Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը

Դպրոց գնալը սթրես է. փոքրիկներին պետք է թույլ տալ իրենց հետ տանել խաղալիքներ

Դպրոց գնալը սթրես է. փոքրիկներին պետք է թույլ տալ իրենց հետ տանել խաղալիքներ

Առաջին դասարան գնալը սթրեսային է երեխաների համար՝ հատկապես հինգ տարեկանից դպրոց գնալու պարագայում։ Այսօր այս մասին ասուլիսին նշեց հոգեբան, հոգեթերապևտ Ռուբեն Պողոսյանը։ Դպրոց գնալը սոցիալական նոր իրադրություն է, և այն կարող է տարիքային ճգնաժամի հետ չհամընկնել, քանի որ այսօր «այդ ժամանակացույցերը փոխում են առանց հոգեբանական գործոնները հաշվի առնելու»։

 

«Նախկինում դպրոց հաճախում էին յոթ տարեկանում։ Հիմա վեց տարեկանին մենք խաղերի աշխարհից միանգամից տանում-դնում ենք թվերի, տառերի աշխարհը ու ասում՝ պիտի երեսուն-երեսունհինգ րոպե նստես»,- նշեց նա։

Ըստ հոգեբանի՝ առաջին դասարանցու համար կարող են արտաքուստ փոքրիկ մանրուքները սթրես լինել. «Երեխան նստած է դասարանում, բայց ուզում է գնալ զուգարան, իրեն արգելում են, է, տակը կանի»,- ասաց նա։

Հոգեբանը խորհուրդ տվեց, որ նոր՝ դպրոցական կյանքի մուտքը սահուն դարձնելու համար երեխաներին թույլատրեն ինչ-որ շրջան իրենց հետ տանել խաղալիքներ։ «Դրանք կոչվում են անցումային օբյեկտներ՝ այդ խաղալիքը պիտի տանի. դա իրեն օգնում է իր համար հաճելի աշխարհի հետ կապը պահել»,- ասաց հոգեբանը՝ հավելելով, որ ուսուցիչը կարող է բացատրել համադասարանցիներին. «Գիտե՞ք ինչ, երեխաներ, կան բալիկներ, որ ուզում են իրենց հետ բերել խաղալիք, սակայն դա պարտադիր չի, դուք կարող եք չբերել»։

Ըստ հոգեբանի՝ մանկապարտեզ գնալն էլ է ճգնաժամ։ «Դրա համար էլ միշտ կատարում են որոշակի ծեսեր՝ հանդիսություններ [Բարի գալուստ, տոնական ընդունելություն] և այլն, որպեսզի մեղմացնեն այդ սթրեսը»,- ասաց նա։

Ըստ Պողոսյանի՝ ծնողները պետք է համագործակցեն ուսուցիչների հետ՝ ծնող-երեխա ուսուցիչ կապը պիտի լինի եռամիություն՝ ոչ թե հակադրություն։ «Շատ հաճախ ուսուցիչներին թվում է, թե երեխան, որ եկավ էնտեղ, արդեն իրենն է, ինչ ուզի՝ կանի։ Անընդհատ պիտի ծնողը լինի ուսուցչի հսկողության ներքո, ուսուցիչը՝ ծնողի»,- ասաց նա։

Հոգեբանը խորհուրդ տվեց ծնողներին նոր սոցիալական իրադրության մեջ մտնելիս լինել երեխաների կողքին՝ «բացատրել, ինչու է քեզ պետք այլևս դպրոց գնալ ոչ թե մանկապարտեզ, ինչու է քեզ պետք մեծանալ, ինչու է դա կատարվում, ինչ կա էնտեղ… շատ կարևոր է, որ երեխայի հետ ծնողը խոսի այդ փոփոխության մասին»։

Նա հիշեցրեց, որ մինչ այս երեխան ապրել է իր ստեղծած կախարդական երևակայական աշխարհում, և հիմա մեծերը պիտի օգնեն նրան մտնել իրականության մեջ ու մատուցեն նրան լավ իրականություն։

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ