Առողջ երեխա
Պատվաստումների հակացուցումները. ե՞րբ երեխաներին չի կարելի պատվաստել. med.news.am
Գրեթե բոլոր ծնողները ցանկանում են իմանալ, թե որո՞նք են պատվաստումների հիմնական հակացուցումները, եւ ո՞ր դեպքերում երեխաներին չի կարելի պատվաստել։
Այս հարցերի շուրջ NEWS.am Medicine-ի թղթակիցը զրուցեց իմունականխարգելման հարցերով հանրապետական խորհրդատվական հանձնաժողովի անդամ, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի գլխավոր բժշկի ամբուլատոր գծով տեղակալ Աննա Բալյանի հետ։
Ահա պատվաստումների այն հիմնական հակացուցումները, որոնք նշեց Աննա Բալյանը.
- Ծանր ալերգոլոգիական ռեակցիա կամ անաֆիլակտիկ շոկ՝ նախորդ պատվաստումից հետո։ Եթե առաջին պատվաստումից հետո երեխայի մոտ նմանատիպ ծանր ռեակցիաներ են եղել, դա լուրջ հակացուցում է հաջորդ պատվաստումն անելու համար։
- Ցանկացած հիվանդության սուր ընթացքը հակացուցում է բոլոր պատվաստումների համար։ Եթե երեխայի ջերմությունը բարձր է, պատվաստումն արժե հետաձգել մի քանի օրով կամ շաբաթով, մինչեւ երեխան ապաքինվի։
- Ծանր իմունոդեֆիցիտային վիճակները կենդանի պատվաստումների համար հակացուցված են։ Կենդանի պատվաստումների թվում են ԲՑԺ-ն, պոլիոմիելիտը, կարմրուկը, կարմրախտը եւ խոզուկը։
- ԲՑԺ-ի եւ հեպատիտ Բ-ի դեմ պատվաստումները, որոնք կատարվում են հենց ծննդատանը, հակացուցված են, եթե երեխայի քաշը 1700 գրամից պակաս է։ Սակայն երեխան կարող է պատվաստվել ավելի ուշ, երբ քաշ հավաքի եւ երբ մանկաբույժը որոշի, որ երեխան արդեն առողջ է եւ պինդ։
- Մեծահասակ մարդկանց էլ կարող են պատվաստումները հակացուցված լինել։ Հղի կանանց, օրինակ, հակացուցված են կարմրուկի եւ կարմրախտի պատվաստումները։
«Մնացած հիվանդությունները, որոնք նախկինում համարվում էին հակացուցում, այսօր վերանայված են եւ արդեն հակացուցում չեն համարվում։ Օրինակ, թիմուսի մեծացումն այսօր արդեն հակացուցում չէ», - ասաց Աննա Բալյանը։
29.04.2014 Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. uaua.info
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համարպատասխանատվություն չի կրում
Loading...
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ