Առողջ երեխա
Անհաս երեխաներ. հարցազրույց Զիբա Մարգարյանի հետ. arabkirjmc.am

Անհաս երեխաներին վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանում է Արաբկիր բժշկական համալիրի մինչև 1 տարեկան երեխաների բաժանմունքի վարիչ Զիբա Գեորգիի Մարգարյանը:
– Ո՞ր դեպքերում է երեխայի վիճակը գնահատվում որպես անհասություն:
– Անհաս երեխաները հղիության ժամկետից շուտ ծնված և ֆունկցիոնալ առումով ոչ հասուն երեխաներն են:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով` անհաս երեխաները կազմում են նորածինների ընդհանուր թվի 5-10 տոկոսը:
– Ինչպե՞ս է գնահատվում անհասության աստիճանը:
– Հղիության ժամկետի, մարմնի քաշի, հասակի տվյալների համաձայն տարբերակում են անհասության 4 աստիճան: Առաջին աստիճանի անհասությունը 36-37 շաբաթական հղիության ժամկետում ծնված երեխաներն են, քաշը` մինչև 2500գ, երկրորդ աստիճանը՝ 32-35 շաբաթական, քաշը՝ 2001-1500գ, երրորդ աստիճանը՝ 31-28 շաբաթական, քաշը՝ 1500- 1001գ, չորրորդ աստիճանը՝ 28 շաբաթականից ցածր, քաշը` 1000 գրամից պակաս:
Եթե 28 շաբաթականից վաղ ծնված, 1000գ քաշով և 35 սմ-ից պակաս հասակով երեխաները ծնվում են կենդանի և ապրում 7 օր և ավելի, նրանք նույնպես համարվում են անհաս երեխաներ, իսկ մահացած ծնվելու դեպքում համարվում է ուշ վիժում: ԱՀԿ տվյալներով, երեխան կենսունակ է համարվում, եթե ծնվել է հղիության 22 շաբաթից ավելի ժամկետում, մարմնի քաշը՝ սկսած 500 գրամից:
– Որո՞նք են անհասության պատճառները:
– Անհասության պատճառները բաժանվում են 4 խմբի. առաջին խմբում սոցիալ-կենսաբանական գործոններն են՝ մոր տարիքը( 18-ից ցածր և 40-ից բարձր), վնասակար սովորությունները, վնասակար աշխատանքային պայմանները, անբավարար սնունդը և այլն:
Պատճառների երկրորդ խմբում են մանկաբարձա-գինեկոլոգիական բարդացած անամնեզը, բազմապտղությունը, էնդոմետրիոզը, ֆիբրոման, հղիության արհեստական ընդհատումները և այլն:
Երրորդ խմբում մոր էքստրագենիտալ հիվանդություններն են՝ դիաբետը, նեֆրոպաթիան, բարձր ճնշումը, սրտի արատները և այլն:
Չորրորդ խումբը ներառում է անմիջապես պտղի ախտաբանությունները՝ քրոմոսոմային, գենետիկ հիվանդություններ և տարբեր ներարգանդային վարակներ:
– Որո՞նք են անհասության նշանները:
– Անհաս երեխաներին կարելի է տարբերել արտաքին տեսքով՝ մաշկը շատ բարակ է, ենթամաշկային շերտը վատ զարգացած, արտահայտված է մազածածկույթը, մարմնի համեմատ գլուխն ավելի մեծ է, ականջները դեֆորմացված են, սեռական օրգանները` թերզարգացած:
Անհաս երեխաների մոտ բոլոր օրգան-համակարգերը դեռևս լիովին զարգացած չեն: Այդ պատճառով այս երեխաները հաճախ հիվանդանալու հակում ունեն՝ սեպսիս, սեպտիկոպիեմիա, օստեոմիելիտ, կանգային թոքաբորբ, մենինգիտ, բիլիռուբինային էնցեֆալոպաթիա: Կարող են լինել այտուցներ, ջրազրկում և այլն:
– Որո՞նք են հիվանդանոցից դուրս գրվելու ցուցումները:
Ծննդատնից անհաս երեխայի դուրս գրման պայմանները չորսն են. առաջինը՝ դուրս գրվելիս մարմնի քաշը պետք է լինի 2300 գրամից ոչ պակաս, առկա լինեն ծծելու և կլման ռեֆլեքսները, մարմնի ջերմաստիճանը լինի կայուն և ունենա կանոնավոր շնչառություն:
– Որո՞նք են անհասության ռիսկերը և ինչպե՞ս են արտահայտվում:
– Անհասության ժամանակ կարող են լինել ռետինոպաթիա, կոնքազդրային հոդերի դիսպլազիա, գլխուղեղի արյունազեղումներ և այլն:
Մահացության ցուցանիշը բարձր է՝ 40-70 տոկոս: Դա կախված է անհասության աստիճանից, ձգձգված մանկաբարձական անամնեզից, մոր տարիքից, գենետիկ հիվանդություններից:
– Ինչպե՞ս է դրսևորվում ռետինոպաթիան անհասների մոտ:
– Շատ խորը անհասության ժամանակ, եթե երեխան ծնվում է հղիության 30-րդ շաբաթում, ռետինոպաթիան մեծ վտանգ է ներկայացնում, այդ երեխաները կարող են կորցնել տեսողությունը: Խորը անհասությամբ երեխաներին մինչև 1 տարեկանը պետք է զննեն և հսկեն ակնաբանն ու սուրդոլոգը, որովհետև նրանք հակված են ռետինոպաթիայի և վատ լսողության:
– Ինչպե՞ս խուսափել բարդությունների հետագա զարգացումից:
– Անհաս երեխաներին 7 օրականից տրվում է երկաթի կանխարգելիչ դոզա. 2 մգ.` 1 կգ. քաշին, մեկ օրվա ընթացքում: Պետք է ճիշտ կազմակերպել երեխայի սնուցումը, խնամքը և մասնագետների կողմից հսկողությունը:
– Ինչպե՞ս կազմակերպել անհաս երեխայի սնուցումը:
– Անհաս երեխաները հիվանդանոցային պայմաններում և տանը պետք է ստանան կրծքի կաթ կամ արհեստական կաթնային խառնուրդներ:
Կաթնային խառնուրդներից առավել ընդունելի են Պրենան, Նուտրիլակ, Ֆրիզոպրեն խառնուրդները:
Եթե երեխայի ծծելու ռեֆլեքսը պահպանված է և նրա քաշը 1800 գրամից, ավելի է, ապա փորձում են կերակել կրծքով: Ավելի պակաս քաշի դեպքում երեխային սկզբնական փուլում կերակրում են զոնդի օգնությամբ:
Կերակրման հաճախականությունը օրը 7-8 անգամ է, խորն անհասության դեպքում` մինչև 10 անգամ, 2-2,5 ժամը մեկ անգամ:
Հիվանդանոցային պայմաններում երեխային սկսում են կերակրել 5 մլ-ից` աստիճանաբար ավելացնելով ծավալը:
– Ի՞նչպես է իրականացվում անհաս երեխայի խնամքը:
– Երեխայի խնամքի համար, նախ, պետք է ապահովել սենյակային որոշակի ջերմաստիճան` 25°C: Անհաս երեխային պետք է լողացնել սկսած ջրի 37-38°C-ից` 2 ամսականում իջեցնելով այն մինչև 36-37°C: Լոգանքի տևողությունը պետք է լինի 5-7 րոպեից ոչ ավելի: Լողացնելուց հետո երեխային փաթաթելու համար նախատեսված բարուրաշորերը պետք է նախապես տաքացնել:
Զբոսանքները պետք է սկսել 2-րդ շաբաթից, եթե օդի ջերմաստիճանը +10°C է, օրական ավելացնելով 10-15 րոպե:
Տանը պետք է շարունակել երեխայի աչքերի, մաշկի, պորտի մշակումը: Երեխայի դիրքը հարկ է փոխել յուրաքանչյուր ժամը, որպեսզի կանգային երևույթներ չզարգանան:
– Որքա՞ն երկար և ինչպե՞ս կազմակերպել անհաս երեխայի հսկողությունը մանկաբույժի և այլ մասնագետների կողմից:
– Երեխան պետք է հսկվի առաջին ամսվա ընթացքում 2 անգամ, այնուհետև, մինչև 1 տարեկանը՝ ամիսը մեկ անգամ: Առաջին ամսվա ընթացքում երեխան պետք է զննվի ակնաբանի, սուրդոլոգի, օրթոպեդի, նյարդաբանի կողմից: ցանկալի է իրականացնել կոնքազդրային հոդերի ՈՒՁՀ և նեյրոսոնոգրաֆիա:
– Կա՞ն զարգացման առանձնահատկություններ:
– Անհաս երեխաները մի փոքր հետ են մնում մյուս երեխաներից և իրենց հասակակիցներին հասնում են մոտավորապես 2-3 տարեկան հասակում, երբեմն ավելի ուշ՝ 5-6 տարեկանում:
– Ի՞նչ պլանով են իրականացվում անհաս երեխաների պատվաստումները:
– Եթե երեխայի քաշը 2000 գ.-ից ցածր է, դա հակացուցում է BCG պատվաստման համար:
Սովորաբար, նրանց մոտ պատվաստումներն սկսում են 2 ամսականից: Կենտրոնական նյարդային համակարգի որևէ պերինատալ ախտահարման դեպքում BCG պատվաստումը հետաձգվում է մինչև 6 ամսական: Բոլոր անհասներին ծնվելուց հետո առաջին 12 ժամվա ընթացքում պետք է պատվաստել հեպատիտ B-ի դեմ, մյուս պատվաստումներն` ըստ գործող սխեմայի: Եթե երեխայի ֆիզիկական զարգացումը հետ է մնում, թույլ է, AKDS վակցինայի փոխարեն կատարվում է ADS:


Կարդացեք նաև

Ի՞նչ է Ապգարի սանդղակը։
Ապգարի սանդղակը նորածնի վիճակի արագ և ստանդարտ գնահատման միջազգային ընդունված համակարգ է...



Ընդամենը մեկ ամառվա ընթացքում քնքուշ, հնազանդ, հարմարվող տղան հանկարծ այնպես է թափ առնում, որ ո՛չ միայն հասնում է ծնողի հասակին, այլ երբեմն գերազանցում է: Այժմ նա հաճախ է փակվում սենյակում և այլևս չի շտապում կիսվել...



Պորտալարը միայն օրգան չէ, որը կապում է մորը` երեխային, քանի դեռ նա արգանդում է, այլ նաև ցողունային բջիջների կենսականորեն կարևոր աղբյուր: Հեմոպոետիկ ցողունային բջիջների աղբյուրը պորտալարային արյունն է: Այն վերականգնում է իմունային...



Առողջապահության նախարարությունը հայտնում է պատվաստումների քաղաքականության մեջ առաջիկա փոփոխությունների մասին: Այս առումով պարզաբանենք հետեւյալը. նախ հնգավալենտ (դիֆթերիա, փայտացում, կապույտ հազ, հեպատիտ...



Վերջին տարիներին շատ հարցերում, եթե իհարկե, արդեն ոչ բոլոր, մեզ առաջնորդողը դրսի հրահանգներն են, ՛՛պրոտոկոլները՛՛, ուղեցույցները, որոնք տարբեր պայմանագրերի կնքումներով դառնում են կյանք, առօրյա, ճակատագիր՝ մարդու, ազգի...



Կրծքով կերակրման խրախուսման իրականացմանն ուղղված միջոցառումները աշխարհում հայտնի են որպես երեխայի առողջ աճին ու զարգացմանն ուղղված առավել արդյունավետ և քիչ ծախսատար ռազմավարություն...



Եղանակային ցուրտ պայմանները շատերին են ստիպում վերանայել սովորական դարձած կենսակերպը: Ցրտի պատճառով մարդիկ ավելի քիչ են շարժվում, զբոսանքները, համեմատաբար շարժուն կենսակերպը, փոքրիկների...



Դիսլեքսիան դիտարկվում է նյարդաբանական էնցեֆալոպաթիկ խանգարումների համախտանիշում: Այլ կերպ ասած՝ դիսլեքսիան դիտվում է կենտրոնական նյարդային համակարգի տարբեր համակարգային խանգարումներով երեխաների մոտ...



Ներզատական համակարգի հորմոնալ տարիքային տեղաշարժերի արդյունքում, որոնք ծագում են սեռական հասունացման շրջանում, տեղի է ունենում ինչպես ամբողջ օրգանիզմի փոփոխություն, այնպես էլ ձայնային ապարատի մուտացիա...



Առանձնացնում են խոսքի զարգացման 3 կրիտիկական շրջաններ.
1.1-2 տարեկան, երբ ձևավորվում են խոսքի նախադրյալները և սկսվում է խոսքի զարգացումը...



Լոգոպեդիան դեֆեկտոլոգիայի բնագավառ է, որն ուսումնասիրում է խոսքային խանգարումները և մշակում է մեթոդներ ու հնարներ դրանց հաղթահարման ու նախազգուշացման համար: Լոգոպեդիա տերմինն առաջացել է հունարեն...



Ամեն օր երեխաներին լողացնելու սովորությունն այդքան էլ օգտակար չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից, վստահեցնում են Մաշկաբանության ամերիկյան ակադեմիայի աշխատակիցները...



Դպրոցական երեխաների առողջական վիճակը պայմանավորված է մի շարք գործոններով: Դպրոցը պետք է լինի այն միջավայրը, որը ոչ միայն կապահովի կրթական մակարդակը, այլև կծառայի որպես առողջ միջավայր...



Կարծիք կա, որ ծծակի օգտագործումը կարող է վնաս հասցնել երեխայի ատամնաշարի զարգացմանը: Արդյոք այդպե՞ս է:
– Իհարկե, քանի որ ինչպես ծծակի երկարատև օգտագործումը, այնպես էլ երեխաների շրջանում շատ տարածված...






ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Ընկերության մասին
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Իրիդիոսքրինինգ
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն
- Բիոռեզոնանսային ախտորոշման և բուժման մեթոդներ
-
Կանայք և տղամարդիկ տարբեր կերպ են պայքարում սթրեսի դեմ