Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը
Հոգեբանորեն առավել վնասակար խոսքերը, որ ծնողը կարող է ասել իր երեխային

Ծնող լինելը մեծ պատասխանատվություն է: Կենդանություն տալով փոքրիկ մարդկային էակին՝ դուք նաև պարտավոր եք նրանց մեջ սերմանել բարոյականության զգացում և համոզված լինել, որ նրանք մեծանում են խելամիտ և ճշտապահ չափահասներ: Բայց, երբ վերադառնում եք տուն գնումներով լի պայուսակներով և նկատում, որ երեխան իրեն լավ չի պահում, դժվար է զսպել զայրույթը:
Այդպիսի պահերին զայրույթի խոսքերը, որ մենք ասում ենք, կարող են նրանց վրա թողնել երկարատև ազդեցություն: Q&A կայքի օգտատերերը քննարկել են հոգեբանորեն առավել վնասակար արտահայտություննրը, որ կարող ենք ասել երեխային՝ հիմնվելով իրենց սեփական փորձի վրա:
Մի օր կհասկանաս
Ստեֆանի Անսոնը նշել է որոշ արտահայտություններ, որ իրեն ասել են, այդ թվում` «Կհասկանաս, երբ ինքդ ունենաս երեխաներ» արտահայտությունը: Նա նաև ասում է, որ երբ օգնության է կանչել մայրիկին, նա միշտ ասել է` «Հիմա՞ ինչ արեցիր»: Այլ մեկնաբանություններ, որ խորհուրդ է տալիս չանել, «ի՞նչ է քեզ հետ կատարվում» և «մի եղիր բեռ» արտահայտություններն են:
Կարևոր չէ, թե ինչ եք դուք ասում, կարևորն այն է, թե ինչպես եք դուք դա ասում
Լյուք Մեյերը, ով երեք երեխաների հայր է, պնդում է և առաջնահերթ համարում երեխային չասել բոլոր այն բառերը, որոնք կարող են նսեմացնել երեխայի տաղանդներն ու կարողությունները: Հատկապես, երբ երեխան ցանկանում է Ձեզ տպավորել կամ սպասում է գովասանքի խոսքերի: Նա օրինակ է բերում՝ ասելով, որ երբ Ձեր երեխան սովորում է նվագել ջութակ, իսկ Դուք նրան հրամայում եք չնվագել, որպեսզի կարողանաք դիտել հեռուստացույց, նա դա երբեք չի մոռանա: Լյուքը նաև ասում է, որ երեխային կարող է շատ մեծ հոգեբանական վնաս հասցնել ծնողի կողմից ասված սուտը:
Դեյվիդ Հանթերը պնդում է, որ կարևոր չէ, թե ինչ եք ասում, կարևորն այն է, թե ինչպես եք դա ասում: Ըստ Կարլ Նանտչայի՝ երեխային կարող է հոգեբանորեն վնասել նրան «ոչինչ չասելը»: «Ոչինչ» ասելով՝ նա ի նկատի ունի երեխայի հետ չխոսելը և նրա հետ չշփվելը: Նրա կարծիքով, երեխաներն ունեն իրենց ծնողների հետ փոխազդեցության շատ մեծ կարիք:
Երբեք մի ծաղրեք երեխայի ցավը
Միրանդա Մարկուսը կարծում է, որ պետք չէ ծիծաղել երեխայի վրա, թերագնահատել նրա ցավն ու տառապանքը, որքան էլ որ այն Ձեզ համար չնչին թվա: Մյուսները զգուշացնում են. երբեք չափից ավելի վերահսկողություն չսահմանել երեխայի հանդեպ, ինչպես օրինակ նրան ստիպել, որ ուտի այն, ինչ չի սիրում, և նրան չհամեմատել իր հասակակից այլ երեխաների հետ: Ինչպես նաև պետք չէ բացահայտել նրանց անձնական անհաջողությունները ազգականների առջև:

Կարդացեք նաև

Մոր և նոր աշխարհ եկած մանկիկի կապը շատ ամուր է հատկապես կյանքի առաջին ամիսներին: Մոր լավ տրամադրությունը նպաստում է երեխայի ամուր առողջությանը...


Աշխարհում տարեց-տարի ավելանում է մանկական հանցագործությունների, թմրամոլության և ինքնասպանությունների թիվը, մեծանում է այն երեխաների թիվը, որոնք միտում ունեն դևիանտ վարքի կամ արդեն ցուցաբերել են...


Բժշկական տեսանկյունից ո՞ր տարիքից կարելի է սկսել սեռական հարաբերությունները: Արդյո՞ք կուսության վաղ կորստի վտանգ գոյություն ունի: Արդյո՞ք սեռական ժուժկալությունը վնասակար է...


Իտալացի մեծանուն մանկավարժ Մարիա Մոնտեսորին այն չորս մանկավարժներից մեկն է, ով, ըստ ՅՈՒՆԵՍԿՈ-ի, մեծ ներդրում է ունեցել XX դարի մանկավարժական մտածողության ձևերի հաստատման հարցում...


Սեռական հասունացմանը վերաբերող առավել հաճախ մտահոգող հարցերին պատասխանում է Արաբկիր բժշկական համալիր- Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ, դեռահասային բժիշկ, դեռահասային...


Հայտնի է, որ օտար լեզվի յուրացումը մեծ ջանքեր և ժամանակ է պահանջում: Սակայն երեխան լիարժեք տիրապետում է օտար լեզվին երկու-երեք տարվա ընթացքում` առանց որևիցէ ջանքեր գործադրելու...


Հոգեբանները հետազոտություն են անցկացրել երեխաների դաստիարակությանը վերաբերող տարածված լեգենդների ոլորտում: Նրանք առանձնացրել են մի շարք պնդումներ, որոնք ծնողները սխալմամբ համարում են ճիշտ...


Zdravoe.com կայքի փոխանցմամբ՝ հիպերխնամակալությունը չափազանց վատ է անդրադառնում երեխաների զարգացման վրա և վտանգավոր է մտահոգ հայրերի ու մայրերի համար...


Սա երևի կերակրող մայրերին ամենաշատ հուզող հարցերից է: Այն գնալով ավելի հրատապ է դառնում երեխայի մեծանալուն զուգահեռ, քանի որ շատ երեխաներ սկսում են գիշերն ավելի հաճախ...


Հայաստանը զարգացող տնտեսություն ունեցող երկրների շարքում է: Շատ ընտանիքների համար օրվա հացի փող վաստակելը խնդիր է: Մարդիկ այնքան մտահոգված են իրենց վաղվա ապրուստի համար, որ երեխաների դաստիարակության...


Ես հասկանում եմ, որ նա պետք է իմանա, որ ոչ բոլոր մարդիկ են արդար, ոչ բոլորն են անկեղծ: Բայց սովորեցրեք նրան, որ եթե կա սրիկա, կա նաև հերոս, եթե կա եսասեր քաղաքական գործիչ, կա նաև նվիրյալ առաջնորդ: Սովորեցրեք նրան այն, որ եթե կա...


Բոլոր երեխաներն էլ սիրում են նկարել, բայց ոչ բոլորն են կարողանում: Շատ կարևոր է այդ շրջանում օգնել երեխային: Այդ նպատակով AdMe.ru-ն ներկայացնում է նկարներ, որոնց շնորհիվ կարելի է փուլ առ փուլ արտանկարել...


Գիտնականները հայտնել են երեխաներին քնից առաջ կարդալու համար իդեալական հեքիաթի «բաղադրատոմսը». հեքիաթը տեւում է ուղիղ 8 րոպե ու 36 վարկյան, ու այնտեղ կա վիշապ, արքայադուստր, կախարդ ու փերի...


Նոր սերնդի մարդկանց, ովքեր տարբերվում են ոչ ստանդարտ մտածելակերպով և գերունակություններով՝ անվանում են տարբեր կերպ։ Ոմանք անվանում են նրանց «նոր հազարամյակի երեխաներ», մյուսները՝ «լույսի երեխաներ» կամ...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն