Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջ երեխա

ՀՀ ԱՆ. Կրծքով կերակրվող նորածիններն առավել պաշտպանված են

ՀՀ ԱՆ. Կրծքով կերակրվող նորածիններն առավել պաշտպանված են

Կրծքով կերակրման խրախուսման իրականացմանն ուղղված միջոցառումները աշխարհում հայտնի են որպես երեխայի առողջ աճին ու զարգացմանն ուղղված առավել արդյունավետ և քիչ ծախսատար ռազմավարություն: Եվ պատահական չէ, որ ողջ աշխարհն այս խնդրի լուսաբանմանն է նվիրում մի ամբողջ շաբաթ:

Կրծքով կերակրման համաշխարհային շաբաթն այս տարի նշվում է 2017 թվականի օգոստոսի 1-7-ը, որի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖը, ԱՀԿ-ն և Կրծքով կերակրման գլոբալ դաշինքը կոչ են անում պետություններին ներդրում կատարել կրծքով կերակրումը խթանելու ուղղությամբ:

Հաստատված է, որ վաղ մանկության շրջանում առողջ աճի և զարգացման ապահովման, մանկական մահացության կանխարգելման կարևորագույն նախապայման է մանուկների կրծքով սնուցումը: Ապացուցված է, որ մինչև 1 տարեկան կրծքով սնվող երեխաների մահացության ռիսկը շնչառական և փորլուծային հիվանդություններից 7-10 անգամ ցածր է արհեստական սնվողների համեմատությամբ: Միայն ի հաշիվ այս գործոնի մանկական մահացությունը կարելի է կրճատել 10 %-ով:

ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեիսուսի բնորոշմամբ` «Կրծքով սնուցումը նորածինների համար ապահովում է կյանքի լավագույն սկիզբը: Կրծքի կաթը նորածինների համար հանդիսանում է որպես առաջին պատվաստանյութ` պաշտպանելով նրանց հնարավոր մահացու հիվանդություններից և տալով սնուցում, որն անհրաժեշտ է ապրելու և զարգանալու համար»:

«Կրծքով սնուցումը մեկն է առավել արդյունավետ և ծախսարդյունավետ ներդրումներից, որը պետությունները կարող են անել իրենց երկրների ամենափոքրիկ անդամների ու տնտեսության և հասարակության առողջ ապագայի ապահովման համար»,-նշել է ՅՈՒՆԻՍԵՖԻ գործադիր տնօրեն Անտոնի Լեյքը:

Հայաստանում ևս տարիներ շարունակ մանկան առողջ աճի և զարգացմանն ուղղված քաղաքականության շրջանակներում առանձնահատուկ կարևորվել են կրծքով կերակրման խրախուսմանն ուղղված ծրագրերը և միջոցառումները:

Կրծքով սնուցման խրախուսման նախաձեռնությունը Հայաստանում սկսվել է դեռեւս 1993թ.: 1994թ. ՀՀ ԱՆ կողմից հաստատված ծրագրի շրջանակներում ներդրվել է «Մանկանը բարեկամ ծննդատուն» նախաձեռնությունը, որը ենթադրում էր կրծքով սնուցման խրախուսման և աջակցման գործելակերպի խթանում բուժաշխատողների ու ծնողների շրջանում, ինչպես նաև հիմնարար կազմակերպա-կառուցվածքային փոփոխությունների իրականացում ծննդօգնության հաստատություններում։

Հայաստանն առաջինն աշխարհում նախաձեռնեց «Մանկանը բարեկամ» պոլիկլինիկա ծրագիրը, որը մեծ հավանության արժանացավ ԱՀԿ-ի և կրծքով սնուցմանը սատարող միջազգային այլ կառույցների կողմից:

Այս ասպարեզում վերջին տարիների նշանակալի ձեռքբերումներից է «Երե¬խա-ներին կրծքով սնուցման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ օրենքը, որում ներառվել են «Արհեստական կաթնախառնուրդների վաճառահանման» միջազգային օրենսգրքի» հիմնադրույթները և օրենսդրորեն կանոնակարգվել են մանկական սննդի և հարակից ապրաքների շրջանառության, պիտակավորման, վաճառքի, գովազդի հետ կապված հարաբերությունները, կրծքով սնուցման խրախուսման ոլորտում լիազոր մարմնի, առողջապահական կազմակերպությունների և բուժաշխատողների պարտականությունները:

2015թ. ՀՀ կառավարության կողմից հաստատվել է «Կրծքով կերակրման խրախուսման ազգային ծրագիրը», որով սահմանվել են նոր նպատակներ և ուղենիշներ:

2015-2016թթ. ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի հետ իրականացվել է «Կարևոր է առաջին 1000 օրը» քարոզարշավը, որի ընթացքում մշակվել են վաղ տարիքի երեխաների սնուցման ուղեցույցներ, բազմաթիվ տեղեկատկան նյութեր, իրականցկացվել կրծքով սնուցման խրախուսմանն ուղղված բազմաթիվ միջոցառումներ:

Որպես ծրագրային արդյունք կարելի է փաստել, որ 2015թ. Հայաստանում իրականացված ԺԱՀ հետազոտության տվյալներով մինչև 6 ամսական երեխաների բացառապես կրծքով սնուցման ցուցանիշը հասել է 45% -ի (2010թ. այն եղել է 35%):

Կրծքով սնուցումն առանցքային դեր ունի նաև Կայուն զարգացման նպատակներին հասնելու ճանապարհին: Այն բարելավում է սնուցումը (ԿԶՆ 2), կանխարգելում մանկական մահացությունը և նվազեցնում ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկը (ԿԶՆ 3), ապահովում կոգնիտիվ զարգացումն ու կրթությունը (ԿԶՆ 4):

ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է.

  • մանկանը կրծքով կերակրել ծնվելուց հետո առաջին 1 ժամվա ընթացքում,
  • բացառապես կրծքով կերակրել կյանքի առաջին 6 ամիսներին,
  • լիարժեք և առողջ սնուցում ապահովել 6 ամսականից մինչև 2 տարեկանը՝ կրծքով կերակրման հետ մեկտեղ։

 

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Քնի պակասի ազդեցությունը երեխայի առողջության վրա. Սալուտեմ ամսագիր N1
Քնի պակասի ազդեցությունը երեխայի առողջության վրա. Սալուտեմ ամսագիր N1

Քնի պակասը բացասաբար է ազդում օրգանիզմի բոլոր գործառույթների վրա։ Երեխան առավոտյան կարող է արթնանալ վատ տրամադրությամբ: Կարող են ծագել ավելի լուրջ խնդիրներ, օրինակ՝ քնի դեպրիվացիա...

Սալուտեմ 1.2021
Երեխան չի սիրում լողանալ. ի՞նչ անել. Սալուտեմ ամսագիր
Երեխան չի սիրում լողանալ. ի՞նչ անել. Սալուտեմ ամսագիր

«Իմ երեխան ընդհանրապես չի սիրում լողանալ։ Չեմ հասկանում՝ ինչն է պատճառը։ Միգուցե ամեն ինչ սկըսվեց այն պահից, երբ ամբողջ ընտանիքով սկսեցինք հաճախել ջրաշխարհ կամ ամառային արձակուրդին գնացինք լիճ...

Սալուտեմ 1.2021
Ինչու չի կարելի մաքրել երեխայի ականջները մինչև 1 տարեկանը
Ինչու չի կարելի մաքրել երեխայի ականջները մինչև 1 տարեկանը

Ծննդատնից վերադառնալուց հետո մայրերին մտահոգող հարցերից մեկը նորածնի ականջների մաքրումն է: Դա բավականին կարևոր պահ է, քանի որ նորածնի մոտ թմբկաթաղանթը շատ մոտ է...

Ապգարի սանդղակ. հարցազրույց բժիշկ-նեոնատոլոգ Աստղիկ Քոչարյանի հետ. morevmankan.am
Ապգարի սանդղակ. հարցազրույց բժիշկ-նեոնատոլոգ Աստղիկ Քոչարյանի հետ. morevmankan.am

Ի՞նչ է  Ապգարի սանդղակը։

Ապգարի սանդղակը նորածնի վիճակի արագ և ստանդարտ գնահատման միջազգային ընդունված համակարգ է...

Հղիություն, ծննդաբերություն
Տղաների սեռական հասունացումը. urolog.am
Տղաների սեռական հասունացումը. urolog.am

Ընդամենը մեկ ամառվա ընթացքում քնքուշ, հնազանդ, հարմարվող տղան հանկարծ այնպես է թափ առնում, որ ո՛չ միայն հասնում է ծնողի հասակին, այլ երբեմն գերազանցում է: Այժմ նա հաճախ է փակվում սենյակում և այլևս չի շտապում կիսվել...

Առողջ տղամարդ
Ցողունային բջիջներ. պահպանել երեխայի առողջությունը հասանելի է պորտալարային արյան շնորհիվ. biostem.am
Ցողունային բջիջներ. պահպանել երեխայի առողջությունը հասանելի է պորտալարային արյան շնորհիվ. biostem.am

Պորտալարը միայն օրգան չէ, որը կապում է մորը` երեխային, քանի դեռ նա արգանդում է, այլ նաև ցողունային բջիջների կենսականորեն կարևոր աղբյուր: Հեմոպոետիկ ցողունային բջիջների աղբյուրը պորտալարային արյունն է: Այն վերականգնում է իմունային...

Անհաս երեխաներ. հարցազրույց Զիբա Մարգարյանի հետ. arabkirjmc.am
Անհաս երեխաներ. հարցազրույց Զիբա Մարգարյանի հետ. arabkirjmc.am

Անհաս երեխաներին վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանում է Արաբկիր բժշկական համալիրի մինչև 1 տարեկան երեխաների բաժանմունքի վարիչ Զիբա Գեորգիի  Մարգարյանը...

ՀՀ ԱՆ. Փոփոխություն՝ պատվաստումների քաղաքականության մեջ
ՀՀ ԱՆ. Փոփոխություն՝ պատվաստումների քաղաքականության մեջ

Առողջապահության նախարարությունը հայտնում է պատվաստումների քաղաքականության մեջ առաջիկա փոփոխությունների մասին: Այս առումով պարզաբանենք հետեւյալը. նախ հնգավալենտ (դիֆթերիա, փայտացում, կապույտ հազ, հեպատիտ...

ԿՅԱՆՔԻ ՍԿԻԶԲԸ…. ԾԱՐԱՎՈՎ
ԿՅԱՆՔԻ ՍԿԻԶԲԸ…. ԾԱՐԱՎՈՎ

Վերջին տարիներին շատ հարցերում, եթե իհարկե, արդեն ոչ բոլոր, մեզ առաջնորդողը դրսի հրահանգներն են, ՛՛պրոտոկոլները՛՛, ուղեցույցները, որոնք տարբեր պայմանագրերի կնքումներով դառնում են կյանք, առօրյա, ճակատագիր՝ մարդու, ազգի...

ՀՀ ԱՆ. Հատուկ ուշադրություն փոքրիկներին.
ՀՀ ԱՆ. Հատուկ ուշադրություն փոքրիկներին.

Եղանակային ցուրտ պայմանները շատերին են ստիպում վերանայել սովորական դարձած կենսակերպը: Ցրտի պատճառով մարդիկ ավելի քիչ են շարժվում, զբոսանքները,  համեմատաբար շարժուն կենսակերպը, փոքրիկների...

Դիսլեքսիա. izmirlianmedicalcenter.com
Դիսլեքսիա. izmirlianmedicalcenter.com

Դիսլեքսիան դիտարկվում է նյարդաբանական էնցեֆալոպաթիկ խանգարումների համախտանիշում: Այլ կերպ ասած՝ դիսլեքսիան դիտվում է կենտրոնական նյարդային համակարգի տարբեր համակարգային խանգարումներով երեխաների մոտ...

Ձայնի զարգացումը երեխաների մոտ. izmirlianmedicalcenter.com
Ձայնի զարգացումը երեխաների մոտ. izmirlianmedicalcenter.com

Ներզատական համակարգի հորմոնալ տարիքային տեղաշարժերի արդյունքում, որոնք ծագում են սեռական հասունացման շրջանում, տեղի է ունենում ինչպես ամբողջ օրգանիզմի փոփոխություն, այնպես էլ ձայնային ապարատի մուտացիա...

Խոսքային ֆունկցիայի կրիտիկական շրջանները: Կակազություն. izmirlianmedicalcenter.com
Խոսքային ֆունկցիայի կրիտիկական շրջանները: Կակազություն. izmirlianmedicalcenter.com

Առանձնացնում են խոսքի զարգացման 3 կրիտիկական շրջաններ.
1.1-2 տարեկան, երբ ձևավորվում են խոսքի նախադրյալները և սկսվում է խոսքի զարգացումը...

Լոգոպեդիա. izmirlianmedicalcenter.com
Լոգոպեդիա. izmirlianmedicalcenter.com

Լոգոպեդիան դեֆեկտոլոգիայի բնագավառ է, որն ուսումնասիրում է խոսքային խանգարումները և մշակում է մեթոդներ ու հնարներ դրանց հաղթահարման ու նախազգուշացման համար: Լոգոպեդիա տերմինն առաջացել է հունարեն...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ