Առողջ երեխա
ԵՊԲՀ. Նորածինների խնամքին վերաբերող խորհուրդներ փորձառու մանկաբույժ Աննա Բալյանի կողմից
«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի ամբուլատոր գծով գլխավոր բժշկի տեղակալ, փորձառու մանկաբույժ Աննա Բալյանը նորաթուխ ծնողներին է ներկայացնում կարևոր խորհուրդներ նորածին երեխաների առողջության և ապահովության համար․
- Վայելեք ձեր փոքրիկներին
- Կրծքով կերակրելը լավագույնն է երեխայի համար
- Բժշկի կանոնավոր այցեր
- Ապահովեք երեխայի անվտանգությունը
- Եղեք լավագույն ծնողը
- Պլանավորեք հղիությունը
Վայելեք Ձեր փոքրիկին
ՁԵՐ ՍԵՐՆ ՈՒ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ երեխայի կյանքում ամենակարևորն են, նույնքան կարևոր, որքան սնունդն ու ապրելու վայրը: Երբ դուք գրկում եք ձեր երեխային, նա իրեն երջանիկ է զգում: Երբ դուք մխիթարում եք նրան, նա իրեն ապահով է զգում: Զվարճացեք ձեր երեխայի հետ: Խաղացեք, երգեք երգեր, ծիծաղեք միասին: Ձեր արած կամ գնած որևէ բանն այնքան կարևոր չեն երեխայի համար, որքան ձեր հարաբերությունները նրա հետ:
ՀՈԳ ՏԱՐԵՔ ձեր մասին. աշխատեք լավ սնվել և բավականաչափ քնել՝ հեռու մնալով սթրեսներից։ Խնդրեք օգնություն, եթե դրա կարիքն ունեք: Առողջ ծնողներ նշանակում է առողջ երեխաներ:
Օգնեք ձեր երեխային ՍՈՎՈՐԵԼ ԵՎ ԱՃԵԼ: Ձեր երեխան սովորում է կենտրոնանալ, լսել և հասկանալ, նույնիսկ երբ դեռ նորածին է: Գրկեք ձեր երեխային: Երեխան հիշում է ձեր սրտի բաբախյունը: Երբ գրկում եք նրան, նա իրեն սիրված է զգում։ Երբեմն ընդամենը մեկ հպումը կամ ժպիտը բավարար են:
ԽՈՍԵՔ ձեր երեխայի հետ: Հնչյունները խոսքի և լեզվի հիմքն են: Երբ ձեր երեխան հնչյուններ է արտաբերում, պատասխանեք նրան: Ընթերցանությունը, երգելը և պատմություններ պատմելը օգնում են երեխային կապվել ձեզ հետ և զգալ այն սերն ու ջերմությունը, որոնք անհրաժեշտ են նրան աճելու և զարգանալու համար: Բայց սահմանափակեք հեռուստացույցի և մյուս բոլոր թվային սարքավորումների դերը, քանի որ դրանք չեն փոխարինում ձեր ձայնը և ջերմությունը:
ԻՆՉՊԵ՞Ս մխիթարել ԼԱՑՈՂ երեխային. Լացը սովորաբար երեխայի դժգոհության արտահայտությունն է և միակ միջոցը, որով նա կարող է ասել ձեզ, որ ցանկանում է շփվել ձեզ հետ, ջերմություն ունի կամ ուզում է քնել, քաղցած է, շոգում կամ մրսում է կամ նոր տակդիրի կարիք ունի:
- Փորձեք փոխել տակդիրը կամ կերակրել:
- Անջատեք բոլոր լույսերը և հեռուստացույցը։
- Խոսեք կամ երգեք ձեր երեխայի հետ կամ հաճելի երաժշտություն միացրեք:
- Մեղմորեն օրորեք ձեր երեխային կամ քայլեք՝ երեխային գրկած:
- Երեխային տարեք զբոսանքի։
Կրծքով կերակրելը լավագույնն է երեխայի համար
Կրծքի կաթը կատարյալ սնունդ է ձեր երեխայի համար: Այն միշտ պատրաստ է (առանց շշերի մաքրման անհրաժեշտության) և այն միակ սնունդն է, որն անհրաժեշտ է ձեր երեխային առաջին վեց ամսվա ընթացքում:
Կրծքով կերակրումը կանխում է ալերգիան, պաշտպանում է վարակներից: Կրծքով կերակրվող երեխաների մոտ ավելի քիչ փսխում և փորլուծություն է նկատվում:
Կրծքով կերակրելն օգտակար է նաև մայրերի համար: Այն օգնում է արգանդին վերադառնալ նախկին չափերին և նվազեցնել արյունահոսությունը ծննդաբերությունից հետո: Կրծքով կերակրումը նաև նվազեցնում է կրծքագեղձի և ձվարանների քաղցկեղի ռիսկը և կարող է օգնել ավելի արագ նիհարել, ինչպես նաև կանխել հղիությունը:
Կրծքով կերակրման ցանկացած քանակություն օգտակար է մոր և երեխայի համար: Բայց բացառապես կրծքով կերակրումը վեց ամսվա ընթացքում ձեր երեխային ավելի առողջ է դարձնում: Կրծքով կերակրեք այնքան ժամանակ, որքան դուք և երեխան ցանկանում եք՝ վեց ամիս, 1 տարի և ավելի, որքան երկար, այնքան լավ:
Բժշկի կանոնավոր այցեր
Բժշկի կանոնավոր այցերն օգնում են ձեզ և ձեր ընտանիքին առողջ լինել: Հիվանդանոցից դուրս գալուց հետո 3-5 օրվա ընթացքում ձեր երեխան կհանդիպի իր բժշկին, և դրանից հետո կսկսվեն կանոնավոր այցելությունները՝ համոզվելու, որ նա լավ է աճում և զարգանում, տեսնելու, թե ինչպես է ընթանում կրծքով կերակրումը և ստանալու կարևոր պատվաստումները:
Ապահովեք երեխայի անվտանգությունը
- Երեխայի համար ավելի լավ է միայնակ քնել․ ձեզ հետ քնելը կարող է վտանգավոր լինել: Մեծահասակը կարող է հեշտությամբ գլորվել և վնասել կամ նույնիսկ խեղդել երեխային: Պաշտպանեք ձեր երեխային շնչահեղձությունից և հանկարծակի մանկական մահվան համախտանիշից (SIDS): Երեխային քնեցրեք միայնակ, մեջքի վրա, ամուր ներքնակի վրա, առանց դեմքին մոտ գտնվող բարձերի, խաղալիքների կամ վերմակների:
- Թույլ մի տվեք, որ որևէ մեկը ծխի ձեր երեխայի մոտ։ Ծխող ծնող ունեցող երեխաների մոտ ավելի մեծ է SIDS-ից մահանալու հավանականությունը: Իսկ այն երեխաները, որոնք ապրում են երկրորդային ծխի պայմաններում, մեծ հավանականությամբ կարող են ունենալ ասթմա, բրոնխիտ, ականջի վարակներ և թոքաբորբ: Ազատեք ձեր տունը ծխից։
- Ձեր երեխային հեռու պահեք թունավոր նյութերից։
- Կանխարգելեք կապարից թունավորումը․ կապարը կարող է վնասել ձեր երեխայի առողջությանը, ուսմանը և վարքին:
- Երեխային հեռու պահեք վերանորոգման աշխատանքներից:
- Համոզվեք, որ ձեր երեխայի ձեռքերը, խաղալիքները և ծծակները միշտ մաքուր են:
- Օգտագործեք սառը (ոչ տաք) ծորակը ջուր խմելու և կերակուր պատրաստելու, ինչպես նաև մանկական կաթնախառնուրդը խառնելու համար:
Եղեք լավագույն ծնողը
Ձեր երեխայի մասին լավ հոգ տանելու համար դուք պետք է լավ հոգ տանեք ինքներդ ձեր մասին:
Յուրաքանչյուր ծնող աջակցության կարիք ունի: Ծնող լինելը կարող է լինել ամենադժվար աշխատանքը, որը դուք երբևէ կունենաք, բայց հարկավոր չէ դա անել միայնակ: Գտեք հանգստանալու առողջ ուղիներ: Ժամանակ անցկացրեք այն մարդկանց հետ, որոնք սիրում և աջակցում են ձեզ: Երբ դուք երջանիկ եք, ձեր երեխան նույնպես երջանիկ է:
Ընկճախտը, ալկոհոլը և թմրանյութերը ազդում են ձեր ամբողջ ընտանիքի վրա։ Շատ նորաթուխ մայրեր ունենում են փոփոխական տրամադրություն և ավելի հաճախ լաց են լինում երեխաների ծնվելուց հետո: Այս խնդիրները սովորական են և սովորաբար տևում են մի քանի շաբաթ: Բայց եթե շատ եք լաց լինում կամ շատ ժամանակ տխուր, մեղավոր, հուսահատ կամ ծանրաբեռնված եք զգում, խոսեք ձեր բժշկի կամ հոգեբանի հետ:
Տուն առանց բռնության․ տունը, որը զերծ է ֆիզիկական և հոգեբանական բռնությունից, օգնում է երեխային մեծանալ և դառնալ ուժեղ, առողջ անհատ:
Հղիության պլանավորում
Յուրաքանչյուր կին իրավունք ունի որոշելու՝ երբ հղիանալ և արդյոք հղիանալ, թե ոչ: Հղիության պլանավորումը կանխում է բազմաթիվ խնդիրներ: Համոզվեք, որ առողջ եք, նախքան նորից հղիանալը: Հղիությունների միջև պետք է լինի առնվազն 18 ամսվա տարբերություն, որպեսզի մարմինը կարողանա վերականգնվել:
29.08.2022 Կարդացեք նաև
Կրծքահասակ երեխայի քնի անվտանգության կանոնների պահպանումը կարող է կանխել մանկան հանկարծամահության համախտանիշը (SIDS)...
25.04.2025
Որքա՞ն ժամանակ է, ինչ «Արմենիա» ՀԲԿ-ում գործում է ՄՌՏ մանկական ծառայությունը։
Մանկական ՄՌՏ-ծառայությունը “Արմենիա” ՀԲԿ-ում սկսել է գործել 2023 թվականի...
31.01.2024
Ներարգանդային կյանքում փոքրիկն իրեն անհրաժեշտ նյութերը ստանում է պորտալարի միջոցով: Նրա մարսողական համակարգը չի գործում, սակայն ստամոսքը դատարկ չէ...
31.01.2024
Բոլորը սիրում են երեխային ուրախացնել տարբեր խաղալիքներով, սակայն բոլոր խաղալիքները չեն այնքան անվնաս, որքան թվում են...
09.11.2023
Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...
15.02.2023
Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...
18.01.2023
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 1-5 տարեկան երեխաներին խորհուրդ է տրվում օրական 180 րոպե գտնվել ֆիզիկական տարբեր ակտիվության մեջ...
17.10.2022
Մինչև 37 շաբաթական հղիությունը ծնված բոլոր երեխաները համարվում են անհաս նորածիններ: Նորածինների 5,5-7,5 տոկոսը ծնվում է անհաս...
10.08.2022
Խոսենք օրգանիզմի համար վիտամին Դ-ի նշանակության մասին:
Վիտամին Դ-ն օրգանիզմի համար ունի մի շարք կարևոր գործառույթներ` ներարգանդային կյանքում նպաստում է...
12.01.2022
Ի՞նչ դեր ունի լոգանքը նորածնային շրջանում:
Ծննդատանը, ծնվելուց անմիջապես հետո, երեխային խորհուրդ չի տրվում լողացնել, նույնիսկ մաշկի շատ աղտոտված...
15.12.2021
Ո՞րն է նախընտրելի՝ ծնողների ննջարանում մանկական անկյո՞ւն, թե՞ առանձին մանկասենյակ:
Այս հարցը խիստ անհատական է, կախված է ընտանիքում առկա մոտեցումներից և ցանկություններից...
06.12.2021
Ի՞նչ է իրենից ներկայացնում կաթնախտը:
Կաթնախտը սնկային վարակ է, որն առաջանում է «Կանդիդա Ալբիկանս» սնկի գերաճի և տարածման արդյունքում...
26.11.2021
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYabTuJX' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ