Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը

Ինչպես երեխային սովորեցնել արագ ու լավ կարդալ. մասնագետներ. 1in.am

Ինչպես երեխային սովորեցնել արագ ու լավ կարդալ. մասնագետներ. 1in.am

Մասնագետները ներկայացնում են, թե երեխային ինչպես կարելի է սովորեցնել ավելի արագ ու լավ կարդալ՝ հայտնում է direct-press.ru-ն: Եթե դուք ուզում եք, որ ձեր երեխան սովորի ավելի արագ և լավ կարդալ, նրան հաճախ զբոսանքի տարեք այգի: Ֆիզիկապես ակտիվ երեխաներն ավելի զարգացած լեզվական հմտություններ ունեն՝ պարզել են ԱՄՆ-ում Իլինոյսի համալսարանի գիտնականները:

Հետազոտողները պարզել են, որ ֆիզիկապես ակտիվ երեխաներն ուղեղի ավելի արագ արձագանք ունեն, քան պակաս ակտիվ կյանքով ապրող նրանց հասակակիցները: Այն երեխաները, ովքեր շատ են շարժվում, նրանց մոտ նաև ավելի զարգացած են լեզվական հմտություններն ու կարդալու ունակությունը, նույնիսկ, եթե նրանք ոչ ճիշտ նախադասություններ են կարդում:

Սակայն հետազոտության արդյունքները չեն ապացուցում, որ ֆիզիկական ակտիվությունը բերում է դպրոցում բարձր առաջադիմության: Իրենց աշխատանքում գիտնականներն օգտագործել են էլեկտրաէնցեֆալոգրաֆիա, որի ժամանակ էլեկտրոդները միանում են գլխին՝ ուղեղի ակտիվութան հետ կապված էլեկտրական ազդակների գրանցման համար: Այդ սարքը հնարավորություն է տվել տեսնելու, թե ինչպես են փոխվում ուղեղի ալիքները՝ կախված տարբեր առաջադրանքներից, օրինակ՝ կարդալիս:

Պարզվել է՝ ոչ ճիշտ կամ անիմաստ նախադասություններ կարդալիս ուղեղի որոշակի ալիքներ ավելի ակտիվ են լինում, քան, եթե նախադասությունները ճիշտ են հնչում: Հետազոտողներն ուսումնասիրել են ուղեղի ալիքների տարբերությունները և պարզել, որ ֆիզիկապես ակտիվ երեխաներն ավելի արտահայտված ամպլիտուդի ալիքներ ունեն կարդալիս: Այլ կերպ ասած՝ շարժուն երեխաներն ավելի արագ են մշակում տեղեկատվությունը, նշանակում է՝ նրանց կարդալու ունակությունն ավելի լավ է զարգանում:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. fb.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ