Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջ երեխա

Առաջին օգնությունը երեխաների մոտ արյունահոսության ժամանակ

Առաջին օգնությունը երեխաների մոտ արյունահոսության ժամանակ

Եթե տանն առաջին օգնության համար նախատեսված դեղատուփ ունեք, դեռեւս չի նշանակում, որ հանգիստ կարող եք կյանքը վայելել, զգուշացնում է Medical Observer-ը: Ստորեւ երեխաներին ցուցաբերվող մի քանի խորհուրդներ ենք ներկայացնում՝ թեթեւ վնասվածքների պարագայում իրականացման համար: 

 

Կտրած վերքեր

 

Ահա թե ինչպես է պետք փոքր վերքերը խնամել.

 

  • մաքուր, ներծծվող կտորով ճնշմամբ փորձեք արյունահոսությունը դադարեցնել, 
  • եթե ամբողջությամբ արյունով է ներծծվել, վրայից երկրորդն ավելացրեք,
  • եթե արյունահոսությունը չի դադարում, վերքը սրտի մակարդակից բարձր պահեք,
  • արյունահոսության դադարից հետո վերքը ջրով եւ օճառով զգուշությամբ մաքրեք,
  • վերքը հակաբիոտիկ քսուքով ծածկեք,
  • վնասված հատվածն ամուր վիրակապեք (ոչ այնքան ամուր, որ արյան մատակարարումը դադարի):

 

Քթից արյունահոսությունը երեխաների մոտ հաճախակի բնույթ է կրում եւ կարող է արեւի տակ երկար մնալու արդյունք լինել.

  • երեխային ուղիղ նստեցրեք՝ քթի երակներում արյան ճնշումը նվազեցնելու եւ հետագա արյունահոսությունը կանխելու նպատակով,
  • բութ մատով եւ ցուցամատով 5-10 րոպե երեխայի քիթը սեղմած պահեք. այդ ընթացքում կարող է բերանով շնչել,
  • կարելի է նաեւ քթի կամրջակին սառույց դնել,
  • արյունահոսության կրկնությունից խուսափելու համար հետեւեք, որ երեխան մատներով քիթը մաքրելու փորձեր չանի: Քթի երկարատեւ վիրակապումը կարող է վնասակար լինել:

 

Բժշկի օգնությանը դիմե՛ք, եթե.

 

  • արյունահոսությունը 20 րոպեից երկար է տեւում,
  • արյունահոսությունն ընկնելու, ինչպես նաեւ գլխին ու դեմքին, մասնավորապես՝ քթին ստացած հարվածի արդյունք է. վերջին պարագայում քթի կոտրվածք կարող է լինել:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. syl.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ