Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջ երեխա

Բիոպսիան գինեկոլոգիայում․ մանկաբարձ-գինեկոլոգ Կարեն Հակոբյան. morevmankan.am

Բիոպսիան գինեկոլոգիայում․ մանկաբարձ-գինեկոլոգ Կարեն Հակոբյան. morevmankan.am

Ո՞ր դեպքերում է կատարվում բիոպսիա գինեկոլոգիայում։


Գինեկոլոգիայում բիոպսիան իրականացվում է գինեկոլոգիական տարբեր խնդիրների ախտորոշման նպատակով՝ արգանդի, արգանդի պարանոցի հիվանդություններ և այլն:

Որո՞նք են արգանդի պարանոցի բիոպսիայի ցուցումները։


Արգանդի պարանոցի բիոպսիայի ցուցումներն են՝ քաղցկեղային և նախաքաղցկեղային հիվանդությունները:

Այն կատարվում է հետևյալ հետազոտություններից հետո՝ կոլպոսկոպիա, ՊԱՊ թեստ, HPV:  

Ինչպե՞ս է իրականացվում հետազոտությունը։


Հետազոտությունը ցանկալի է կատարել դաշտանային ցիկլի 5-7-րդ օրը:

Հետազոտությունից 2 օր առաջ հակացուցված է սեռական հարաբերությունը, դեղորայքի օգտագործումը՝ հատկապես հեշտոցային մոմիկների տեսքով:

Արգանդի պարանոցի ախտահարված հատվածից վերցվում է բիոնյութ և ուղարկվում է հիստոլոգիական քննության:

Հիվանդը դուրս է գրվում հետազոտությունից 2 ժամ հետո բավարար վիճակում:

Հետազոտության  եզրակացությունը պատրաստ է լինում 7-10-րդ օրը: Վերջինից հետո որոշվում է հիվանդի հետագա վարման պլանը:

Որո՞նք են բիոպսիայի հակացուցումները։


Հակացուցումներն են՝ կանանց սեռական օրգանների բորբոքային հիվանդությունները, դաշտանային ցիկլը և հղիությունը:

Ե՞րբ է իրականացվում արգանդի բիոպսիա։


Արգանդի բիոպսիան իրականացվում է էնդոմետրիումի հիպերպլազիայի, էնդոմետրիումի պոլիպի,  դաշտանային ցիկլի խանգարումների, արգանդային արյունահոսությունների, անհայտ էթիոլոգիայի անպտղության ժամանակ:

Խորհուրդ է տրվում հետազոտությունը կատարել հիպերպլազիայի դեպքում՝ դաշտանային ցիկլի ավարտից անմիջապես հետո, արգանդային արյունահոսությունների և չարորակ հիվանդությունների կասկածի դեպքում՝ նույն պահին,  ԱՄԲ  պլանավորելու դեպքում՝ դաշտանային ցիկլի 2-րդ փուլում:

Հետազոտությունը պահանջո՞ւմ է նախապատրաստական միջոցառումներ։


Միջամտությունից առաջ անհրաժեշտ է իրականացնել մի քանի հետազոտություններ՝ արյան ընդհանուր քննություն, կոագուլոգրամմա, հեշտոցի քսուքի քննություն, ՈւՁՀ, ՊԱՊ թեստ:

Ինչպե՞ս է կատարվում արգանդի բիոպսիան։


Արգանդի բիոպսիայի միջամտության ժամանակ գինեկոլոգը վերցնում է էնդոմետրիումի հատվածներ: Հետազոտությունն իրականացվում է տեղային անզգայացմամբ՝ համապատասխան գործիքի միջոցով: Ստացված բիոնյութն ուղարկվում է հիստոլոգիական քննության:

Հետազոտության եզրակացությունը պատրաստ է լինում 7-10-րդ օրը: Հետազոտությունից 2 ժամ անց հիվանդը տուն է գնում:

Որքանո՞վ է ճշգրիտ արգանդի պարանոցի և արգանդի բիոպսիայի հետազոտությունը։


Հետազոտության ճշգրտությունը կազմում է 99 %:

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ