Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը
Ինչպե՞ս երեխաներին զերծ պահել համակարգչի եւ համացանցի բացասական ազդեցությունից. news.am
Ինչպե՞ս երեխաներին զերծ պահել համացանցի եւ համակարգչի բացասական ազդեցություններից, միեւնույն ժամանակ, հնարավորություն ընձեռելով օգտվելու համաշխարհային ցանցի բոլոր դրական հնարավորություններից։ Այդ հարցերի շուրջ օգոստոսի 23–ին մամուլի ասուլիս անցկացրեց հոգեբան Աննա Բադալյանը։
Ըստ նրա, ոչինչ արգելել չի կարելի, երեխայի հետ պետք է անընդհատ երկխոսության մեջ լինել, եւ փորձել բացատրել համակարգչի եւ համացանցի օգուտներն ու վնասները։
«Երբ երեխայի եւ ծնողների միջեւ կա դիալոգ, ապա այդ դեպքում շատ հեշտ է երեխային հասցնել նրան, որ ինքը գիտակցի դրա վնասակարարությունը։ Եթե այդ վնասակարությունը ապացուցող մի քանի նորմալ, բանական օրինակներ ցույց տանք նրան, ապա նորմալ, բանական երեխան ետ կկանգնի», – ասաց նա։
Մասնագետը նշեց, որ սխալ է երեխային համացանցից ընդհանրապես զրկելը, քանի որ այն լայն ճանաչողական, ուսուցողական, գեղեցիկի հետ շփվելու հնարավորություն է տալիս, դրանով աշխարհը ավելի փոքր եւ ընկալելի է դառնում երեխայի համար։ Նաեւ հավելեց, որ պետք է հիշել, որ համացանցը լոկ սոցցանցերը չեն, իսկ «մեծահասկաների կայքերից» երեխաներին հեռու պահելու համար դրանք փակելու տեխնիկական հնարավորություններ գոյություն ունեն։ Համակարգիչը պետք է երեխայի օրվա ռեժիմի մի մասը լինի, բայց երբեք չպետք է հասցնել պատժի սահմանին՝ հակառակ հոգեբանական ռեակցիա չառաջացնելու համար։
Խոսելով դաժան համակարգչային խաղերի բացասական ազդեցությունից, Ա.Բադալյանը նշեց, որ այդ խաղերը եւս մի օրինակ են երեխաների համար, որոնց վրա նրանք դաստիարակվում են, եւ այստեղ նրանց ոչ-ոք չի ասում, որ դա վատ օրինակ է։ «Եւ ամենավատն այն է, որ այդ ամենը ղեկավարողը դառնում է երեխան, վատ արարքի լիդերը, գործունեությունը զարգացնողը դառնում է ինքը՝ երեխան, ու սկսում է անընդհատ ղեկավարել։ «Չի կարելիների», տաբուների սահմանները վերանում են, ու երեխան առաջ է ընթանում... Չկա պատիժ, առաջանում է անպատժելիության զգացողություն։ Արդյունքում, երեխան դառնում է բավական ագրեսիվ վարքի տեր։ Կուտակված բացասական էներգիան պետք է մի տեղից դուրս գա, ու երեխան սկսում է այն ընկերների հետ վեճում թափել», – ասաց մասնագետը, նշելով, ար այդ բացասական էներգիաները լիցքաթափելու ամենալավ ձեւը սպորտն է։
Խոսելով այն բանից, թե ինչու են մարդիկ իրականությունից փախուստ գործում դեպի վիրտուալ աշխարհ, հոգեբանը նշեց, որ երբ մարդը չունի իր իրական աշխարհը, իր շփման աշխարհը, ինքը սահմանափակվում է այդ վիրտուալ աշխարհով, այնտեղ լիդերության վահանակը իր ձեռքին է։ «Իրական կյանքում բոլորը չեն կարող լինել իրավիճակի տերը, իսկ այստեղ իրավիճակի տերը դու ես», – նշեց հոգեբանը, հավելելով, որ այդպիսի մարդիկ մասնագիտական օգնության մեծ կարիք ունեն։
25.08.2014 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ