Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը
Կակազություն
Կակազելը հաճախակի երևույթ է կյանքի երրորդ տարում։ Կակազելու պատճառներն ամբողջությամբ հայտնի չեն: Հաճախ կակազելը ժառանգական թերություն է։ Տղաների հետ ավելի հաճախ է պատահում, քան աղջիկների։ Երբեմն առաջանում է ձախլիկին աջլիկ դարձնելու փորձեր կատարելիս։ Ուղեղի այն մասը, որ կառավարում է գերիշխող ձեռքի շարժումը, սերտորեն կապված է խոսքը կառավարող մասի հետ։ Երբ ստիպում եք երեխային օգտագործել ոչ այդ ձեռքը, դա ազդում է նրա խոսքի վրա։
Կակազելը շատ հաճախ կախված է նաև երեխայի էմոցիոնալ վիճակից։ Զղային երեխաներն ավելի հաճախ են տառապում կակազությամբ։ Որոշ երեխաներ կակազում են միայն այն ժամանակ, երբ գրգռված են կամ խոսում են որոշակի մարդու հետ։ Ահա մի քանի օրինակ։ Մի փոքրիկ տղա սկսել էր կակազել, երբ ընտանիքում հայտնվել էր նորածին քույրը։ Նա բացահայտ ցույց չէր տալիս իր խանդը, չէր փորձում խփել կամ կսմթել նրան։ Նա պարզապես վատ էր զգում իրեն։ Մի աղջնակ սկսել էր կակազել, երբ մեկնել էր նրա սիրելի քեռին, որ երկար ժամանակ ապրել էր իրենց հետ։ Երկու շաբաթից կակազելն անցել էր։ Բայց երբ ընտանիքը փոխադրվել էր նոր բնակարան, նորից սկսել էր կակազել, կարոտելով նախկին տանը։ Երկու ամիս հետո հորը զորակոչել են բանակ, ամբողջ ընտանիքը վշտացել է, և աղջնակը նորից սկսել էր կակազել։ Մայրերը պնդում են, որ երեխաները ավելի շատ են կակազում, երբ մայրր ջղայնացած է։ Կակազելու առանձնապես ենթակա են այն երեխաները, որոնց օրվա րնթարքում ոչ մի րոպե հանգիստ չեն թողնում, խոսում են, հեքիաթներ պատմում, ստիպում են պատմել ու ոտանավոր արտասանել, ցուցադրում են ծանոթներին և այլն։ Երբեմն կակազում են, երբ հայրը հանկարծ որոշում է ավելի խիստ կարգապահություն սահմանել։
Ինչո՞ւ է կակազելն այդքան հաճախ սկսվում կյանքի երրորդ տարում։ Կարելի է բացատրել երկու ձևով։ Այդ հասակում երեխան շատ աշխատանք է թափում իր խոսքի վրա։ Առաջ նա խոսում էր կարճ նախադասություններով, որ ինքն էր հորինում։ Երկու տարեկանից հետո փորձում է խոսել ավելի երկար նախադասություններով, որպեսզի ավելի բարդ մտքեր արտահայտի։ Նա 3-4 անգամ սկսում է նախադասությունն ու կանգ առնում, որովհետև չի կարողանում գտնել անհրաժեշտ բառերը։ Երեխայի մշտական շատախոսությունը ձանձրացնում է մորը, և նրան հետաքրքիր չէ լսել, այդ պատճառով երեխային պատասխանում է համառոտ ու ցրված, շարունակելով զբաղվել իր գործերով։ Երեխան հուսահատվում է այն բանից, որ չի կարողանում գրավել ունկնդրի ուշադրությունը։
Շատ հնարավոր է, որ զարգացման այդ լարված ժամանակաշրջանի անբաժանելի մասը կազմող համառությունը նույնպես ազդում է երեխայի խոսելու վրա։
Ինչպես վերացնել կակազելը։ Գուցե դուք կամ ձեր մերձավորներից որևէ մեկը մեծ դժվարությամբ ու երկար ժամանակից հետո եք ազատվել կակազելուց։ Մի հուզվեք, եթե ձեր երեխան կակազում է։ Տասից իննի դեպքում կակազելն անցնում է ինքնիրեն, մի քանի ամսում։ Միայն բացառիկ դեպքերում կակազելը դառնում է խրոնիկ։ Չփորձեք ուղղել երեխային կամ առհասարակ անհանգստանալ այդ առթիվ։ Ավելի լավ է հետևեք, թե ինչից է առաջանում նրա նյարդային լարվածությունը։ Եթե նրան վշտացրել է ձեր մեկնումը, աշխատեք չմեկնել առաջիկա երկու ամիսներին։ Եթե ձեզ թվում է, որ չափից ավելի շատ եք խոսում երեխայի հետ ու ստիպում նրան խոսել, աշխատեք հետ վարժվել այդ սովորությունից։ Նրա հետ խաղացեք հիմնականում գործողությունների օգնությամբ, այլ ոչ թե խոսքի։ Արդյոք ձեր երեխան բավականաչափ հնարավորություն ունի՞ խաղա լու ուրիշ երեխաների հետ, որոնց միջավայրում ազատ է զգում իրեն։ Արդյոք նա ունի՞ բավականաչափ խաղալիքներ ու զանազան սարքավորումներ, որպեսզի տանը կամ բակում կարողանա առանց ձեր միջամտության հորինել իր սեփական խաղերը։ Ես խորհուրդ չեմ տալիս անտեսել երեխային կամ մեկուսացնել ձեզանից, բայց երբ նրա հետ եք, աշխատեք հանգիստ պահել ձեզ, և թող նա լինի նախաձեռնողը։ Եթե ինչ-որ բան է ասում, աշխատեք մինչև վերջ ուշադրությամբ լսել, որ չբարկացնեք նրան։ Եթե երեխային տանջում է խանդը, մտածեք, արդյոք հնարավոր չէ դա որևէ կերպ կանխել։ Սովորաբար կակազելը տևում է մի քանի ամիս՝ մերթ սաստկանալով, մերթ մեղմանալով։ Մի սպասեք, որ միանգամից դադարի։ Գոհացեք աստիճանական առաջադիմությունից։ Եթե չեք կարողանում հասկանալ, թե ինչից է առաջացել կակազությունը, խորհրդակցեք մանկական հոգեբույժի հետ։
30.05.2013 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ