Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը
Երեխաներին դաստիարակելու 6 սկզբունք` միլիոնատեր մայրիկից. tert.am
Ամերիկուհի գրող, բիզնես-լեդի, հեռուստա- և ռադիոհաղորդավարուհի Դենի Ջոնսոնը մեծացել է աղքատ ընտանիքում, 17 տարեկանում երեխա է ունեցել, 21-ում անօթևան դարձել, իսկ 23-ում վաստակել իր առաջին միլիոնը:
Որոշ ժամանակ անց հաջողակ գործարարուհին, 5 երեխայի մայրը և մի քանի թոռների տատիկը, ով հեղինակել է «Առաջին քայլերը դեպի հաջողություն» գիրքը, պատմել է երեխաներին դաստիարակելու իր սկզբունքների մասին, որոնք խորհրդի տեսքով հրապարակել է AdMe.ru-ն:
1. Նպատակն արդեն պետք է գործողություն լինի
Հարուստ մարդիկ հստակ պատկերացնում են, թե ինչ նպատակներ պետք է առաջադրվեն իրենց երեխաներին: Այո, նրանք դաստիարակում են Հարվարդի ապագա շրջանավարտներին, ապագա բժիշկներին և ապագա նախագահներին: «Իմ ընկերոջ ընտանիքում որդին բացարձակ չէր ուզում սովորել և որևէ բանով զբաղվելու ցանկություն չուներ: Հայրը նրան մեկ շաբաթով ուղարկեց անօթևանների կացարանում աշխատելու, որտեղից վերադառնալով` նա հստակ որոշել էր սովորել և շարունակել ընտանեկան բիզնեսը», - գրում է Ջոնսոնը:
2. Առանց հեռուստացույցի և բջջային հեռախոսի
Դենի Ջոնսոնի երեխաներն առաջին հեռախոսը ստացել են 16 տարեկանում, իրենց առաջին համակարգիչը հայրիկի հին համակարգիչն էր, իսկ հեռուստացույց տանն ընդհանրապես չկա: «Իմ երեխաները չեն կարող իրենց բջջային թույլ տալ, քանի որ չեն վաստակում այդքան գումար: Բջջայինները չեն սովորեցնում ճիշտ համակարգել ժամանակը, իսկ հեռուստացույցն, ընդհանրապես, ճիշտ ապրելակերպ չի սովորեցնում»:
3. Սովորեցրեք երեխային՝ սիրել աշխատանքը
Ինչ են լսում երեխաներն իրենց ծնողներից. «Առջևում վերջապես հանգստյան օրերն են», «Հոգնել եմ այդ աշխատանքից» և այլն: Այդ մթնոլորտում մեծացող երեխան ընդհանրապես չի ցանկանա աշխատել: Նրա տանը երեխաներն իրենց աշխատանքն ունեն և տարեցտարի նրանց անելիքն ավելի մեծ ծավալների է հասնում:
4. Դուք բանկոմատ չեք ձեր երեխայի համար
«Ես երեխային տալիս եմ տարեկան 50 դոլար՝ կոշիկի համար, և գնում եմ 4 զույգ ջինս: Այդ գումարով շքեղ կոշիկ չես գնի, իսկ եթե ցանկանում է ավելին, թող աշխատի», - ասում է Ջոնսոնը` նշելով, որ երեխան պետք է ապահովված լինի ամենաանհրաժեշտով, իսկ հատուկ ցանկություններն ու երևակայությունը նա պետք է իրագործի ինքնուրույն:
5. Ծախսել, թե՝ կուտակել
Երեխաներին պետք է սովորեցնել, որ գումարը կարելի է հավաքել, աշխատել և ներդնել:
6. Երեխային մեծահոգություն սովորեցրեք
Հաջողակ մարդկանց մեծամասնությունը առանձնանում է հուզական և նյութական առատաձեռնությամբ: Նրանք նախանձ չեն և շատ առատաձեռն են: Սովորեցրեք երեխային՝ հարգել մյուսներին:
04.06.2015 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ