Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջ երեխա

Քնի պակասի ազդեցությունը երեխայի առողջության վրա. Սալուտեմ ամսագիր N1

Քնի պակասի ազդեցությունը երեխայի առողջության վրա. Սալուտեմ ամսագիր N1

Քնի պակասը բացասաբար է ազդում օրգանիզմի բոլոր գործառույթների վրա։ Երեխան առավոտյան կարող է արթնանալ վատ տրամադրությամբ: Կարող են ծագել ավելի լուրջ խնդիրներ, օրինակ՝ քնի դեպրիվացիա։ Բժշկական հետազոտությունները ցույց են տվել, որ քնի խանգարմամբ երեխաները հաճախ են տառապում ալերգիայով, ականջի վարակիչ հիվանդություններով և լսողության խնդիրներով։ Նրանց մոտ հաճախ են առաջանում նաև սոցիալական և հուզական խնդիրներ։ Քնի խանգարումներն անմիջականորեն կապված են մի շարք հիվանդությունների հետ։


Քնի խանգարումները հանգեցնում են  են ավելորդ քաշի և շաքարային դիաբետի զարգացման։ Երբեմն քնի պակասը հանգեցնում  է շատակերության։ Հետազոտությունները  ցույց են տալիս, որ այն հանգեցնում է այնպիսի հորմոնների արտադրության, որոնք կարգավորում են քաղցի զգացումը, բարձրացնում են ախորժակը և բարձր կալորիական ու ածխաջրային սնունդ ընդունելու ցանկությունը։


Բժիշկները պնդում են, որ քնի պակասը կարող է ազդել նաև օրգանիզմի կողմից գլյուկոզայի յուրացման վրա՝ առաջացնելով ինսուլինի նկատմամբ անընկալունակություն, ինչն իր հերթին հանգեցնում է շաքարային դիաբետի զարգացման։ Ըստ վիճակագրության՝ վերջին տարիներին դիտվում է մանկական ճարպակալման և երկրորդ տիպի (ինսուլին-կախյալ) շաքարային դիաբետի հանդիպման հաճախականության կտրուկ աճ։


Քնի խանգարումները կապված են տագնապի և դեպրեսիայի հետ։ Անքնությունը կարևոր դեր է խաղում դեպրեսիայի զարգացման գործընթացում։ Քնի պակասի հետևանքով արտադրվում է սթրեսի հորմոնը` կորտիզոլիը, որը նույնպես կարող է հանգեցնել տագնապային վիճակի առաջացման։ Երկար ժամանակ տարածված էր այն կարծիքը, որ դեպրեսիան և տագնապը անքնության պատճառ են։ Սակայն վերջին հետազոտությունները ցույց են տվել հակառակ կախվածությունը. անքնությունը հաճախ նախորդում է դեպրեսիայի զարգացմանը։ Այդ պատճառով տագնապի կամ դեպրեսիայի ախտանիշները վերացնելու կամ նվազեցնելու նպատակով բժիշկներն, առաջին հերթին, ջանում են կարգավորել պացիենտի քունը։


Քնի պակասը կարող է դանդաղեցնել ֆիզիկական զարգացումը։ Խոր քնի ժամանակ դիտվում է արյան մեջ աճի հորմոնի ամենաբարձր մակարդակը, ուստի քնի խանգարումները հանգեցնում են աճի հորմոնի արտադրության նվազման։


Քնի անբավարարությունն ընկճում է իմունիտետը: Քնի ժամանակ անջատվում է ինտերլեյկին-1 նյութը, որն ուժեղացնում է իմունիտետը. ահա ինչու քնի խանգարման ժամանակ երեխայի իմունիտետը կարող է ընկճվել։


Քնի դեպրիվացիայով տառապող երեխաների մոտ ավելի հաճախ են հանդիպում վնասվածքները և դժբախտ պատահարները։ Քնի պակասը բացասաբար է ազդում շարժունակության վրա։ Անբավարար քնի դեպքում մեծանում են դժբախտ պատահարների հաճախականությունը։ Դըժբախտ պատահարների հավանականությունն աճում է, երբ քնի խանգարումները սկսում են քրոնիկ բնույթ կրել։


Հետազոտությունները ցույց են տվել, որ քնի դեպրիվացիայով տառապող երեխաների մոտ գրիպի պատվաստումները պակաս արդյունավետ են, քան նորմալ քնող նրանց հասակակիցների մոտ։

 

«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15

Սկզբնաղբյուր. «Սալուտեմ» առողջ ապրելակերպի ամսագիր, N1
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ