Բուժում
Բուժում ցածր դեղաչափերով
Քրոնիկական հիվանդություններով պացիենտներին հարկ է բուժել դեղերի ցածր դեղաչափերով. ԱՄՆ-ում և Ավստրալիայում անցկացված հետազոտությունները: Վերջին տարիներին երկարատև դեղորայքային բուժումը լայն կիրառում էգտել քրոնիկական հիվանդությունների ախտանշանների մեղմացման և զարգացման դանդաղեցման ոլորտում:
Այդ իսկ պատճառով, խիստ ուշադրության կարիք ունեն դեղի երկարատև ընդունման պատճառով մահացած հիվանդներին վերաբերող հայտարարությունները: Պետք չէ մոռանալ, որ դասագրքերում և ձեռնարկներում ներկայացրած դեղաչափերը փորձարկում են անցել հիվանդության ծանր և սուր դեպքերի պայմաններում: Իսկ երկարատև բուժման ընթացքում կիրառվող դեղաչափերի մասին շատ քիչ տեղեկություններ կան...
Երկարատև դեղորայքային բուժումը ոչ ցանկալի կողմնակի արդյունքների ռիսկ է կրում, որոնց հետևանքով աշխարհում տարեկան մոտ 7 հազար մարդ է մահանում: Կողմնակի երևույթների ամենամեծ ռիսկն է առաջացնում ասպիրինի, բետա-պաշարիչների, ԱՊՖ-ինհիբիտորների, ստատինների, օպիոիդների, ЦОГ-2 ինհիբիտորների, հակաբեղմնավորիչ հաբերի, ցիտոտոքսիկ դեղերի, հակադեպրեսանտների, հակապսիխոտիկ միջոցների ընդունումը:
Ամենահաճախ հանդիպող հակազդեցությունն ալերգիան է, և հարկ է հիշել, որ ոչ միշտ բարձր դեղաչափը ցածրից լավ է ազդում: Օրինակ, օպիոիդների, հակադեպրեսանտների և լիթիում պարունակող դեղերի ցածր չափաքանակները նույնքան ազդեցիկ են, սակայն չեն առաջացնում կողմնակի հակազդեցություններ:
Հարկ է հիշել, որ հաճախ դեղի կողմնակի ազդեցությունն ու բուժվող հիվանդության ախտանշանները կարող են լինել շատ նման: Օրինակ, հոգեմետ դեղերից առաջացող անքնությունը,գերհոգնածությունը, սրտխառնոցը, մարմնի քաշի կտրուկ իջեցումը դժվար է տարբերել հոգեկան հիվանդության ախտանշաններից:
Հիվանդության սուր շրջանում կիրառվող դեղերի բարձր չափաքանակներն իջեցվում են հիվանդության շարունակական բուժման ընթացքում:
Հաճախ դեղերը նշանակվում են ամենաբարձր չափաքանակներով, ինչը ոչ միշտ է հարկավոր: Հարկ է հիշել, որ կան դեպքեր, երբ դեղաչափի բարձրացումն ունենում է ավելի թույլ ազդեցություն, քան զուգակցված բուժումը: Օրինակ, դիպիրիդամոլի և ասպիրինի շատ ցածր դեղաչափերը նվազեցնում է ինսուլտի և այլ անոթային հիվանդությունների զարգացման ռիսկը 23 տոկոսով: Հենց նմանատիպ զուգակցումներն էլ նպաստում են «պոլիհաբի» և զուգակցված ցիտոտստատիկ քիմիաթերապիայիգաղափարի զարգացմանը:
Վերջին տարիներին հաճախ կիրառվող «ագրեսիվ թերապիան», որը նախատեսում է դեղերի բարձր չափաքանակները, բարձրացնում է կողմնակի հակազդեցությունների ռիսկը և հակասում օպտիմալ դեղաչափմանգաղափարին: Օրինակ, հիպոգլիկեմիկ դեղահաբերի և ինսուլինի բարձր դեղաչափերը դիաբետի երկրորդ ձևի բուժման ժամանակ, բարձրացնում են մարմնի զանգվածի ավելացման ռիսկը, և մահացությունը: Ստատինների բարձր դեղաչափերն առաջացնում են միոպաթիաներ,գանգուղեղային արյունահոսություններ, երկրորդ տեսակի դիաբետ: Բարձր դեղաչափերի կողմնակի արդյունքները կարելի է մեղմացնել կյանքի ոճի փոփոխմամբ, համապատասխան հակահիպերտենզիվ և հակատրոմբոտիկ բուժմամբ:
Ապացուցված է, որ հիպերտենզիայի բուժման ժամանակ նշանակվող թիազիդային միզամուղների ցածր դեղաչափերը նպաստում են անոթային բարդությունների և մահացության ցուցանիշների իջեցմանը, ունենալով նույն բուժիչ արդյունքը, համեմատած բարձր դեղաչափերի հետ: Դիգոքսինի ցածր դեղաչափերը նույնպես կարելի է դիտել որպես ցածր մահացության նախադրյալ:
Բարձր դեղաչափերը կարող են օգտագործվել հիվանդությունների կայուն ձևերի բուժման ժամանակ: Սակայն, հարկ է ցուցաբերել անձնավորված մոտեցում, քանի որ մարմնի տարբեր զանգված, ֆիզիոլոգիական առանձնահատկություններ, հիվանդության տարբեր աստիճանի ծանրություն ունեցող հիվանդների մոտ նշանակվող դեղաչափերը տարբերվող ազդեցություններ ունեն:
Ցածր դեղաչափերը հարկ է ընդունել, որպես տարեց հիվանդների քրոնիկական հիվանդությունների բուժման հիմնական մոտեցում: Նշված հիվանդների շրջանում հոսպիտալացման հիմնական պատճառը դեղերի կողմնակի ազդեցության հետևանքով առաջացած վիճակներն են: Օրգանիզմում կուտակվող և դանդաղ արտահանվող դեղերը բարձրացնում են անցանկալի հետևանքների ռիսկը:
Ցավազրկող և հոգեմետ դեղերի ցածր չափաքանակները տալիս են բավարար կլինիկական արդյունք, քիչ են ազդում հիվանդի կյանքի որակի վրա, չեն առաջացնում կախվածություն, ստեղծելով օգուտի և ռիսկի հավասարակշռություն: Կյանքի ոճի փոփոխումը, թեթև ֆիզիկական ծանրաբեռնվածությունները, ծխախոտի և ալկոհոլի օգտագործման նվազեցումը, հոգեսոցիալական սթրեսայինգործոնների թուլացումը նպաստում են հիվանդի կյանքի որակի բարձրացմանը և թույլ տալիս բժշկին նշանակել դեղերը ցածր չափաքանակով:
Թեթև հիվանդությունների բուժման ժամանակ հարկ է կիրառել «start low and slow» (սկսիր ցածրից և շարժվիր դանդաղ) մոտեցումը: Պարտադիր պետք է անցկացնել մանրակրկիտ մոնիտորինգ, ոչ լիարժեք դեղաչափաքանակներից խուսափելու նպատակով:
Սակայն լայնածավալ հետազոտությունների բացակայության պայմաններում, կլինիկական բժիշկների տեսակետները տվյալ հարցի շուրջ խիստ տարբերվում են: Կա անհրաժեշտություն համակարգված մոտեցմանը նպաստող լայնամասշտաբ հետազոտություններ անցկացնելու և հնարավոր հետևանքներն ու արդյունքները կանխատեսող եզրակացություններ:
18.04.2011 Կարդացեք նաև
Ստամոքս-աղիքային համակարգի (ՍԱՀ) վերին հատվածների որոշ հիվանդություններ առաջացնում են տարեր հատվածների լուսանցքի նեղացում, կամ լրիվ անանցանելիություն, որը սննդի ընդունումը և մարսումը դարձնում են անհնար...
24.09.2021
Հեմանգիոման անոթային ծագման բնածին բարորակ ուռուցք է, որը հանդիպում է նորածին երեխաների 10-12 տոկոսի մոտ: Այն կարող է մեծանալ, աճել, տարածվել, բայց բարեբախտաբար չարորակացում գործնականում չի լինում: Իհարկե սա չի նշանակում...
12.09.2019
Այսօր բջջային թերապիան նոր, արդեն ձևավորված բժշկական ուղղություն, որի հիմքում մարդկային օրգանիզմի ցողունային բջիջների վերականգնվելու հատկության կիրառումն է...
11.12.2018
Ցողունային բջիջների, դրանց պրակտիկ կիրառման, առանձնահատկությունների և բանկի առաջարկների մասին զրուցեցինք Բիոսթեմ ընկերության տնօրեն...
22.02.2018
Ռեֆլեքսոթերապիան (ակուպունկտուրա) արևելյան բժշկության հնագույն մեթոդներից է, որի հիմքում ընկած է մարդու մարմնի կառուցվածքի, տեղային նյարդային կենտրոնների տեղաբաշխման իմացությունը: Այն ունի մի շարք այլ...
07.03.2015
Ս.Վ. Մալայանի անվ. Ակնաբուժական կենտրոնում տեսողության շտկումը բացառիկ ֆեմտովարկյանային լազերի միջոցով, որը կանխատեսելի ճշգրտություն և անվտանգություն է...
10.02.2015
Երկարալիքային ինֆրակարմիր ճառագայթները մարդու աչքին անհասանելի արևային ճառագայթների սպեկտորի մասն են: Երկարալիքային ինֆրակարմիր ճառագայթներ համարվում են 4-ից մինչև 400 մկմ երկարությամբ ալիքները...
17.07.2014
Փորձագետները կարծում են, որ կրիոթերապիան՝ սառեցմամբ բուժումը, շագանակագեղձի քաղցկեղի որոշ դեպքերում կարող է քաղցկեղային բջիջների ոչնչացման բավականին արդյունավետ միջոց հանդիսանալ...
22.04.2014
2000-ականնների կեսերին ամենաթեժ քննարկվող բժշկական թեմաներից էին հետազոտությունները ցողունային բջիջների շրջանում: Այսօր ցողունային բջիջներից արդեն ավելի քիչ են խոսում, սակայն հետազոտությունները շարունակվում են...
09.04.2014
Ս.Վ.Մալայանի անվ. Ակնաբուժական կենտրոնն ունի տեսողության լազերային շտկման 8-ամյա փորձ: 2005 թ.-ից ի վեր մեր կենտրոնում իրագործվել են ավելի քան 4800 լազերային վիրահատություններ...
14.03.2014
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYjJOl8z' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ