Առողջ երեխա
6 բան, որ պետք է իմանա ցանկացած ծնող. պարզաբանում է Ավանտա ժամանակակից ստոմատոլոգիայի և իմպլանտոլոգիայի մասնագիտացված կենտրոնների ցանցի բժիշկ-օրթոդոնտ Տիգրան Դեմիրճյանը

Կարծիք կա, որ ծծակի օգտագործումը կարող է վնաս հասցնել երեխայի ատամնաշարի զարգացմանը: Արդյոք այդպե՞ս է:
– Իհարկե, քանի որ ինչպես ծծակի երկարատև օգտագործումը, այնպես էլ երեխաների շրջանում շատ տարածված բութ մատը բերանում պահելը կարող են բացասական ազդեցություն ունենալ երեխայի ատամների հետագա ձևավորման վրա.դրանց հետևանքով առաջանում են ատամների դասավորվածության շեղումները, բաց կծվածքը, ծնոտի ոչ ճիշտ ձևավորումը և այլ խնդիրներ: Ըստ ամերիկացի հայտնի գիտնական Բի Շարայի՝ նմանատիպ խնդիրներից խուսափելու համար խորհուրդ չի տրվում 12 ամսականից հետո երեխաներին ծծակ տալ:
Ո՞ր տարիքում են դուրս գալիս երեխայի կաթնատամները, և ինչպե՞ս դրանք չշփոթել հիմնական ատամների հետ:
– Սովորաբար երեխաների կաթնատամները դուրս են գալիս 5-30 ամսականում, որից հետո՝ մինչև 3 տարեկանը, ձևավորվում է երեխայի ատամնաշարը: Ընդհանրապես մինչև 30 ամսականը երեխան պետք է ունենա 20 կաթնատամ, իսկ հետագայում՝ 6-ից մինչև 12 տարեկանը, կաթնատամներին փոխարինում են հիմնական ատամները: Շատ կարևոր է, որպեսզի ծնողները, այս տարիքից սկսած, ուշադրություն դարձնեն երեխաների ատամների ձևավորմանը, ինչպես նաև նկատեն առկա խնդիրները, քանի որ մանկական տարիքում կարելի է արագ լուծել դրանք և կանխել դրանց հետագա զարգացումը:
Կարո՞ղ է արդյոք սխալ ընտրված սնունդը ևս պատճառ դառնալ երեխայի ատամների ոչ ճիշտ ձևավորմանը:
– Իհարկե, քանի որ 8 ամսականից հետո երեխային պետք է աստիճանաբար սովորեցնել օգտագործել կոշտ սնունդ, որպեսզի նրա մոտ զարգանան ծամողական ֆունկցիան և մկանանային կառուցվածքը: Եթե մինչև 8 ամսականը երեխան արդեն ատամներ ունի, ուրեմն անհրաժեշտ չէ սնունդը շատ մանրեցնել կամ հարել. տվյալ պարագայում միայն մանր կտրատելը լիովին բավարար է:
Ո՞ր տարիքից է ճիշտ լվանալ երեխայի ատամները:
– Ինչպես առավոտյան, այնպես էլ երեկոյան անհրաժեշտ է լվանալ երեխայի ատամները՝ սկսած դրանց դուրս գալու պահից: Այս գործողությունը երեխայի համար առավել դյուրին դարձնելու համար ծնողները կարող են սկզբում օրինակ ծառայել նրանց կամ սրան ավելացնել հետաքրքիր էլեմենտներ՝ այն վերածելով խաղի: Այստեղ շատ կարևոր է նաև ատամներ մաքրելու տևողությունը, որ պետք է կազմի մոտավորապես 3 րոպե:
Երեխայի համար ինչպե՞ս ընտրել ատամի մածուկ և խոզանակ:
– Այսօր, ի ուրախություն մեզ, կան երեխաների համար նախատեսված բազմաթիվ մածուկներ, որոնք կարելի է ձեռք բերել դեղատներից: Երեխաների համար նախատեսված մածուկների բաղադրությունը էապես տարբերվում է մեծերի համար նախատեսված մածուկների բաղադրությունից, ուստի խորհուրդ չի տրվում երեխայի ատամները լվանալ մեծահասակների համար նախատեսված մածուկներով: Ինչ վերաբերում է խոզանակին, ասեմ, որ ցանկալի է՝ այն լինի ոչ շատ կոշտ և չունենա պտտվելու կամ շարժվելու հնարավորություններ: Այս դեպքում կարող է իդեալական տարբերակ լինել մանկական ամենասովորական խոզանակը:
Հնարավո՞ր է, որ երեխայի մոտ կարիես առաջանա:
– Իհարկե, հնարավոր է, դա անխուսափելի է: Կարիեսի առաջացման հիմնական պատճառ են դառնում ինչպես մանրէները և սննդի մնացորդները, այնպես էլ քաղցրի չարաշահումը: Այդ իսկ պատճառով մեր հարգելի ծնողներին խորհուրդ կտամ, որ հոգ տանեն իրենց և իրենց երեխաների ատամների մասին, և այդ գործը չթողնեն վաղվան: Փորձեն համապատասխան ուշադրություն դարձնել ատամներին` դրանք մաքրելով առավոտյան և երեկոյան, ինչպես նաև սննդի յուրաքանչյուր օգտագործումից հետո ողողեն բերանի խոռոչը: Միշտ պետք է հիշել, որ առողջ ու գեղեցիկ ատամները ոչ միայն լավ բուժված, այլև լավ խնամված ատամներն են, և այդ դեպքում ատամնաբույժին այցելելը չի զուգորդվի սոսկ ցավային զգացումների հետ, այլ կդառնա հաճելի պրոֆիլակտիկ այցելություն սիրելի բժշկին:


Կարդացեք նաև

Ի՞նչ է Ապգարի սանդղակը։
Ապգարի սանդղակը նորածնի վիճակի արագ և ստանդարտ գնահատման միջազգային ընդունված համակարգ է...



Ընդամենը մեկ ամառվա ընթացքում քնքուշ, հնազանդ, հարմարվող տղան հանկարծ այնպես է թափ առնում, որ ո՛չ միայն հասնում է ծնողի հասակին, այլ երբեմն գերազանցում է: Այժմ նա հաճախ է փակվում սենյակում և այլևս չի շտապում կիսվել...



Պորտալարը միայն օրգան չէ, որը կապում է մորը` երեխային, քանի դեռ նա արգանդում է, այլ նաև ցողունային բջիջների կենսականորեն կարևոր աղբյուր: Հեմոպոետիկ ցողունային բջիջների աղբյուրը պորտալարային արյունն է: Այն վերականգնում է իմունային...



Անհաս երեխաներին վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանում է Արաբկիր բժշկական համալիրի մինչև 1 տարեկան երեխաների բաժանմունքի վարիչ Զիբա Գեորգիի Մարգարյանը...



Առողջապահության նախարարությունը հայտնում է պատվաստումների քաղաքականության մեջ առաջիկա փոփոխությունների մասին: Այս առումով պարզաբանենք հետեւյալը. նախ հնգավալենտ (դիֆթերիա, փայտացում, կապույտ հազ, հեպատիտ...



Վերջին տարիներին շատ հարցերում, եթե իհարկե, արդեն ոչ բոլոր, մեզ առաջնորդողը դրսի հրահանգներն են, ՛՛պրոտոկոլները՛՛, ուղեցույցները, որոնք տարբեր պայմանագրերի կնքումներով դառնում են կյանք, առօրյա, ճակատագիր՝ մարդու, ազգի...



Կրծքով կերակրման խրախուսման իրականացմանն ուղղված միջոցառումները աշխարհում հայտնի են որպես երեխայի առողջ աճին ու զարգացմանն ուղղված առավել արդյունավետ և քիչ ծախսատար ռազմավարություն...



Եղանակային ցուրտ պայմանները շատերին են ստիպում վերանայել սովորական դարձած կենսակերպը: Ցրտի պատճառով մարդիկ ավելի քիչ են շարժվում, զբոսանքները, համեմատաբար շարժուն կենսակերպը, փոքրիկների...



Դիսլեքսիան դիտարկվում է նյարդաբանական էնցեֆալոպաթիկ խանգարումների համախտանիշում: Այլ կերպ ասած՝ դիսլեքսիան դիտվում է կենտրոնական նյարդային համակարգի տարբեր համակարգային խանգարումներով երեխաների մոտ...



Ներզատական համակարգի հորմոնալ տարիքային տեղաշարժերի արդյունքում, որոնք ծագում են սեռական հասունացման շրջանում, տեղի է ունենում ինչպես ամբողջ օրգանիզմի փոփոխություն, այնպես էլ ձայնային ապարատի մուտացիա...



Առանձնացնում են խոսքի զարգացման 3 կրիտիկական շրջաններ.
1.1-2 տարեկան, երբ ձևավորվում են խոսքի նախադրյալները և սկսվում է խոսքի զարգացումը...



Լոգոպեդիան դեֆեկտոլոգիայի բնագավառ է, որն ուսումնասիրում է խոսքային խանգարումները և մշակում է մեթոդներ ու հնարներ դրանց հաղթահարման ու նախազգուշացման համար: Լոգոպեդիա տերմինն առաջացել է հունարեն...



Ամեն օր երեխաներին լողացնելու սովորությունն այդքան էլ օգտակար չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից, վստահեցնում են Մաշկաբանության ամերիկյան ակադեմիայի աշխատակիցները...



Դպրոցական երեխաների առողջական վիճակը պայմանավորված է մի շարք գործոններով: Դպրոցը պետք է լինի այն միջավայրը, որը ոչ միայն կապահովի կրթական մակարդակը, այլև կծառայի որպես առողջ միջավայր...






ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Ընկերության մասին
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Իրիդիոսքրինինգ
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն
- Բիոռեզոնանսային ախտորոշման և բուժման մեթոդներ
-
Կանայք և տղամարդիկ տարբեր կերպ են պայքարում սթրեսի դեմ