Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջ երեխա

Ձայնի զարգացումը երեխաների մոտ. izmirlianmedicalcenter.com

Ձայնի զարգացումը երեխաների մոտ. izmirlianmedicalcenter.com

Ներզատական համակարգի հորմոնալ տարիքային տեղաշարժերի արդյունքում, որոնք ծագում են սեռական հասունացման շրջանում, տեղի է ունենում ինչպես ամբողջ օրգանիզմի փոփոխություն, այնպես էլ ձայնային ապարատի մուտացիա:

Մանկական ձայնից հասունի անցումը կոչվում է մուտացիայի շրջան: 13-15 երեխաների տարեկային խմբի համար սա ֆիզիոլոգիական երևույթ է: Տղաների ձայնային ապարատը այդ ընթացքում աճում է արագ և անհավասարաչափ, իսկ աղջիկներինը՝ դանդաղ:

 

Աղջիկների ձայնը փոխվում է աստիճանաբար: Սա ավելի շուտ էվոլյուցիա է, քան` մուտացիա: Մուտացիան տևում է 1 ամսից մինչև 2-3 տարի: Ամբողջ գործընթացը բաժանվում է 3 փուլի՝ սկզբնական, հիմնական, վերջնական:

Ձայնի զարգացումը բաժանվում է 4 փուլի.

  • նախադպրոցական. մինչև 6-7 տարեկան,
  • մինչ մուտացիոն. 6-7 մինչև 13 տարեկան,
  • մուտացիոն 13-15 տարեկան,
  • հետմուտացիոն 15-17 տարեկան:


Հետմուտացիոն շրջանին բնորոշ է չամրապնդված ձայնային ապարատի թեթև վնասումներն ու ձայնի գերհոգնածությունը: Այս փուլը շարունակվում է մի քանի ամիս, որի ընթացքում ընդարձակվում է դիապազոնը, որոշվում է ձայնի բարձրությունը, ուժգնությունը և տեմբրը: Ամրապնդվում է մեծահասակի ձայնառաջացման մեխանիզմը:

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ