Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը
Երեխայի խնդիրների հիմքում ընկած է ծնողների և շրջապատի ազդեցությունը. հոգեբան
Երեխայի խնդիրների մեծ մասի հիմքում ընկած է ծնողների և շրջապատի ազդեցությունը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնի դոցենտ, հոգեբանական գիտությունների թեկնածու Իրինա Խանամիրյանը:
Նա նշեց, որ երեխաների ագրեսիվությունը վերջին տարիներին շատացել է. «Ինձ հաճախ են դիմում ագրեսիայի խնդիրների պատճառով, ցավոք, դա շատ տարածված է: Երեխան հենց այնպես չի ունենում վարքային խնդիրներ: Պետք է հասկանանք` ինչն է հուզում նրանց և փորձենք օգնել: Երբեմն ծնողներն իրենք են հասցնում նրան, որ երեխան լալիս է: Կան նաև ամուսնալուծության հետևանքով առաջացած խնդիրներ: Այդ պատճառով մենք խորհուրդ ենք տալիս ամուսնալուծությունն այնպես կազմակերպել, որ նվազագույն կերպով անդրադառնա երեխաների վրա», -ասաց հոգեաբանը:
Ըստ նրա` խնդիրների պատճառները տարբեր են լինում, և ծնողը միշտ հետամուտ պետք է լինի դրանք հայտնաբերելու: Երեխաների հոգեկան և ֆիզիկական առողջություն վրա ազդում են այնպիսի գործոններ, ինչպիսիք են՝ ծնողները, շրջապատը, համացանցը, սերիալները, հեքիաթները, մուլտֆիլմերը և այլն: Բոլորի ազդեցությունն էլ կարելի է դրականի վերածել, եթե ծնողը ճիշտ ժամանակին և ճիշտ ձևով դրանք մատուցի երեխային:
Մուլտֆիլմերը մեծ ազդեցություն են ունենում: Երբեմն երեխաները ժամանակակից մուլտֆիլմերի ուղերձները չեն կարողանում ընկալել և նրանց մոտ հոգեբանական խնդիրներ են ձևավորվում:
Շատ կարևոր գործոն են նաև հեքիաթները, քանի որ, ըստ էության, դրանք փորձի փոխանակում են սերնդից սերունդ: «Հեքիաթներն այնպիսի որակներ են տալիս, որոնք անհրաժեշտ են անձի ձևավորման համար: Կարևոր է, որ ծնողը կողմնորոշվի՝ որ տարիքում ինչ հեքիաթ կարդալ: Նախադպրոցական տարիքում ճիշտ է կենդանիների մասին հեքիաթներ պատմել: Դա բարոյական կրթության զարգացման տարիք է, նա այդ տարիքում է սովորում ճիշտն ու սխալը, բարոյական նորմերը: Իսկ կենդանիների մասին հեքիաթներում դա կա»,- ասաց Իրինա Խանամիրյանը:
Նրա խոսքով ` երեխաների վրա շատ վատ են անդրադառնում սերիալները. «Այն, ինչ հիմա նրանք սերիալներում տեսնում են, ուղղակի սարսափելի է: Դրանք բացարձակապես չեն նպաստում առողջ անձի ձևավորմանը: Արդյունքում ծնողը հայտնվում է երկու քարի արանքում, որովհետև, եթե թույլ չտա նայել, երեխան հետ է մնում հասարակությունից, մյուս կողմից` եթե թույլ տա, նախօրոք գիտի, թե դա ինչ ազդեցություն է թողնելու: Երեխայի զարգացման համար շատ կարևոր է հերոսի առկայությունը: Տեսեք` ովքեր են սերիալներում հերոսներ. անկիրթ, ագրեսիվ անձինք», – ասաց հոգեբանը` հավելելով. «Հարցը պետք է պետական մակարդակով լուծել, պետք է հասկանալ ինչ սերունդ ենք ցանկանում դաստիարակել: Այսօրվա սերիալները ոչ մի կերպ չեն նպաստում անձի ճիշտ դաստիարակմանը»:
08.07.2014 Կարդացեք նաև
Այս հարցի պատասխանը կախված է բազմաթիվ գործոններից, ուստի հնարավոր չէ որոշել այն տարիքը, երբ երեխային պետք է թույլ տալ միայնակ խաղալ դրսում: Հաշվի առեք հետևյալ...
14.05.2025
Մոր և նոր աշխարհ եկած մանկիկի կապը շատ ամուր է հատկապես կյանքի առաջին ամիսներին: Մոր լավ տրամադրությունը նպաստում է երեխայի ամուր առողջությանը...
19.10.2023
Ծնող լինելը մեծ պատասխանատվություն է: Կենդանություն տալով փոքրիկ մարդկային էակին՝ դուք նաև պարտավոր եք նրանց մեջ սերմանել բարոյականության զգացում և համոզված լինել, որ նրանք մեծանում են խելամիտ և ճշտապահ չափահասներ...
06.04.2021
Աշխարհում տարեց-տարի ավելանում է մանկական հանցագործությունների, թմրամոլության և ինքնասպանությունների թիվը, մեծանում է այն երեխաների թիվը, որոնք միտում ունեն դևիանտ վարքի կամ արդեն ցուցաբերել են...
02.02.2021
Բժշկական տեսանկյունից ո՞ր տարիքից կարելի է սկսել սեռական հարաբերությունները: Արդյո՞ք կուսության վաղ կորստի վտանգ գոյություն ունի: Արդյո՞ք սեռական ժուժկալությունը վնասակար է...
09.01.2019
Իտալացի մեծանուն մանկավարժ Մարիա Մոնտեսորին այն չորս մանկավարժներից մեկն է, ով, ըստ ՅՈՒՆԵՍԿՈ-ի, մեծ ներդրում է ունեցել XX դարի մանկավարժական մտածողության ձևերի հաստատման հարցում...
03.12.2018
Սեռական հասունացմանը վերաբերող առավել հաճախ մտահոգող հարցերին պատասխանում է Արաբկիր բժշկական համալիր- Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ, դեռահասային բժիշկ, դեռահասային...
22.10.2018
Հայտնի է, որ օտար լեզվի յուրացումը մեծ ջանքեր և ժամանակ է պահանջում: Սակայն երեխան լիարժեք տիրապետում է օտար լեզվին երկու-երեք տարվա ընթացքում` առանց որևիցէ ջանքեր գործադրելու...
22.11.2016
Հոգեբանները հետազոտություն են անցկացրել երեխաների դաստիարակությանը վերաբերող տարածված լեգենդների ոլորտում: Նրանք առանձնացրել են մի շարք պնդումներ, որոնք ծնողները սխալմամբ համարում են ճիշտ...
20.09.2016
Zdravoe.com կայքի փոխանցմամբ՝ հիպերխնամակալությունը չափազանց վատ է անդրադառնում երեխաների զարգացման վրա և վտանգավոր է մտահոգ հայրերի ու մայրերի համար...
07.07.2016
Սա երևի կերակրող մայրերին ամենաշատ հուզող հարցերից է: Այն գնալով ավելի հրատապ է դառնում երեխայի մեծանալուն զուգահեռ, քանի որ շատ երեխաներ սկսում են գիշերն ավելի հաճախ...
27.04.2016
Հայաստանը զարգացող տնտեսություն ունեցող երկրների շարքում է: Շատ ընտանիքների համար օրվա հացի փող վաստակելը խնդիր է: Մարդիկ այնքան մտահոգված են իրենց վաղվա ապրուստի համար, որ երեխաների դաստիարակության...
25.02.2016
Ես հասկանում եմ, որ նա պետք է իմանա, որ ոչ բոլոր մարդիկ են արդար, ոչ բոլորն են անկեղծ: Բայց սովորեցրեք նրան, որ եթե կա սրիկա, կա նաև հերոս, եթե կա եսասեր քաղաքական գործիչ, կա նաև նվիրյալ առաջնորդ: Սովորեցրեք նրան այն, որ եթե կա...
04.12.2015
Բոլոր երեխաներն էլ սիրում են նկարել, բայց ոչ բոլորն են կարողանում: Շատ կարևոր է այդ շրջանում օգնել երեխային: Այդ նպատակով AdMe.ru-ն ներկայացնում է նկարներ, որոնց շնորհիվ կարելի է փուլ առ փուլ արտանկարել...
12.10.2015
Գիտնականները հայտնել են երեխաներին քնից առաջ կարդալու համար իդեալական հեքիաթի «բաղադրատոմսը». հեքիաթը տեւում է ուղիղ 8 րոպե ու 36 վարկյան, ու այնտեղ կա վիշապ, արքայադուստր, կախարդ ու փերի...
08.09.2015
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ