Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը
Ինչպես կարելի է երեխաներին օգնել խուսափելու համացանցային կախվածությունց. 1in.am
Պարզվել է, թե ինչպես է պետք երեխային օգնել՝ խուսափելու համացանցային կախվածությունից։ Այսօրվա դեռահասների համար համակարգիչն այնքան սովորական առարկա է, որքան հեռուստացույցը նրանց ծնողների համար մանուկ տարիքում։
Ծնողների տեսակետները համակարգչի օգտագործման վերաբերյալ տարբերվում են։ Ոմանք ընդհանրապես արգելում են համակարգչից օգտվել, մյուսները թույլ են տալիս օգտագործել միայն ուսման մեջ, իսկ երրորդները մի կերպ են կարողանում երեխային կտրել էկրանից։ Իսկ արժե՞ արդյոք արգելել պլանշետներն ու գաղտնաբառ դնել համացանցի վրա։
«Այսօրվա երեխաներն ապրում են բոլորովին այլ սոցիալական միջավայրում, քան իրենց ծնողներն ընդամենը 20 տարի առաջ»,- կարծում է հոգեբանական գիտությունների թեկնածու, Մոսկվայի քաղաքային հոգեբանամանկավարժական համալսարանի «Պերեկրյոստոկ» կենտրոնի ղեկավար Կիրիլ Խլոմովը։
«Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ այսօր համացանցային շփումը երեխայի սոցիալականացման պայման է։ Եթե դեռահասը բոլորովին չի շփվում համացանցում, նա դուրս է մղվում իր հասակակիցների միջավայրից։ Կարելի է երեխայի ձեռքից վերցնել պլանշետը, սակայն հետո պետք չէ զարմանալ, թե ինչու նա ընկերներ չունի, չի շփվում հասակակիցների հետ, իսկ դպրոցում նրան ոչ-ոք չի հասկանում»,- ասել է նա։
Սակայն ամեն ինչում անհրաժեշտ է ողջամտություն։ Բժիշկ-հոգեբույժ Վիկտոր Խանիկովը կարծում է, որ համակարգչային կախվածության վտանգների առաջին տեղում համակարգչային խաղերն են, երկրորդում՝ սոցիալական ցանցերը։ Նա նշում է. «Մի կողմից՝ շփումը համացանցում կորած ընկերներին գտնելու հնարավորություն է տալիս, ամաչկոտներին թույլ է տալիս ազատ արտահայտվել, միայնակներին՝ զրուցակից գտնել։ Սակայն կա մեկ այլ կողմ՝ վիրտուալ շփումը երբեք չի փոխարինի կենդանի շփմանը։ Համացանցում կարելի է շփվել հարյուրավոր մարդկանց հետ, սակայն մնալ միայնակ: Այստեղ կարող ես որևէ բան ցանկանալ, զգալ, սակայն՝ անվտանգ, առանց գործողությունների, հետևաբար և՝ առանց պատասխանատվության։ Դա գրավիչ է, սակայն արդյունքը միմյանցից հեռանալն է, ոչ թե մերձեցումը։
Այս ամենի վրա ժամանակ է ծախսվում, երիտասարդությունն այսօր առանց այդ էլ չի կարդում, քանի որ ժամանակ չկա, բայց համացանցի համար ժամանակ միշտ է գտնվում։ Այս ամենի պատճառն այն է, որ խելքի և հոգու ջանքերը հասնում են նվազագույնի, մի խոսքով՝ կյանքի դյուրացման հերթական ձև է»։
Ինչպես ճիշտ կազմակերպել աշխատանքային պայմանները.
1. Մոնիտորը պետք է տեղադրված լինի աչքերից ոչ պակաս, քան 70 սմ հեռավորության վրա, ուղիղ հայացքից քիչ ներքև։
2. Կողմնակի աղբյուրներից ճառագող լույսը չպետք է արտացոլվի էկրանի վրա։
3, Եթե երեխան պետք է ծավալուն տնային աշխատանք կատարի համակարգչով, ամեն 20-30 րոպեն անհրաժեշտ է դադար տալ 5-10 րոպեով։
4. Աչքերի հոգնածությունը վերացնելուն կօգնի նաև հետևյալ վարժությունը՝ մոտակա կետից հայացքն ուղղել հեռակա կետին։
5. Աչքերի չորությունը կանխարգելելու համար կարելի է օգտագործել համապատասխան կաթիլներ։
Ի՞նչ անել, որ երեխան կախվածություն չունենա վիրտուալ աշխարհից
«Կապ հաստատեք ձեր երեխայի հետ, ներթափանցեք նրանց աշխարհը՝ համագործակցելով նրանց հետ, այլ ոչ թե ուրախացեք, որ նա համակարգչի մոտ է, ուստի և որևէ տեղ գարեջուր չի խմում կամ թմրանյութ չի ընդունում»,- խորհուրդ է տալիս Վիկտոր Խանիկովը
Անվտանգության կանոններ
Եթե երեխան երկար է նստում համակարգչի առջև, կարող է ձեռք բերել համակարգչային տեսողական ախտանիշ՝ տեսողության սպեցիֆիկ խանգարում։ Եթե նկատել եք, որ երեխայի աչքերը կարմրել են, նա դրանք անընդհատ տրորում է, դարձել է նյարդային և գլխացավեր ունի, նրան շտապ հեռացրեք էկրանի մոտից։
16.03.2015 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ