Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բուժում

Բնության հրաշք – երկարալիքային ինֆրակարմիր ճառագայթներ

Բնության հրաշք – երկարալիքային ինֆրակարմիր ճառագայթներ

Երկարալիքային ինֆրակարմիր ճառագայթները մարդու աչքին անհասանելի արևային ճառագայթների սպեկտորի մասն են: Երկարալիքային ինֆրակարմիր ճառագայթներ համարվում են 4-ից մինչև 400 մկմ երկարությամբ ալիքները, որոնց մինչև 90%-ը ունեն 8-14 մկմ երկարություն:


Մի քանի տասնամյակ առաջ գիտնականները աէրոտիեզերագնացության բնագավառում հետազոտություններ էին կատարում` ուսումնասիրելով տիեզերքում մարդու գոյատևման պայմանները` անկշռելիության, վակումի, գերծանրաբեռնվածությունների և բարձր ջերմաստիճանների դեպքում: Այդ ժամանակ նրանք հայտնաբերեցին, որ մարդու օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար անհրաժեշտ է 8-14 մկմ երկարությամբ  արևի ճառագայթների ստացումը: Այդ պատճառով երկարալիքային ինֆրակարմիր ճառագայթների 8-14 մկմ սպեկտորը կոչեցին «Կյանքի ճառագայթներ»: Տվյալ երկարությամբ ալիքի ճառագայթները  համապատասխանում է մարդու օրգանիզմից անջատված ճառագայթներին:


Այս ճառագայթները ընկնելով մարդու օրգանիզմ, ներգործություն են ունենում բջիջներում առկա ջրի մոլեկուլների վրա, առաջացնելով ռեզոնանսի էֆեկտ, որը նպաստում է նյութափոխանակության արգասիքների դուրս բերմանը բջջից: Ինֆրակարմիր ճառագայթների բուժիչ էֆեկտի հիմքում ընկած է օրգանիզմի ներքին օրգանների և հյուսվածքների խորը տաքացումը և բացասական իոնների քանակի ավելացումը, որի արդյունքում արագանում է արյան հոսքը, բարելավում է արյան միկրոշրջանառությունը, մետաբոլիզմը և սննդարար նյութերի տեղափոխումը: Բացի այդ հանում է ջղաձգությունները, նվազեցնում է ցավի զգացողությունը, վերականգնում է ողների շարժունակությունը:

Բջիջների կենարար ակտիվության բարձրացում:  Երկայնալիք ինֆրակարմիր ճառագայթների ազդեցության ներքո բարձրանում է բջջի կենսաբանական ակտիվությունը, խթանվում է  սպիտակուցների և նուկեինաթթուների կանոնավոր սինթեզը: Արյան շրաջանաությունը կարգավորվում է ի հաշիվ կանոնավոր արյան մատակարարման: Երկարալիքային ինֆրակարմիր ճառագայթները ներգործելով մաշկի ընկալիչների վրա հիպոթալամուսի ռեակցիայի հետևանքով թուլացնում են հարթ մկանները ինչը բերում է անոթների լայնացման:

Ինֆրակարմիր ճառագայթների ջերմային ազդեցության շնորհիվ բարելավում է նեյրոնների նյութափոխանակությունը:


Ինֆրակարմիր ճառագայթները խթանում են իմունիտետը, նպաստելով մակրոֆագերի քանակի ավելացմանը և ֆագոցիտոզի ընթացքի լավացմանը: Խթանում է իմունիտետը բջջային և հումորալ մակարդակով: Վնասազերծում է բակտերիաները և խթանում է վնասակար նյութերի դուրս բերումը:

Երկայնալիք ինֆրակարմիր ճառագայթների ազդեցությունը

Երկայնալիք ինֆրակարմիր ճառագայթները կրկնակի են դարձնում տաքացման պրոցեսը: Ջերմային ազդեցությունը և կետային մերսումը օգնում են նվազեցնել նյարդամկանային լարվածությունը և շատացնել բնական ուժերը և հնարավորությունները: Ընդունելով ինֆրակարմիր ճառագայթման պրոցեդուրաներ բարձրանում է օրգանիզմի դիմադրողականությունը: Տեղի է ունենում ախտաբանական մանրէների ոչնչացում: Վերանում են հոդացավերը, մկանային ցավերը, օգնում է նաև ալգոմենորեայի (ցավոտ դաշտան) և դիսմենորեայի (դաշտանի խանգարում) դեպքում: Ինֆրակարմիր ճառագայթումը օժանդակում է խոլեսթերինի իջեցմանը, որը իր հերթին բերում է սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկի իջեցմանը և հաջողությամբ կիրառվում է հիպերտոնիկ հիվանդությունների կանխարգելման և բուժման համար: Ինֆրակարմիր ճառագայթների պրոցեդուրաների դեպքում տեղի է ունենում անոթների լայնացում, արյան շրջանառության բարելավում, որը բարենպաստ ազդեցություն է ունենում իմուն համակարգի վրա: Ինֆրակարմիր ճառագայթներն ունեն նաև հանգստացնող և քնաբեր հատկություններ: Նպաստում է վերքերի լավացմանը, հեմատոմաների ներծծմանը: Ինֆրակարմիր ճառագայթների ազդեցությունը լայնորեն կիրառվում է քաշի նվազեցման ծրագրերում, ինչպես նաև ցեյլուլիտի բուժման համար:


Այս դեպքում տեղի է ունենում ճարպային բջիջների լայնացում և ջրի հեռացում: Նպաստում է առատ քրտնարտադրությանը, որը հեշտացնում է երիկամների աշխատանքը: Քրտինքի հետ օրգանիզմից հեռանում է տոքսիկ նյութերի մեծ քանակություն: Ինֆրակամիր ճառագայթները կիրառվում են կոսմետոլոգիայում և մաշկային հիվանդությունների բուժման մեջ, ինչպիսին են փսորիազը և էկզեմաները: Ինֆրակարմիր ճառագայթման ազդեցությամբ նվազում է սպիական հյուսվածքը: Արյան հոսքը դեպի մաշկ խթանում  է վիտամինների և միներալների ստացմանը:

Ջերմային թերապիա` կերամիկայի երկայնալիք ինֆրակարմիր ճառագայթներով

Կերամիկան տաքացնելու դեպքում այն արձակում է երկայնալիք ինֆրակարմիր ճառագայթներ: Նրանք մարդու օրգանիզմի վրա ամենաօգտակար ազդեցություն ունեցող ճառագայթներն են: Մարդու մարմինից մշտապես արձակվում է 8-14 մկմ երկարությամբ ինֆրակարմիր ճառագայթների ալիքներ, ուստի օրգանիզմն էլ կարիք ունի այդ կենարար ջերմության ներհոսքի:


Մարդու աչքին անտեսանելի ինֆրակարմիր ճառագայթները ունեն մեծ ջերմային էներգիա, որը ներթափանցում է հյուսվածքների մեջ 3-7 սմ խորությամբ: Ինֆրակարմիր ճառագայթների ազդեցությունից օրգանիզմում բջջային մակարդակով առաջինը ակտիվանում են ջրի մոլեկուլները: Ինչպես հայտնի է մարդու օրգանիզմը 70%-ը բաղկացած է ջրից: Այդ ակտիվացված մոլեկուլները վերականգնում են բջիջները: Տեղի է ունենում ճարպերի քայքայում և կարգավորվում է թթվահիմնային հաշվեկշիռը: Այս ճառագայթների կանոնավոր ընդունման դեպքում դիտվում է լավ տրամադրության պահպանում` շնորհիվ սերոտոնինինի, էնդորֆինի սինթեզի, ինչպես նաև վերացնում է հոգնածությունը և ապահավում աշխատունակության բարձրացումը:


Ինֆրակարմիր ճառագայթներով բուժումը կարևոր տեղ է գրավում ֆիզիոթերապիայի բուժման մեջ` շատ երկրներում: Ներկայումս բժշկության այդ բնագավառը հասել է զգալի արդյունքների:

 

Սկզբնաղբյուր. VIII MEZINÁRODNÍ VĚDECKO - PRAKTICKÁ KONFERENCE «ZPRÁVY VĚDECKÉ IDEJE –2012» 27 října - 05 listopadu 2012 roku Díl 18 Lékařství Praha Publishing House «Education and Science» s.r.o 2012 MATERIÁLY VIII MEZINÁRODNÍ VĚDECKO – PRAKTICKÁ KONFERENCE «ZPRÁV
Աղբյուր. firtech.eu
Թարգմանությունը. Արթուր Թորոսյան, Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ ուսանող
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ