Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը

Ինչպես սովորեցնել երեխային խոսել

Ինչպես սովորեցնել երեխային խոսել

Առաջին բառերը երեխաները սկսում են արտաբերել կյանքի առաջին 9-18 ամիսների ընթացքում: Խոսքի ձևավորման հարցում մեծ նշանակություն ունեն միջավայրն ու մեծահասակները: Երեխայի հետ պետք է խոսել հանգիստ, մեղմ, սիրալիր տոնով, բառերը արտաբերել դանդաղ, առանց աղճատումների:

 

Որքան շատ բառեր են արտաբերում երեխաների ներկայությամբ, այնքան ավելի շուտ է նա սկսում խոսել:

 

Լոգոպեդ Շուշանիկ Տիտանյանի խոսքով` պարտադիր չէ, որ երեխայի բառապաշարը հարուստ լինի, որ կարողանա կապակցված խոսք արտաբերել:

 

1 ու կես տարեկանում երեխան արտաբերում է ոչ միայն բառեր, այլեւ երկու- երեք բառերից կազմված նախադասություններ: Խոսքի զարգացման ակտիվ շրջանը 2-3 տարեկանն է: 3 տարեկան երեխայի բառապաշարը պետք է ընդգրկի 1000- 1500 բառ: Եթե այս ընթացքում նկատվում է խոսքի բացակայություն կամ պասիվություն, պետք է դիմել բժշկի:

 

Փոքրիկ Եվան 4 տարեկան է: Մեկ տարուց ավելի է, լոգոպեդը նրա հետ պարապում է հատուկ ծրագրով` օգնում է խոսել:  «Բժշկի դիմելուց առաջ նկատեցի, որ երեխայի խոսքը հասակակիցներից հետ է մնում, մասնավորապես 3 տարեկանում նա միայն մի քանի բառ էր արտասանում»,-պատմում է երեխայի մայրը:

 

Լոգոպեդը բացատրում է, որ այդ դեպքերում կարող են լինել արտաբերական համակարգի ու  ընկալման խնդիրներ, մտավոր հետամնացություն:

 

Խոսքի հապաղման պատճառները պարզելու համար պետք է կատարել ընդհանուր հետազոտություն: Հապաղումը կարող է ունենալ ժառանգական նախատրամադրվածություն: Բայց նույնիսկ այս դեպքում երեխան պետք է ակտիվ արձագանքի խոսքային հրահանգներին, շփման այլ տարբերակներ ընտրի: Եթե պատճառները ֆիզոլոգիական չեն, երեխայի հետ աշխատում են լոգոպեդն ու հոգեբանը` հատուկ խաղերի և վարժությունների միջոցով` նպաստելով խոսքի զարգացմանը:

Սկզբնաղբյուր. impoqrik.am
Աղբյուր. Արմնյուզ
Լուսանկարը. mamablogg.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ