Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջ երեխա

Խոսքային ֆունկցիայի կրիտիկական շրջանները: Կակազություն. izmirlianmedicalcenter.com

Խոսքային ֆունկցիայի կրիտիկական շրջանները: Կակազություն. izmirlianmedicalcenter.com

Առանձնացնում են խոսքի զարգացման 3 կրիտիկական շրջաններ.
1.1-2 տարեկան, երբ ձևավորվում են խոսքի նախադրյալները և սկսվում է խոսքի զարգացումը: Երեխայի համար առաջատար է դառնում հաղորդակցումը: Այս տարիքում ինտենսիվորեն զարգանում են խոսքի կեղևային գոտիները՝ հատկապես Բրոկի կենտրոնը:

Զարգացման կրիտիկական շրջանը համարվում է երեխայի 14-18 ամիսը: Ցանկացած, թեկուզ աննշան բացասական գործոն այդ շրջանում կարող է ազդել երեխայի խոսքի զարգացման վրա:

2. Կրիտիկական շրջան (3տարեկան), երբ ինտենսիվ զարգանում է կապակցված խոսքը: Տեղի է ունենում իրավիճակային խոսքից անցում համատեքստային խոսքի, որը պահանջում է կենտրոնական նյարդային համակարգի համաձայնեցում (խոսքաշարժողական, ուշադրության, հիշողության և այլն):

Կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքում առաջացած որոշակի փոփոխությունները կարող են բերել վարքի փոփոխության՝ նեգատիվիզմի: Կարող է առաջանալ կակազություն, մուտիզմ, խոսքի զարգացման հապաղում, երեխան հրաժարվում է հաղորդակցումից, առաջանում են մեծերի հանդեպ բողոքի ռեակցիաներ:

3. Կրիտիկական շրջանը (6-7 տարեկան) գրավոր խոսքի զարգացման սկիզբն է: Մեծանում է երեխայի կենտրոնական նյարդային համակարգի ծանրաբեռնվածությունը: Երեխայի ունեցած ցանկացած խոսքային ֆունկցիայի խանգարում առավել ուժգին է արտահայտվում այս փուլում: Նրանք կարող են լինել ինքնուրույն նշանակության կամ զուգակցվել այլ բացասական գործոնների հետ՝ երեխայի ընդհանուր թուլություն, նյարդային համակարգի դիսֆունկցիա:

Կակազությունը խոսքի տեմպի և ռիթմի խանգարում է, որն արտահայտվում է արտաբերական համակարգի տարբեր մկանային ջղաձգումներով: Այն ընդհանուր նևրոզի ախտանիշ է և միայն նևրոզի բուժումը կարող է լոգոպեդական աշխատանքը հասցնել դրական արդյունքի: Կակազությանը յուրահատուկ են այն բոլոր օրինաչափությունները,  որը իր վրա է կրում նևրոզը, որպես հոգեկան վիճակի խանգարում:

Կակազության ընթացքը ալիքաձև է` սրվում է կամ թուլանում:

Առանձնացնում են կակազության 3 ձև.

  •  կլոնիկ, որը բնութագրվոմ է առանձին հնչյունների, վանկերի, բառերի կրկնությամբ,
  •  տոնիկ, երբ առաջանում են դադարներ խոսքում կամ երկարացվում է հնչյունի արտաբերումը,
  •  խառը, երբ առկա են և՛ կլոնիկ, և՛ տոնիկ ջղաձգումներ:


Կակազությունը հիմնականում առաջանում է 2-5 տարեկանում` երեխաների խոսքի զարգացման ինտենսիվ ժամանակաշրջանում: Տղաների մոտ հանդիպում է 2 անգամ ավելի շատ:

Առաջացման պատճառներն են.

  •  նյարդային համակարգի թուլությունը,
  •  ժառանգական նախադրյալները,
  •  խոսքային ծանրաբեռնվածությունը,
  •  նյարդային համակարգի ծանրաբեռնվածությունը (համակարգիչ, հեռուստացույց),
  •  նյարդաբանական նախադրյալները (վախ վաղ մանկական հասակում),
  •  խոսքի զարգացման նորմայից յուրաքանչյուր շեղում կարող է առաջացնել կակազություն:


Կակազության առաջացման գործոն կարելի է նշել`

  •  արագախոսության փաստը,
  •  խոսքի ընդհանուր թերզարգացումը` որպես շրջապատից եկող օրինակելի խոսք,
  •  խոսքի վաղ զարգացումը, բառապաշարի ակտիվ կուտակումը,
  •  խոսքի զարգացման հապաղումը, ալալիան, խըթ, դիսլալիան, ռինոլալիան, դիզարտրիայի ջնջված ձևը,
  •  ինֆեկցիոն հիվանդությունների հետևանքը:


Առանձնացվում է կակազության 2 տեսակ` նևրոտիկ և նևրոզանման:

Նևրոտիկ կակազությունը բնութագրվում է.

  • նորմալ կամ վաղ խոսքային և մոտորային զարգացումով,
  • ջղաձգումները մեծ մասամբ կապված են կակազի հուզական վիճակից,
  • կակազությանը նախորդում է սուր կամ քրոնիկ տրավմա, որոշակի պայմաններում սահուն խոսքի հնարավորություն` հուզական հանգիստ մթնոլորտում, խոսելու, շեղվելու, մենակության ժամանակ: ԷԷԳ-ն չի գրանցում գլխուղեղի ֆունկցիաների ախտաբանություն:


Նևրոզանման կակազությունը բնութագրվում է .

  • խոսքի և զարգացման դանդաղ ընթացքով,
  • ջղաձգային կծկումներն ի հայտ են գալիս սովորաբար 3-4 տարեկանում,
  • ջղաձգային կծկումների առաջացումը  համընկնում է  ֆրազային խոսքի զարգացման փուլի հետ,
  • ջղաձգումներն առաջանում են սթրեսների ֆոնի վրա: ԷԷԳ-ն գրանցում է գլխուղեղի ֆունկցիաների ախտաբանություն:

Խոսելու գործընթացի վրա կակազողի ուշադրության հրավիրումը թեթևացնում է խոսքը, իսկ ֆիզիկական կամ հոգեկան լարվածությունը վատացնում է խոսքի վիճակը:

Կակազության այս 2 ձևերի դեպքում էլ առաջանում են հետևյալ խոսքային և  ոչ խոսքային ախտանիշները.

  • էքսպրեսիվ խոսքն ունի առանձնահատկություններ,
  • վախ կամ հետապնդող մտքեր (լոգոֆոբիո),
  • շարժողական կամ խոսքային փոխօգնող շարժումների առկայություն (էմբոլոֆրազներ),
  • նկատվում է անձնային որակների փոփոխություն (ագրեսիվ, գրգռված կամ ինքնամփոփ):


Կակազության բուժման մեթոդները բազմազան են.

  • լոգոպեդական,
  • հոգեբանական,
  • հոգեթերապևտիկ,
  • լոգոհոգեթերապևտիկ,
  • սոցիալվերականգնողական,
  • դեղորաքային,
  • ֆիզիոթերապևտիկ,
  • համակարգային,
  •  ոչ ավանդական:

 

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ