Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ

Բուժական լոգանքներ` մրսածության ժամանակ

Բուժական լոգանքներ` մրսածության ժամանակ

Առողջացման գործընթացն արագացնելու համար օգտակար է ընդունել բուժական բույսերով, բուրավետ եթերային յուղերով լոգանքներ։ Եթե այդպիսի բաղադրիչներ չկան ձեռքի տակ, ապա կարելի է ուշադրություն դարձնել այն մթերքների վրա, որոնք բարձրացնում են օրգանիզմի պաշտպանական հատկությունները։


Նոր բաղադրիչների կիրառումից առաջ, հատկապես դա վերաբերվում է եթերային յուղերին, անհրաժեշտ է անպայման ալերգիայի թեստ իրականացնել։ Հակառակ դեպքում, սպասված ապաքինման փոխարեն հնարավոր է լուրջ վնաս հասցնել։

Էվկալիպտային լոգանք


Բուժական լոգանքը՝ էվկալիպտի յուղի ավելացմամբ, վերացնում է գլխացավը, մարմնի կոտրտվածության զգացումը։ Այն բարենպաստ է ազդում քիթըմպանի վրա, թեթևացնում է շնչառությունը և նվազեցնում քթահոսությունը։


Խառնուրդի պատրաստման համար վերցնում են 5 ճ.գ. ծովային (կարելի է վերցնել սովորական կերակրի) աղ։ Ավելացնում են 5-6 կաթիլ էվկալիպտային յուղ։ Այս խառնուրդը լցնում են վաննայի մեջ և փորձում լուծել ջրի մեջ։


Լոգանք ներոլի յուղով


Այս լոգանքն օգտակար է ընդունել հիվանդության ամենասկզբում, երբ դրսևորվում են մրսածության առաջին ախտանիշները։ Այն ակտիվորեն պայքարում է օրգանիզմը գրոհող ախտածին մանրէների  դեմ։


Հակաբակտերիալ խառնուրդը պատրաստում են հետևյալ հաշվարկով՝ 5 ճ.գ. աղին ավելացնում են 6-7 կաթիլ եթերային յուղ։ Ստացված բաղադրիչը ավելացնում են տաք վաննայի մեջ և խառնում` մինչև լուծվելը։


Փշատերևային լոգանք


Այն խորհուրդ է տրվում հոգնածությունը և լարվածությունը հանելու համար։ Փշատերևները գերազանցապես բարձրացնում են իմունիտետը։  Բացի այդ, ազդելով շնչական համակարգի վրա, այն օգնում է նվազեցնել քթահոսությունը, չոր հազը։


Սոճու ասեղները (կարելի է վերցնել երիտասարդ ճյուղերը) մանրացնում են։ Բուրումնավետ հումքին  (30 գ)  ավելացնում են ջուր (2 լ) և 30 րոպեի ընթացքում թրմում ցածր կրակի վրա։ Այդ ընթացքում հեղուկի ծավալը պետք է երեք անգամ նվազի։ Հովացած եփուկը քամում են և ավելացնում վաննայի մեջ։


Խոտաբույսային լոգանք


Խոտաբույսային լոգանքն իր մեջ ներառում է գրեթե բոլոր դեղաբույսերը։ Դրա շնորհիվ այն գերազանց պայքարում է մանրէների դեմ, ակտիվացնում է թույների դուրս բերումը, նպաստում է քթային անցուղիների մաքրմանը։ Բացի այդ, լավացնում է շնչական համակարգի վիճակը և ապահովում է հազի արագ վերացումը։


Տարայի մեջ պետք է խառնել 2,5 ճ.գ. եղեսպակի, լորենու, անանուխի, սրոհունդի և երիցուկի ծաղիկներ։ Այդ խառնուրդին ավելացնում են եռացրած ջուր (1լ)։ Տարան լավ փաթաթում են և թողնում  մեկ ժամ։ Ստացվածը քամում են և լցնում վաննայի մեջ։


Կիտրոնամեղրային լոգանք


Կիտրոնը և մեղրը մթերքներ են, որոնք պարզապես ստեղծված են մրսածության բուժման համար։ Ընդ որում, դրանք օգտակար են ո՛չ միայն սննդի ձևով, այլ նաև որպես վաննայի բաղադրիչ։


Չմաքրված կիտրոնները (6 հատ) մանրակրկիտ լվանում են հոսող ջրի տակ։ Կտրատում են  (առանց կեղևը հանելու) մանր կտորների և տեղադրում կաթսայի մեջ։ Ցիտրուսի վրա սովորական ջուր են լցնում այնպես, որ հեղուկը լիովին ծածկի կիտրոնի կտորները։ Թողնում են երեք ժամ, որից հետո լավ քամում են։ Ստացված խտանյութին ավելացնում են մեղր ( 100 մլ հեղուկին` 100 գ մեղր) և խառնում։ Բուրումնավետ միջոցը լցնում են վաննայի մեջ։  


Կիտրոնի քուսպը կարելի է փաթաթել քաթանե պարկի մեջ և նույնպես ավելացնել վաննայի մեջ։ Դա զգալիորեն կուժեղացնի միջոցառման բուժական ուժը։  


Տաք վաննաներն, իսկապես, օգտակար են մրսածության ժամանակ։ Դրանք կարող են արագացնել ապաքինման գործընթացը։ Սակայն կարևոր է հիշել հակացուցումների մասին և խստորեն հետևել վերոնշյալ կանոններին։

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Օրգանիզմում առկա մակաբույծներին ոչնչացնող մթերքներ
Օրգանիզմում առկա մակաբույծներին ոչնչացնող մթերքներ

Աշխարհի բնակչության կեսից ավելին տառապում է այդ մակաբուծային հիվանդությունների պատճառով: Մակաբույծների դեմ պայքարում օգնում են լայն տարածում ստացած բնական միջոցները...

Դեղաբույսեր Վարակաբանություն
Ինչո՞վ է օգտակար շունչը պահելը
Ինչո՞վ է օգտակար շունչը պահելը

Հիվանդությունների առաջացման պատճառները բազմաթիվ են, դրանցից մեկը սխալ շնչառությունն է: Գուցե մտածեք, որ դա այն բնազդն է, որի մասին պետք էլ չէ մտածել, քանի որ բնականորեն կարգավորվող է...

Շնչառական համակարգ
Միջոցներ, որոնք կարող են օգնել ցավազրկողների նման
Միջոցներ, որոնք կարող են օգնել ցավազրկողների նման

Օգտագործվող սննդի որակը շատ կարևոր է առողջության համար։ Fithacker.ru-ն գրում է, որ մի խումբ մթերքներ կարող են ցավազրկող ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...

Սնունդը և առողջությունը Ցավ
Մանդարինի կեղևը՝ հազից, ոտքերի սնկերից, մազաթափությունից ազատվելու միջոց
Մանդարինի կեղևը՝ հազից, ոտքերի սնկերից, մազաթափությունից ազատվելու միջոց

Մանդարինի կեղևը մեծ քանակով վիտամիններ և հանքանյութեր է պարունակում, այդ թվում`՝ A, C, E, PP, B1, B2, B12, B6, B9, մագնեզիում, ֆոսֆոր, կալցիում, կալիում, երկաթ: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ մանդարինի կեղևը կարող է օգնել մի խումբ խնդիրների առկայության դեպքում...

Սնունդը և առողջությունը
Հեմոգլոբինը բարձրացնելու միջոցներ
Հեմոգլոբինը բարձրացնելու միջոցներ

Սակավարյունությունը կամ անեմիան օրգանիզմի այն վիճակն է, երբ նվազում է կարմիր բջիջների (էրիթրոցիտների) մակարդակը: Քանակապես անեմիան արտահայտվում է հեմոգլոբինի խտության նվազմամբ...

Սնունդը և առողջությունը Դեղաբույսեր
Լավագույն միջոցը հազի դեմ
Լավագույն միջոցը հազի դեմ

Հազի դեմ դեղամիջոցներ հարկավոր է օգտագործել բացառապես բժշկի նշանակմամբ։ Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ հազի դեմ պայքարում օգտակար են նաև բնական միջոցները։ Առաջարկվող միջոցի հիմնական բաղադրիչը բազուկն է...

Դեղաբույսեր ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը Շնչառական համակարգ
Բույս, որը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից
Բույս, որը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից

Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...

Դեղաբույսեր Ճարպակալում
Ժոժոբայի յուղի օգտակար հատկությունները
Ժոժոբայի յուղի օգտակար հատկությունները

Ժոժոբայի յուղն օգնում է պաշտպանել մաշկը, մաշկից դուրս բերել տոքսինները։ Այն կառուցվածքով ամենամոտն է մարդու մաշկին և հաջողությամբ կարող է օգտագործվել, եթե օրգանիզմն ի վիճակի չէ անհրաժեշտ քանակով ճարպ արտադրել։ Fithacker.ru-ն գրում է, որ ժոժոբայի յուղը...

Դեղաբույսեր
Մասուրն ու մեղրը կօգնեն քրոնիկ հոգնածության դեպքում
Մասուրն ու մեղրը կօգնեն քրոնիկ հոգնածության դեպքում

Այս ըմպելիքը հարկավոր է օգտագործել թեյի կամ սուրճի փոխարեն: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մեղրն ու մասուրը կօգնեն պայքարել քրոնիկ հոգնածության դեմ...

Սնունդը և առողջությունը
Օրգանիզմի երիտասարդացումն ու ծոծրակի Ֆեն-Ֆու կետը
Օրգանիզմի երիտասարդացումն ու ծոծրակի Ֆեն-Ֆու կետը

Մեթոդը հետևյալն է. սառույցի 2,5 սմ քառակուսի կտորը դնել Ֆեն-ֆու կետի վրա: Այն դժվար չէ գտնել. ծոծրակի փոսը, որը միացնում է գլուխը` պարանոցին:
Պարբերաբար, 2-3 օր ընդմիջումով՝ առավոտյան` նախքան նախաճաշը, երեկոյան` քնելուց առաջ, կրկնել գործողությունը...

Սոխը կօգնի ազատվել հազից
Սոխը կօգնի ազատվել հազից

Սոխն օգտագործվում է ոæչ միայն մթերքի պատրաստման ընթացքում, այլև շնչուղիների հիվանդությունների դեպքում: Այն մեծ քանակով հակաօքսիդանտներ է պարունակում, ինչպես նաև նյութեր, որոնք հակաբորբոքային հատկություն ունեն...

Դեղաբույսեր Շնչառական համակարգ
7 եթերային յուղ, որոնք կկարգավորեն հորմոնները. 168.am
7 եթերային յուղ, որոնք կկարգավորեն հորմոնները. 168.am

Հորմոնալ անհավասարակշռությունը լուրջ խնդիր է, որն ազդում է ամբողջ օրգանիզմի վրա։ Այն կարող է ուղեկցվել անքնությամբ, դեպրեսիայով, ճարպակալմամբ, տրամադրության անկումներով, հոգնածությամբ և այլն։  Fithakcer.ru-ն գրում է, որ ժամանակին...

Մանուալ թերապիա. armobgyn.com
Մանուալ թերապիա. armobgyn.com

Մանուալ թերապիան (լատիներեն "manus"՝ ձեռք), որպես բուժման մի տեսակ, հայտնի է դեռ Հիպոկրատի ժամանակներից: Այն ժամանակ դա կոչվում էր ռախիոթերապիա...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Ասեղնաբուժություն. armobgyn.com
Ասեղնաբուժություն. armobgyn.com

Ներկայումս ասեղնաբուժությունը բժշկության մեջ լայն կիրառություն է գտել: Մանկաբարձության մեջ անցկացվում են հետծննդյան բարդությունների բուժում՝ արգանդի սուբինվոլյուցիայի (թերհետաճ), սիմֆիզիտներ, հիպոգալակտիայի (թերկաթնարտադրության)...

Հղիություն, ծննդաբերություն Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ