Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը
Նկարչական թեստ չորս տարեկան երեխաների համար. ինչի՞ մասին են արդյունքները վկայում. news.am
Ներկա դարաշրջանը «երեխաների նկատմամբ գերկենտրոնացած ծնողներով» է բնորոշվում, ովքեր ամեն հնարավոր քայլի են պատրաստ՝ փոքրիկի սահուն զարգացումն ապահովելու համար:
Բանը նրան է հասել, որ մտավոր կարողությունների ճիշտ արագացմամբ զարգացման վերաբերյալ հետազոտություններ են մշակվում եւ իրականացվում: Դրանց շարքում իր պարզությամբ Լոնդոնի թագավորական քոլեջի գիտահետազոտական խմբերից մեկի ջանքերով մշակված հետազոտությունն է առանձնանում, որն առաջարկում է չորս տարեկան երեխայի մտավոր զարգացման տեմպերը սովորական նկարչական թեստի օգնությամբ որոշել, հաղորդում է Medical Daily-ն:
«Մարդիկ դեռ շատ վաղուց՝ 15 հազար տարի առաջ են նկարելու ունակություն ձեռք բերել: Այդ կերպ բոլորս փորձում ենք մեր մտքին եղածը շրջապատին հաղորդակից դարձնել: Պատկերներ վերարտադրելու կարողությունը միայն մարդուն է հատուկ եւ, ինչպես որ գիրը, տեղեկության պահպանման եւ քաղաքակրթության կառուցման հանգեցնող կոգնիտիվ կարողության նշան է», - մեկնաբանել է ուսումնական հաստատությանը կից գործող սոցիալական եւ գենետիկ հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող դոկտոր Ռոզալինդ Արդենը:
Վերը հիշատակված թեստը երեխաներին առաջարկում է… երեխա նկարել: Այնուհետեւ 0-12 բալանոց սանդղակով գնահատում է իրականացվում՝ կախված այն հանգամանքից, թե որքան մանրակրկիտ է նկարը ստացվել: Բացի այդ, եթե այն դիմային բաղադրիչներ՝ աչքեր եւ քիթ, ինչպես նաեւ մարմնի այլ մասեր՝ մազեր, ձեռքեր եւ ոտքեր է ներառում, հավելյալ մեկ միավոր է առաջարկվում: Երեխայի զարգացման տեմպերի վերաբերյալ հստակ պատկերացում կազմելու համար, ի հավելումն, մի քանի բանավոր եւ այլ բնույթի հարցեր են տրվում:
Հետազոտության երկրորդ փուլում, 10 տարի անց, երբ նախնական փուլին մասնակից երեխաների 14-րդ տարեդարձն էր բոլորել, համալսարանականները նրանց նոր թեստեր են առաջարկել՝ մտավոր զարգացման առաջընթացի տեմպերը պարզելու նպատակով: Ստացված տվյալների վերլուծության արդյունքում պարզվել է, որ նախնական թեստի արդյունքների օգնությամբ կարելի է առաջիկա տասը տարիների համար որոշակի կանխատեսումներ անել, թեեւ դրա համար անհրաժեշտ կորելյացիոն կապը միջին ճշտություն է ենթադրում:
«Նկարի՛ր երեխա» թեստը դեռեւս 1920-ականներին էր առաջարկվում՝ երեխաների մտավոր կարողոթյունների չափման նպատակով, եւ ենթադրվում էր, որ այն պետք է կորելյացիոն կապ ունենա ուղեղի հնարավորությունների հետ: Մեզ համար զարմանալին այն էր, որ այդ կորելյացիան 10 տարվա ճշտությամբ է գործում», - նշել է դոկտոր Արդենը` հավելելով, որ ծնողները երեխայի գեղանկարչության որակներով անհանգստանալու կարիք չունեն, քանի որ մտավոր կարողությունների վրա բազմաթիվ այլ, այդ թվում՝ գենետիկ եւ սոցիալական գործոններ կարող են անդրադառնալ:
Ավելի քան 7700 երկվորյակ երեխաների շրջանում իրականացված հետազոտության արդյունքում, մասնավորապես, պարզվել է, որ զույգերը, նկարչական որակների տեսանկյունից, որոշակի նմանություններով են աչքի ընկնում, ինչը գենետիկ կապի առկայության մասին ենթադրության տեղիք է տալիս: «Այդուհանդերձ, դա դեռ չի նշանակում, որ «նկարչական գեն» գոյություն ունի: Երեխայի նկարչական հատկանիշներն այլ կարողությունների դիտարկման, ինչո՞ւ չէ՝ նաեւ մատիտը բռնելու ձեւի արդյունք են: Մենք դեռ շատ հեռու ենք գենետիկ կոդի՝ մարդու վարքագծի վրա ազդեցության բոլոր ոլորտների մասին պատկերացում կազմելուց», - մեկնաբանել է դոկտոր Արդենը:
05.04.2015 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ