր երեխան Ինդիգո է. mediamag.am
10 նշան այն բանի, որ ձեր երեխան Ինդիգո է. mediamag.am

Նոր սերնդի մարդկանց, ովքեր տարբերվում են ոչ ստանդարտ մտածելակերպով և գերունակություններով՝ անվանում են տարբեր կերպ։ Ոմանք անվանում են նրանց «նոր հազարամյակի երեխաներ», մյուսները՝ «լույսի երեխաներ» կամ...

Երեխան գնում է առաջին դասարան. 5 անսովոր մեթոդ ստուգելու նրա պատրաստ լինելը. 1in.am
Երեխան գնում է առաջին դասարան. 5 անսովոր մեթոդ ստուգելու նրա պատրաստ լինելը. 1in.am

Ինչպե՞ս ստուգել երեխայի պատրաստ լինելը դպրոցին: 4mama.com.ua-ն առաջարկում է մի քանի անսովոր մեթոդներ...


Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ