Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջ երեխա

ՄՌՏ մանկական ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Թերեզա Հովհաննիսյանի հետ. armeniamedicalcenter.am

ՄՌՏ մանկական ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Թերեզա Հովհաննիսյանի հետ. armeniamedicalcenter.am

Որքա՞ն ժամանակ է, ինչ «Արմենիա» ՀԲԿ-ում գործում է ՄՌՏ մանկական ծառայությունը։

Մանկական ՄՌՏ-ծառայությունը “Արմենիա” ՀԲԿ-ում սկսել է գործել 2023 թվականի հունիսից: Մանկական ռադիոլոգիան, ինքնին, ամբողջովին այլ ճյուղ է ռադիոլոգիայում, տարբեր են թե ցուցված ախտաբանությունները, թե հետազոտության իրականացման ձևերը, փոքրիկ պացիենտների հետ շփումը, թե պատասխանատվությունը:

Ո՞ր հիվանդությունների դեպքում է առավել հաճախ կիրառվում ՄՌՏ հետազոտությունը երեխաների մոտ:

Երեխաների մոտ ՄՌՏ հետազոտությունը կատարվում է ավելի հաճախ նյարդաբանական ախտաբանությունների դեպքում: Սակայն, իհարկե, կատարվում են նաև որովայնի, փոքր կոնքի, հոդերի ՄՌՏ՝ հայտնաբերելու տարբեր զարգացման արատները, տրավմատիկ փոփոխությունները, տարաբնույթ գոյացությունները, ինչպես նաև՝ դինամիկ հսկելու համար, քրոնիկ հիվանդությունները: Զարգացման արատներն առանձին խումբ են ներկայացնում մանկահասակ տարիքում, քանզի որոշ դեպքերում այդպիսի պացիենտները չեն հասնում չափահաս տարիքի:

Երեխաների մոտ ո՞ր տարիքից է թույլատրելի ՄՌՏ-ն։

Երեխաների մոտ ՄՌՏ կատարվում է՝ սկսած նորածնային տարիքից:  Ռադիոլոգիայում իրականացվում է նաև, այսպես կոչված, ֆետալ ՄՌՏ, որի շրջանակում հետազոտում են պտղին՝ սկսած հղիության 12 շաբաթականից և շատ դեպքերում այն հնարավորություն է տալիս ավելի վաղ հայտնաբերել պտղի կյանքի համար վտանգավոր ախտաբանությունները, անոմալիաները:

Լավագույն ժամկետները ֆետալ ՄՌՏ-ի կատարման համար հղիությունն է՝ սկսած 20 շաբաթականից, երբ պտղի օրգանները բավարար չափեր ունեն՝ լավ տեսանելի լինելու համար:

Ի՞նչ դժվարոթյուններ են հնարավոր՝ երեխաների ՄՌՏ հետազոտության անցկացման դեպքում։

Նախ, ՄՌՏ-հետազոտության իրականացման և լավ որակ ապահովելու համար անհրաժեշտ է, որ բուժառուն ամբողջ հետազոտության ընթացքում լիովին անշարժ պառկի: Հետևաբար, այս տեսանկյունից հիմնական դժվարությունը նորածնային տարիքից մինչև 5-6 տարեկան երեխաներն են, երբ ստիպված ենք, մեծավ մասամբ, հետազոտությունը կատարել անզգայացմամբ: Ավելի բարձր տարիքի երեխաներին փորձում ենք բացատրել և «համագործակցել» իրենց հետ:

Տարբերվո՞ւմ է երեխաների և մեծահասակների ՄՌՏ հետազոտության տևողությունը։

Երեխաների մոտ հետազոտությունը փորձում ենք իրականացնել հնարավորին կարճատև, որպեսզի, նախ, անզգայացումը երկար չտևի, հետո՝ երեխաները չհոգնեն, չշարժվեն, սակայն դրանից հետազոտությունը որակապես չի տուժում:

Ինչպե՞ս նախապատրաստվել հետազոտությանը։

Ինչպես մեծահասակների, այնպես էլ՝ փոքրերի դեպքում, դա կախված հետազոտվող հատվածից:

Նախապատրաստման ցուցումները թերթիկի տեսքով տրվում են երեխայի ծնողներին, և լրացուցիչ բացատրում: Անզգայացմամբ կատարելու դեպքում անհրաժեշտ է նաև անէսթեզիոլոգի խորհրդատվությունը:

Սարքը ի՞նչ լրացուցիչ հնարավորություններ ունի երեխաների հետազոտման համար։

Սարքի համակարգում առկա են տարբեր հնարավորություններ՝ կարգավորումները փոփոխելու և համապատասխան մանկական ծրագրեր մշակելու, համաձայն միջազգային ուղեցույցների, որոնք, հաշվի առնելով մանկական օրգանիզմի առանձնահատկությունները, դարձնում են հետազոտությունը ավելի արագ, հեշտ և անվտանգ:

Հետազոտությունն ունի՞ որևէ վնասակարություն մանկական տարիքում։

Մագնիսական դաշտը, ինքնին, վնասակար չէ, համենայն դեպս այս երկար տարիների ընթացքում, որ կատարվում է ՄՌՏ, դեռևս հավաստի տվյալներ չեն ստացվել վնասակարության մասին, բայց այն հստակ հակացուցված է օրգանիզմում ոչ տիտանապատ մետաղի առկայության դեպքում:

Կան նաև նրբություններ անզգայացմամբ հետազոտվող և դինամիկ հսկողություն պահանջող հիվանդությունների դեպքում, ինչպիսին է, օրինակ, հիդրոցեֆալիան, երբ անհարժեշտ է պարբերաբար գնահատել եեղուկի քանակը, կաթետրի դիրքը և այլն: Այդպիսի դեպքերում կատարվում է թիրախային ՄՌՏ՝ կարճատև ծրագրերով, կոնկրետ ախտաբանության դեպքում և կոնկրետ նպատակով՝ առանց անզգայացման:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ