Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

HealthCare EXPO Armenia 2024

 

Առողջ երեխա

Ի՞նչ պետք է իմանան ծնողներն արևայրուքի մասին. Սալուտեմ ամսագիր №3

Ի՞նչ պետք է իմանան ծնողներն արևայրուքի մասին. Սալուտեմ ամսագիր №3

Ուլտրամանուշակագույն ճառագայթը վիտամին D-ի միակ հուսալի աղբյուրն է։ Ուլտրամանուշակագույն ճառագայթները (ՈՒՄՃ) մասնակցում են վիտամին D-ի սինթեզին, որը պատասխանատու է ոսկրերի և ատամների ամրության համար և օրգանիզմը պաշտպանում է քաղցկեղից։ Ուլտրամանուշակագույն ճառագայթումը շատ մաշկային հիվանդությունների ընդունված բուժական միջոց է։ ՈՒՄՃ-ը բարենպաստ ազդեցություն ունեն փսորիազով, ակնեներով, էկզեմայով, սեբորեայով և ատոպիկ դերմատիտով տառապող հիվանդների վրա։


Արևի ներգործությունը նաև դրական հոգեբանական ազդեցություն ունի։ Լույսի ազդեցությամբ օրգանիզմն էնդորֆին է արտադրում, քիմիական նյութ, որն ուղեղին ազդարարում է, որ օրգանիզմում ամեն ինչ կարգին է։ ՈՒՄՃ ազդեցությամբ արյան մեջ զգալիորեն ավելանում է հակամարմինների քանակը, ինչը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը վարակիչ և վիրուսային հիվանդությունների նկատմամբ։


ՈՒՄՃ անբավարարությունը («լուսային քաղցի» համախտանիշ) վատթարացնում է ինքնազգացողությունը, թուլացնում աշխատունակությունը, հանգեցնում է մանկական ռախիտի առաջացման, կտրուկ նվազեցնում է օրգանիզմի պաշտպանական համակարգերի ակտիվությունը։ Սակայն հայտնի են նաև մարդու օրգանիզմի վրա ՈՒՄՃ ազդեցության այլ հետևանքներ, որոնք հանգեցնում են մաշկի մի շարք լուրջ վնասումների առաջացման։


Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ ուլտրամանուշակագույն լույսն օրգանիզմի համար դեղամիջոց է և, ինչպես ցանկացած դեղորայք, օգտակարության և վնասակարության որոշակի հարաբերակցություն է ներկայացնում։ ՈՒՄՃ ավելցուկը, միանշանակ, վտանգավոր է։


Մանկական արևայրուքի կանոնները


Աշխատեք լինել ցրված լույսի տակ՝ պարուսինածածկի տակ, ծառերի ստվերում։ Այս դեպքում այրվածքները բացառվում են, իսկ մելանինն արտադրվում է՝ մաշկը պատելով հաճելի ոսկեգույնով։


Արևի տակ կարելի է գտնվել միայն առավոտյան և երեկոյան, երբ ճառագայթներն ուղղահայաց չեն ընկնում, այսինքն ժամը 11-17-ը մնացեք զով շինության մեջ կամ ստվերում։


Անպայման երեխայի մաշկին ՈՒՄՃ ազդեցությունից պաշտպանող հատուկ միջոցներ քսեք։


Հետևե՛ք, որ երեխան թաց չվազվզի ծովափին։ Ջրի կաթիլները և աղի բյուրեղիկներն ազդում են որպես փոքրիկ ոսպնյակներ, որոնք ուժեղացնում են արևի ազդեցությունը, ինչը կարող է հանգեցնել ուժեղ այրվածքների առաջացման։


Ինչպե՞ս երեխաների համար ընտրել արևապաշտպան միջոցներ


Մանկական արևապաշտպան քսուքների ամենակա-րևոր գործոնը SPF պաշտպանության և բաղադրիչների անվտանգության աստիճանն է։ Անպայման հաշվի առեք նաև երեխայի մաշկի առանձնահատկությունները։


Ինչո՞ւ է երեխաների համար արևապաշտպան քսուքների կիրառումը հատկապես կարևոր։


Նորածինների և մինչև 3 տարեկան երեխաների մաշկը նուրբ է և խոցելի ՈՒՄՃ բացասական ազդեցության նկատմամբ, քանի որ անբավարար քանակությամբ է արտադրում մելանին պաշտպանական գունանյութը, և շատ արագ երեխան կարող է այրվածք ստանալ։ Ի տարբերություն մեծահասակների մաշկի` երեխայի վերնամաշկը նոր է սկսում սովորել արձագանքել շրջակա միջավայրի ագրեսիվ գործոններին և իմունիտետ ձևավորել։ Այս գործընթացը սովորաբար ավարտվում է 12 տարեկանում։


Երեխայի անպաշտպան և գերզգայուն մաշկի համար արևային այրվածքն իսկական փորձություն է, այսպիսի վնասումները նպաստում են հասուն տարիքում ուռուցքային հիվանդությունների առաջացմանը, այդ իսկ պատճառով շատ կարևոր է երեխայի մաշկը պաշտպանել ՈՒՄՃ-ից և անպայման օգտագործել անվտանգ արևապաշտպան միջոցներ՝ լայն սպեկտրի UV-ճառագայթների նկատմամբ բարձր պաշտպանության գործոններով։


Երեխաների համար նախատեսված արևապաշտպան միջոցների տեսակները


Մանկական արևապաշտպան միջոցները տարբերվում են ըստ կազմության և տարիքային դասակարգման։


Ըստ կազմության գոյություն ունեն մանկական արևապաշտպան միջոցների հետևյալ տեսակները.

 

  • քսուք. ունի խիտ կազմություն, մեկ շերտը բավական է հուսալի պաշտպանություն ապահովելու համար, հաճախ մաշկի վրա հետքեր է թողնում,
  • արևապաշտպան լոսյոն. իր թեթև կազմության շնորհիվ միջոցը հեշտությամբ հավասարաչափ բաշխվում է մաշկի վրա,
  • ցողացիր. հեշտությամբ ցողվում է, արագ և հավասարաչափ տարածվում է, հաճախ ունի «հակաավազային» բանաձև, որի շնորհիվ այն կիրառելուց հետո ավազը չի կպչում մաշկին, ինչը հատկապես կարևոր է ավազոտ լողափում հանգստանալիս,
  • գել. թեթև, ոչ յուղոտ կազմություն ունի, հեշտությամբ տարածվում է և ակնթարթորեն ներծծվում՝ առանց հետքեր թողնելու։
  • Գոյություն ունեն արևապաշտպան միջոցների հետևյալ ձևերը.
  • 6 ամսական և ավելի մեծ երեխաների համար,
  • 1-3 տարեկան երեխաների համար,
  • 3 տարեկանից բարձր երեխաների համար։


Ինչպե՞ս ընտրել արևայրուքի միջոց տարբեր տարիքի երեխաների համար։


3 տարեկանից սկսած երեխաների մաշկը սկսում է արտադրել մելանին պաշտպանական գունանյութը։ Մինչև այդ տարիքը վերնամաշկն առանձնանում է գեր-զգայնությամբ, դրանով էլ բացատրվում է մանկական արևապաշտպան միջոցների բաղադրության տարբերությունը։ Առաջին հերթին, ուշադրություն դարձրեք ապրանքի փաթեթավորման վրա առկա տարիքային նշման վրա. երեխաների համար նախատեսված բաղադրությունը չի ներառում սպիրտ և այլ վնասակար բաղադրիչներ (բուրավետիչներ, կոնսերվանտներ)։


Մասնագետները կրծքի երեխաներին կտրականապես արգելում են արևի տակ գտնվել 10 րոպեից ավելի՝ այրվածքներից և ջերմային հարվածից խուսափելու համար։ Ուստի մինչև մեկ տարեկան երեխաների համար արևայրուքի միջոցներ հազվադեպ են հանդիպում. նորածինների համար ՈՒՄՃ-ից լավագույն պաշտպանությունը ստվերում գտնվելն է, բնական գործվածքներից թեթև և ամբողջ մարմինը ծածկող հագուստն է և գլխարկը։


Պետք է հաշվի առնել, որ 3 տարեկանից սկսած՝ երեխաներն ավելի ակտիվ են, ավելի շատ ժամանակ են անցկացնում արևի տակ կամ ջրում, այդ պատճառով ցանկալի է ընտրել «ջրակայուն» նշումով արևապաշտպան միջոցներ, այդպիսի քսուքը ջրի կամ քրտինքի նկատմամբ կայուն է մինչև 40 րոպե, կամ «շատ ջրակայուն» նշումով միջոցներ, որոնք ջրի և քրտինքի նկատմամբ կայուն են մինչև 1 ժամ 20 րոպե։


Հարկ է նշել, որ մանկական միջոցներում պաշտպանության աստիճանն առավելագույնն է՝ SPF 50 կամ 50+։ Դա պայմանավորված է նրանով, որ մեծահասակը կարող է արևային այրվածք ստանալ արևի ուղիղ ճառագայթների տակ 15-20 րոպե մնալուց հետո, իսկ երեխան՝ արդեն 5 րոպե անց։

 


Ինչպիսի՞ բաղադրություն պետք է ունենա մանկական արևապաշտպան որակյալ քսուքը։


Յուրաքանչյուր ծնող հարցնում է. «Արևապաշտպան ո՞ր քսուքն է երեխաների համար լավագույնը»։ Ամենափոքրերի համար նախատեսված միջոցները պետք է անվտանգ լինեն, պարունակեն բնական բաղադրիչներ և հիպոալերգեններ։


Մանկական բնական արևապաշտպան միջոցներում հաճախ ներառված են.

 

  • անվտանգ քիմիական (ՈՒՄՃ կլանող) և ֆիզիկական (ՈՒՄՃ անդրադարձնող) ֆիլտրեր՝ UVB- և UVA-ճառագայթներից պաշտպանվելու համար,
  • ջրակայուն բաղադրիչներ, որոնք թույլ են տալիս պահպանել պաշտպանիչ գործառույթները` լողալիս և լողից հետո,
  • ջերմային ջուր մաշկի խոնավացման և լրացուցիչ պաշտպանության համար,
  • եգիպտացորենի օսլա (բնական սորբենտ). պաշտպանում և փափկեցնում է մաշկը,
  • հակաօքսիդանտներ (վիտամին Е)՝ ազատ ռադիկալների բացասական ազդեցությանը դիմակայելու համար,
  • յուղեր կամ բուսական հանուկներ՝ մաշկի լրացուցիչ սնուցման և խոնավացման համար:
  • Խուսափեք կազմության մեջ վտանգավոր բաղադրիչներից՝ կոնսերվանտներից, բուրավետիչներից, պարաբեններից։
  • Ինչպես ճիշտ կիրառել մանկական արևապաշտպան քսուքը
  • Նախքան կիրառելը փորձարկեք վերջինիս տանելիությունը. քիչ քանակությամբ քսեք արմնկի ծալքի շրջանում մաշկի մի փոքր տեղամասին և սպասեք ռեակցիայի։ Եթե 10-20 րոպե անց այդ շրջանում կարմրություն է առաջանում, ապա բացառեք տվյալ արևապաշտպան քսուքի կիրառումը։
  • Միջոցը քսեք փողոց դուրս գալուց 15-20 րոպե առաջ, որպեսզի այն հասցնի ներծծվել և մաշկի մակերևույթին պաշտպանական թաղանթ առաջացնել։
  • Երեխայի մաշկի բոլոր բաց մասերը մշակեք արևապաշտպան քսուքով, հատուկ ուշադրություն դարձրեք մարմնի դուրս ցցված մասերին, ինչպիսիք են ականջները, քիթը, ճակատը, ուսերը, ծնկները, գլխի մազաբաժանը։
  • Մի խնայեք քսուքը. ծածկույթի շերտը 1-2 մմ-ից պակաս թող չլինի։ Որպեսզի քսուքը համաչափ բաշխվի մաշկի վրա, հասցնի ներծծվել՝ առանց հետքեր և բծեր թողնելու, սկզբում մեկ շերտ քսեք, ապա վրայից՝ երկրորդ շերտը։
  • SPF-ֆիլտրերի լուսակայունությունը ժամանակի հետ նվազում է, այդ պատճառով թարմացրեք պաշտպանությունը յուրաքանչյուր 2 ժամը մեկ։ Ամեն անգամ լողալուց հետո նույնպես լրացուցիչ շերտ քսեք։
  • Տուն վերադառնալիս անպայման լվացեք արևապաշտպան քսուքը երեխայի մաշկից և քսեք արևայրուքից հետո խոնավացնող կամ սնուցող քսուք։
 

Արևապաշտպան ակնոց


Եթե երեխայի մաշկի պաշտպանության համար մենք արդեն հոգացել ենք, ապա կարելի է մտածել նրա աչքերի մասին։ Երեխայի աչքերին հատուկ պաշտպանություն է պետք, քանի որ պայծառ արևը կարող է վնասել ոսպնյակը, լորձաթաղանթը և եղջերաթաղանթը, ինչն էլ կարող է ազդել տեսողության վրա։ Ակնաբույժները խորհուրդ են տալիս գործածել մանկական արևապաշտպան ակնոց, պայծառ արևի տակ պանամա գլխարկներն ու հովանոցները բավարար չեն։ Մանկական արևապաշտպան ակնոցների համար կա երեք դասակարգում.

 

  • 1-ից մինչև 3 տարեկան երեխաների համար,
  • 3-7 տարեկան երեխաների համար,
  • 7-12 տարեկան երեխաների համար։


ՈՒՄՃ-ից պաշտպանվածության մակարդակը։ Հարկ է նայել նշումներին. պետք է լինեն UVA կամ UVB նշաններ։


Նյութը, որից պատրաստված է ակնոցը։ Երեխաներն ակտիվ են, դրա համար պետք է ընտրել այնպիսի ակնոց, որի շրջանակները չեն կոտրվում, իսկ ապակիները չեն փշրվում։ Ակնոցի կամարները պետք է ճկուն լինեն, իսկ քթարմատի շրջանում լինեն ռետինե ներդիրներ, որոնք կօգնեն շրջանակները դեմքին պահել։


Ապակիների գույնը։ Ապակիների գույնի իդեալական տարբերակը երեխայի աչքերի գույնն է։ Շատ ծնողներ համոզված են, որ մուգ ապակիներն են լավագույնս պաշտպանում երեխայի աչքերը, սակայն փակ տարածքում այդպիսի ակնոցը հանելով՝ երեխան առաջին վայրկյաններին աչքերի ծակծկոց է զգում։ Իսկ աղջիկների շրջանում տարածված մանուշակագույն, կապույտ կամ վարդագույն ապակիները լայնացնում են բբերը, ինչը վնասակար է աչքերի համար։ Տեսողության հետ կապված խնդիրների դեպքում արևապաշտպան ակնոց կարելի է գնել միայն ակնաբույժի հետ խորհրդակցելուց հետո, որն էլ կընտրի ապակիների գույնը և դիօպտրիաները։


Պանամա գլխարկներ, հովանոցներ` երեխայի և մանկասայլակի համար


Ցանկացած մայր երեխայի հետ զբոսանքի գնալիս նրա գլխին գլխարկ է դնում։ Կիզիչ արևից երեխայի գլուխը պաշտպանելու համար շուկայում գլխարկների մեծ ընտրություն կա՝ բեյսբոլի գլխարկներ, գլխաշորեր, թեթև պանամա գլխարկներ։ Գլխարկ ընտրելիս պետք է կողմնորոշվել երեխայի տարիքով, նրա ակտիվությամբ, գըլխարկի որակով, ձևով, հարմարավետությամբ և այլ չափանիշներով։ Սակայն կան գործառույթներ, որոնք պետք է անպայման ունենան ամառային պանամա գլխարկները.

 

  • գլխարկի վրա պետք է լինի UV վարկանիշի նշան, որը ցույց է տալիս ՈՒՄՃ-ից պաշտպանվածության աստիճանը,
  • դեմքի և պարանոցի պաշտպանության լայն դաշտ,
  • կապիչներ,
  • պետք է կարված լինի բնական գործվածքից։


Արևից պաշտպանվելու համար երեխաները հովանոց հազվադեպ են օգտագործում, քանի որ ցանկանում են շարժվել, խաղալ, իսկ հովանոցը կաշկանդում է նրանց գործողությունները, սակայն լողափում երեխային, այնուամենայնիվ, կարելի է կիզիչ արևից պաշտպանել հովանոցով։


https://www.akusherstvo.ru
https://www.imma.ru
https://www.laroche-posay.ru

 

«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15

Սկզբնաղբյուր. «Սալուտեմ» առողջ ապրելակերպի ամսագիր, N3
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՄՌՏ մանկական ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Թերեզա Հովհաննիսյանի հետ. armeniamedicalcenter.am
ՄՌՏ մանկական ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Թերեզա Հովհաննիսյանի հետ. armeniamedicalcenter.am

Որքա՞ն ժամանակ է, ինչ «Արմենիա» ՀԲԿ-ում գործում է ՄՌՏ մանկական ծառայությունը։

Մանկական ՄՌՏ-ծառայությունը “Արմենիա” ՀԲԿ-ում սկսել է գործել 2023 թվականի...

Ախտորոշում
Ինչպիսի՞ն պետք է լինի նորածնի կղանքը. morevmankan.am
Ինչպիսի՞ն պետք է լինի նորածնի կղանքը. morevmankan.am

Ներարգանդային կյանքում փոքրիկն իրեն անհրաժեշտ նյութերը ստանում է պորտալարի միջոցով: Նրա մարսողական համակարգը չի գործում, սակայն ստամոսքը դատարկ չէ...

Երեխայի համար վտանգավոր խաղալիքները. morevmankan.am
Երեխայի համար վտանգավոր խաղալիքները. morevmankan.am

Բոլորը սիրում են երեխային ուրախացնել տարբեր խաղալիքներով, սակայն բոլոր խաղալիքները չեն այնքան անվնաս, որքան թվում են...

Բնածին հիպոթիրեոզի և ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտություններ․ նեոնատոլոգ Աիդա Դանիելյան. morevmankan.am
Բնածին հիպոթիրեոզի և ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտություններ․ նեոնատոլոգ Աիդա Դանիելյան. morevmankan.am

Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...

Բժշկի ընդունարանում
Կոնքազդրային հոդի սքրինինգ. նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am
Կոնքազդրային հոդի սքրինինգ. նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am

Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը


Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...

Բժշկի ընդունարանում
Բիոպսիան գինեկոլոգիայում․ մանկաբարձ-գինեկոլոգ Կարեն Հակոբյան. morevmankan.am
Բիոպսիան գինեկոլոգիայում․ մանկաբարձ-գինեկոլոգ Կարեն Հակոբյան. morevmankan.am

Ո՞ր դեպքերում է կատարվում բիոպսիա գինեկոլոգիայում։


Գինեկոլոգիայում բիոպսիան իրականացվում է գինեկոլոգիական տարբեր խնդիրների ախտորոշման...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ (մանկական գինեկոլոգ)
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ (մանկական գինեկոլոգ)

Ե՞րբ դիմել մանկական գինեկոլոգի...

ԵՊԲՀ. Որ տարիքում ինչ մարզական խմբակ կարելի է տանել երեխային, ինչ ազդեցություն ունի սպորտն առողջության վրա. խորհուրդներ մասնագետից
ԵՊԲՀ. Որ տարիքում ինչ մարզական խմբակ կարելի է տանել երեխային, ինչ ազդեցություն ունի սպորտն առողջության վրա. խորհուրդներ մասնագետից

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 1-5 տարեկան երեխաներին խորհուրդ է տրվում օրական 180 րոպե գտնվել ֆիզիկական տարբեր ակտիվության մեջ...

ԵՊԲՀ. Նորածինների խնամքին վերաբերող խորհուրդներ փորձառու մանկաբույժ Աննա Բալյանի կողմից
ԵՊԲՀ. Նորածինների խնամքին վերաբերող խորհուրդներ փորձառու մանկաբույժ Աննա Բալյանի կողմից

«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի ամբուլատոր գծով գլխավոր բժշկի տեղակալ, փորձառու մանկաբույժ Աննա Բալյանը նորաթուխ ծնողներին է ներկայացնում կարևոր խորհուրդներ նորածին երեխաների առողջության և ապահովության համար...

Անհասություն. հարցազրույց նեոնատոլոգ Մարինա Զարգարյանի հետ. morevmankan.am
Անհասություն. հարցազրույց նեոնատոլոգ Մարինա Զարգարյանի հետ. morevmankan.am

Մինչև 37 շաբաթական հղիությունը ծնված բոլոր երեխաները համարվում են անհաս նորածիններ: Նորածինների 5,5-7,5 տոկոսը ծնվում է անհաս...

Հղիություն, ծննդաբերություն
Վիտամին Դ-ի նշանակումը նորածնային շրջանում. հարցազրույց նեոնատոլոգ Թամարա Մարդանյանի հետ. morevmankan.am
Վիտամին Դ-ի նշանակումը նորածնային շրջանում. հարցազրույց նեոնատոլոգ Թամարա Մարդանյանի հետ. morevmankan.am

Խոսենք օրգանիզմի համար վիտամին Դ-ի նշանակության մասին:

Վիտամին Դ-ն օրգանիզմի համար ունի մի շարք կարևոր գործառույթներ` ներարգանդային կյանքում նպաստում է...

Նորածնի խնամքը. հարցազրույց նեոնատոլոգ Թամարա Մարդանյանի հետ
Նորածնի խնամքը. հարցազրույց նեոնատոլոգ Թամարա Մարդանյանի հետ

Ի՞նչ դեր ունի լոգանքը նորածնային շրջանում:

Ծննդատանը, ծնվելուց անմիջապես հետո, երեխային խորհուրդ չի տրվում լողացնել, նույնիսկ մաշկի շատ աղտոտված...

Նախապատրաստում ենք մանկասենյակը. հարցազրույց նեոնատոլոգ Աիդա Դանիելյանի հետ. morevmankan.am
Նախապատրաստում ենք մանկասենյակը. հարցազրույց նեոնատոլոգ Աիդա Դանիելյանի հետ. morevmankan.am

Ո՞րն է նախընտրելի՝ ծնողների ննջարանում մանկական անկյո՞ւն, թե՞ առանձին մանկասենյակ:

Այս հարցը խիստ անհատական է, կախված է ընտանիքում առկա մոտեցումներից և ցանկություններից...

Կաթնախտը նորածինների մոտ. հարցազրույց նեոնատոլոգ Աիդա Դանիելյանի հետ. morevmankan.am
Կաթնախտը նորածինների մոտ. հարցազրույց նեոնատոլոգ Աիդա Դանիելյանի հետ. morevmankan.am

Ի՞նչ է իրենից ներկայացնում կաթնախտը:


Կաթնախտը սնկային վարակ է, որն առաջանում է «Կանդիդա Ալբիկանս» սնկի գերաճի և տարածման արդյունքում...

Աուտիզմը՝ որպես զարգացման ընդհանուր խանգարում. Սալուտեմ ամսագիր №3
Աուտիզմը՝ որպես զարգացման ընդհանուր խանգարում. Սալուտեմ ամսագիր №3

Հոգեբանական զարգացման ընդհանուր խանգարումները բնորոշվում են սոցիալական փոխհարաբերություններում և հաղորդակցման ոլորտում որակական շեղումներով, ինչպես նաև հետաքրքրությունների...

Հոգեկան առողջություն Սալուտեմ 3.2021

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ