Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բուժում

Նորագույն տեխնոլոգիա` հիմնված ցիկլոտրոն իոնային ռեզոնանսի վրա, որը հետապնդում է մի գերնպատակ` բարձրացնել կյանքի որակը

Նորագույն տեխնոլոգիա` հիմնված ցիկլոտրոն իոնային ռեզոնանսի վրա, որը հետապնդում է մի գերնպատակ` բարձրացնել կյանքի որակը

Էնդոգեն ցիկլոտրոն իոնոռեզոնանսը, որը հիմնված է Աբրահամ Լիբոֆի և Կառլ Բլեկմանի հայտնագործությունների հիման վրա, մագնիսական թերապիայի լավագույն տարատեսակ է՝ գերթույլ հաճախականությամբ և ինտենսիվությամբ էլեկտրամագնիսական ալիքների միջոցով կարգավորում է բջջային թաղանթի իոնափոխանակությունը (Ca++, Na+, K+,  Mg+, Li+...) և ռեպոլյարիզացման պրոցեսները:

 

Գիտականորեն ապացուցված է նաև, որ բաբախող էլեկտրամագնիսական դաշտերը դրականորեն են ազդում իմմունային համակարգի գործունեության և միջ- ու արտա-թաղանթային և թաղանթային էնզիմային համակարգերի վրա:


Համաշխարհային գիտական գրականության մեջ շատ է խոսվում ցիկլոտրոն իոնոռեզոնանսի ստեղծած էլեկտրամագնիսական դաշտերի բազմաթիվ աղդեցությունների մասին: Մասնավորապես հաստատված է, որ այն ունի.

 

  • Ցավազրկող ազդեցություն /50-70 % առաջին իսկ սեանսի ժամանակ/

  • Վերականգնում է օքսիդատիվ բալանսը, նպաստում է կուտակված ազատ ռադիկալների էլիմինացիային /օրգանիզմից դուրս բերմանը/

  • Բարձրացնում է թթվածնի պարցիալ ճնշումը արյան մեջ

  • Լավացնում միկրոցիրկուլյացիան

  • Նպաստում է հյուսվածքների ռեգեներացիային /վերականգնմանը/'մաշկային խոցեր,դժվար լավացող վերքեր,այրվածքներ,կոտրվածքներ և այլն/

  • Հակաբորբոքային և հակաայտուցային ազդեցություն

  • Նպաստում է օստեոգենեզին /ոսկրաստեղծմանը/ , շնորհիվ Ca++ թափանցելիության բարձրացման արագացնում է ռեկոնստրուկտիվ պրոցեսները ոսկրերի կոտրվածքների դեպքում

  • Նվազեցնում է էրիթրոցիտների և թրոմբոցիտների ագրեգացիան, լավացնում արյան ցուցանիշները պերիֆերիկ ցիրկուլյատոր սիստեմում

  • Միոռելաքսատիվ ազդեցություն

  • Վերականգնում է իմուն,էնդոկրին և նեյրովեգետատիվ համակարգերի հավասարակշռությունը:


Էնդոգեն ցիկլոտրոն ռեզոնանսը ունի և տեղային,և համակարգ ազդեցություն, միաժամանակ աշխատում է բոլոր օրգաններում ու հյուսվածքներում, շնորհիվ որի էականորեն շահում են նաև այն օրգան-սիստեմները,որոնք մինչև բուժումը նկատի չեն առնվել:

 


Այսպիսով, SEQEX – թերապիան էֆֆեկտիվ է հետևյալ հիվանդությունների դեպքում.

 

  • Ոսկրա-մկանա-հոդային պաթոլոգիաներ /արթրիտներ,արթրոզներ,ռևմատիկ արթրիտներ, միոզիտներ, ֆիբրոմիալգիաներ, տենդինիտներ, մկանների գերպրկում,սալջարդ և պատռվածքներ; սպոնդիլյոզներ, ողնաշարի դիսկոպաթիաներ և այլն/

  • Միկրոցիրկուլյատիվ և նյութափոխանակության խանգարմամբ պայմանավորված պաթոլոգիաներ

  • Ռեաբիլիտացիայի խթանում, կենսական էներգիայի արագ վերականգման անհրաժեշտություն, ծերունական ադինամիա,

  • Սպորտային բժշկություն

  • Նախա և հետ-վիրահատական բուժում

  • Նյարդաբանական /ռադիկուլոպաթիաներ, իշալգիա, ցերվիկո- բրախիալգիաներ, եռաճյուղ ներվի առաջնային և երկրորդային ներվալգիաներ և այլն/ և հոգեկան պաթոլոգիաներ /ֆոբիաներ,վախի զգացում, դեպրեսիա, անքնություն, տագնապի զգացում և այլն/

  • Իմմունոդեպրեսիվ վիճակներ

  • Էնդոկրին համակարգի հիվանդություններ /թիրեոիդիտ, պարաթիրեոդիտ,դիաբետ և նրա բարդություններ/

 

Բացի այդ SEQEX – թերապիան էապես նպաստում և պոտենցավորում է այլ բուժական միջոցառումների էֆֆեկտիվությունը /ֆարմակո-, քիմիա- և ռադիոթերապիաներ, հոմեոպաթիա և այլն/, միաժամանակ նվազեցնելով նրանց հնարավոր բացասական ազդեցությունները: Որոշ դեպքերում արձանագրվում է նաև դեղերի ֆարմակոկինետիկայի ինտենսիվացում:


Աշխարհի շատ մասնագիտացված կլինիկաներում ( Իտալիա, ԱՄՆ...) SEQEX– ը օգտագործվում է նաև որպես նպաստող բուժում այնպիսի պաթոլոգիաների ժամանակ, ինչպիսիք են.

 

  • մանկական ցերեբրոպաթիաները,

  • դեմիելինիզացիայի համախտանիշը,

  • դեպրեսիվ-տագնապային վիճակները:


Ինչպես է իրականացվում բուժումը


ՍԵՔԵՔ-ը իր ազդեցությունը իրագործում է 2 փուլով' դիագնոստիկ և թերապևտիկ: Ախտորոշման ժամանակ հիվանդը պառկում է ճառագայթող ,Հելմհոլցի կոճեր պարունակող հատուկ գորգի վրա և 10-15 րոպեների ընթացքում անցնում է հատուկ թեստ : Հիվանդ-ապարատ երկխոսության արդյունքում 30 առաջարկվող տարատեսակներից ընտրվում են տվյալ հիվանդին անհրաժեշտ էլեկտրամագնիսական ալիքներ, որոնք անմիջապես ֆիքսվում են հատուկ մագնիսական չիպի վրա,որը և հետագայում օգտագործվում է միայն տվյալ հիվանդի բուժման ընթացքում:


Բուժման փուլում հիվանդը իր առօրյա հագուստով պառկում է ճառագայթող գորգի վրա, որը գեներացնում է թեստավորման ժամանակ ընտրված էլեկտրամագնիսական ալիքները : Կախված հիվանդությունից,տարիքից,հիվանդության վաղեմիությունից և այլն, 9-36 և ավելի րոպեների ընթացքում /որոշում է բուժող բժիշկը/ հիվանդը ենթարկվում է բաբախող մագնիսական դաշտի բարերար ազդեցությանը: Սովորաբար բավարար է լինում 10-12 սեանսը շաբաթական 2-3-5 անգամվա ընթացքում /որոշում է բուժող բժիշկը/: Քրոնիկ,հին և բարձիթողի դեպքերում բուժոմը իրականացվում է 2-3 ցիկլերի ընթացքում:


Հատուկ ծայրակալի օգնությամբ էլեկտրամագնիսական ալիքները ազդում են նաև ասեղնաբուժական կետերի և էներգետիկ մերիդիանների վրա, որոնք մասնավորապես չինական ավանդական բժշկությունը դարեր ի վեր կիրառում է բազմաթիվ հիվանդությունների բուժման համար:

Կիրառման հակացուցումներ.

 

  • հղիություն,

  • կարդիոխթանիչների առկայություն,

  • էպիլեպսիա,

  • ծանր միոկարդիոպաթիաներ,սրտամկանի թարմ ինֆարկտ,

  • արյունահոսություն,

  • օրգան տրանսպլանտանտված հիվանդներ առաջին 2 տարիների ընթացքում:


Բուժումը հակացուցված չէ գիպսե վիրակապերի, մետաղական էնդոպրոթեզների և Իլիզարովի ապարատի առկայության դեպքում:

Բոլոր ձեզ հետաքրքրող հարցերով կարող եք դիմել բջիշկ Գագիկ Ասլանյանին +374 91 46 74 01 

Սկզբնաղբյուր. mediainform.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ