Առողջ երեխա
Մանկական տակդիրները վնաս են հատկապես տղա երեխաներին, իսկ բարուրելը`բոլոր նորածիններին
Մանկաբույժները խորհուրդ են տալիս չչարաշահել մանակական տակդիրների օգտագործումը. հատկապես տղա երեխաների համար դա կարող է ոչ ցանկալի հետևանքներ ունենալ։
Մանկաբույժ Տաթևիկ Օհանջանյանի խոսքով՝ տղա երեխաների արտաքին սեռական օրգանների համար վնասակար են տակդիրները։ «Չի կարելի երեխային մինչև 3 տարեկանը տակդիր հագցնել, քանի որ դա կխանգարի ոչ միայն բնազդի զարգացմանը, այլև որոշ օրգանների ճիշտ ձևավորմանը»։
Մանկաբույժը խորհուրդ է տալիս հատկապես ամռանը երեխային թողնել միայն մի թեթև ներքնաշորով՝ «հարկ չկա խեղճ փոքրիկներին անընդհատ տանջել, երկար ժամանակ թողնել միևնույն տակդիրի մեջ»։
Ամեն երեխայի շատ անհատական մոտեցում է անհրաժեշտ, տակդիր ընտրելիս` նույնպես ։ Մանկաբույժն ասում է, որ երեխային պետք է միշտ նույն տեսակի տակդիր հագցնել. «երբ փոխում ես տեսակը, նա շատ շուտ զգում է, մաշկի վրա բշտեր են առաջանում»։
Տակդիրները լինում են էկոնոմ և պրեմիում տեսակի։ Էկոնոմ կարգի տակդիրները նորածիններին խորհուրդ չի տրվում.սրանք նախատեսված են ավելի հաճախ փոխելու համար, դրա համար էժան են։ Նորածիններին պրեմիում կարգի տակդիրներ են պետք, քանի որ այս տեսակները հատուկ ձևով են պատրաստվում։
Էկոնոմ կարգի տակդիրները, ի տարբերություն պրեմիումի, գեղեցիկ հարդարանք չունեն և չեն պարունակում խոնավեցնող լոսիոններ։ Իսկ պրեմիում կարգի տակդիրները, բացի գեղեցիկ հարդարանքից, նաև շատ հարմար են երեխայի ակտիվ շարժման համար։
Չնայած տակդիրների հարմարավետությանը, Նաիրա Հակոբյանն իր 5 ամսական Հասմիկին միշտ բարուրել է՝ ելնելով այն տարածված կարծիքից, թե երեխայի ոտքերը ծուռ կլինեն տակդիրների պատճառով, սակայն չի ժխտում՝ «շատ անհանգիստ է փոքրիկս, ողջ գիշեր չի քնում»։
Երեխային փաթաթելու վերաբերյալ Օհանջանյանն իր տեսակետն ունի. «Ճիշտ է, տակդիրն իր վատ հետևանքներն է ունենում երկարաժամկետ օգտագործելիս, բայց երեխային բարուրելն ու պոլիէթիլենով ծածկված կտորով կապելն ավելի վատ է. արյան շրջանառությունը լավ չի կատարվում, կոնքազդրային շրջանում շեղումներ են լինում, երեխան չափազանց անհանգիստ է լինում»։
Մանկաբույժը հատկապես խորհուրդ չի տալիս երեխաներին միաժամանակ տակդիր հագցնել ու բարուրել, քանի որ տակդիրից ոտքերը լայն են բացվում, իսկ փաթաթելիս դրանք սեղմվում են և նոր շեղումներ առաջացնում։
06.08.2012 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ