Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ

Արթրիտ. 6 յուղ, որոնք կհանգստացնեն ցավերը. 168.am

Արթրիտ. 6 յուղ, որոնք կհանգստացնեն ցավերը. 168.am

Արթրիտը սուր ցավերի պատճառով նկատելիորեն բարդացնում է կյանքը: Սա բորբոքային հիվանդություն է, որը պետք է հսկվի համապատասխան մասնագետի կողմից: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ այս յուղերը կարող են օգնել հանգստացնելու հիվանդության հետևանքով առաջացող ցավերը:

Երիցուկի յուղ: Երիցուկի յուղը մի խումբ օգտակար հատկություններ ունի, այդ թվում՝ ալերգիա չի առաջացնում, նպաստում է վերքերի ապաքինմանը, արդյունավետորեն խոնավացնում է մաշկը, հակաբորբոքային հատկություն ունի: Որպեսզի յուղն առավելագույն արդյունավետ լինի, խորհուրդ է տրվում մերսող շարժումներով քսել ցավող հատվածներին:

Ռոզմարինի յուղ: Ռոզմարինի յուղն օգտագործվում է մտավոր կարողությունների, ուշադրության, հիշողության լավացման, իմունային համակարգի ամրապնդման, մկանների և գլխացավի, ինչպես նաև արթրիտի հետևանքով առաջացող ցավերի դեպքում: Դրա համար հարկավոր է ցավող հատվածին ռոզմարինի յուղ քսել՝ մերսելով մաշկը:

Կոճապղպեղի յուղ: Կոճապղպեղի օգտագործումը կարող է հանգստացնել բորբոքային գործընթացները: Այդ պատճառով խորհուրդ է տրվում ամենօրյա սննդակարգում սննդակարգ ներառել: Եթե կոճապղպեղի համը ձեզ դուր չի գալիս, կարող եք դրա յուղն օգտագործել՝ քսելով մաշկին:

Սուսամբարի յուղ: Այս յուղը կարող է հանգստացնել բորբոքման հետևանքով առաջացող ցավերը, ատամի ու ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ պայմանավորված ցավը: Այն օգտագործվում է նաև մկանային սպազմի և ջղաձգումների դեպքում: Սուսամբարի յուղը նաև հականեխիչ միջոց է: Մի փոքր տաքացրեք յուղն ու քսեք ցավող հատվածին:

Անանուխի յուղ: Անանուխի յուղն օգտագործվում է որովայնի հետ կապված խնդիրների, գլխացավի և մկանային ցավերի դեպքում: Այն ցավազրկող հատկություն ունի, կարող է հանգստացնել սպազմն ու բորբոքային գործընթացները: Հարկավոր է հաշվի առնել նաև, որ անանուխի յուղը մեծ քանակով հանքանյութեր է պարունակում՝ երկաթ, մագնեզիում, կալցիում, մանգան: Այս եթերային յուղը նաև օմեգա-3 ճարպաթթուներ և վիտամիններ է պարունակում:

Քրքումի յուղ: Լավագույն արդյունքի հասնելու համար քրքումի յուղը խառնեք մեկ այլ եթերային յուղի հետ, քսեք ցավող հատվածներին:

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Օրգանիզմում առկա մակաբույծներին ոչնչացնող մթերքներ
Օրգանիզմում առկա մակաբույծներին ոչնչացնող մթերքներ

Աշխարհի բնակչության կեսից ավելին տառապում է այդ մակաբուծային հիվանդությունների պատճառով: Մակաբույծների դեմ պայքարում օգնում են լայն տարածում ստացած բնական միջոցները...

Դեղաբույսեր Վարակաբանություն
Ինչո՞վ է օգտակար շունչը պահելը
Ինչո՞վ է օգտակար շունչը պահելը

Հիվանդությունների առաջացման պատճառները բազմաթիվ են, դրանցից մեկը սխալ շնչառությունն է: Գուցե մտածեք, որ դա այն բնազդն է, որի մասին պետք էլ չէ մտածել, քանի որ բնականորեն կարգավորվող է...

Շնչառական համակարգ
Միջոցներ, որոնք կարող են օգնել ցավազրկողների նման
Միջոցներ, որոնք կարող են օգնել ցավազրկողների նման

Օգտագործվող սննդի որակը շատ կարևոր է առողջության համար։ Fithacker.ru-ն գրում է, որ մի խումբ մթերքներ կարող են ցավազրկող ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...

Սնունդը և առողջությունը Ցավ
Մանդարինի կեղևը՝ հազից, ոտքերի սնկերից, մազաթափությունից ազատվելու միջոց
Մանդարինի կեղևը՝ հազից, ոտքերի սնկերից, մազաթափությունից ազատվելու միջոց

Մանդարինի կեղևը մեծ քանակով վիտամիններ և հանքանյութեր է պարունակում, այդ թվում`՝ A, C, E, PP, B1, B2, B12, B6, B9, մագնեզիում, ֆոսֆոր, կալցիում, կալիում, երկաթ: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ մանդարինի կեղևը կարող է օգնել մի խումբ խնդիրների առկայության դեպքում...

Սնունդը և առողջությունը
Հեմոգլոբինը բարձրացնելու միջոցներ
Հեմոգլոբինը բարձրացնելու միջոցներ

Սակավարյունությունը կամ անեմիան օրգանիզմի այն վիճակն է, երբ նվազում է կարմիր բջիջների (էրիթրոցիտների) մակարդակը: Քանակապես անեմիան արտահայտվում է հեմոգլոբինի խտության նվազմամբ...

Սնունդը և առողջությունը Դեղաբույսեր
Լավագույն միջոցը հազի դեմ
Լավագույն միջոցը հազի դեմ

Հազի դեմ դեղամիջոցներ հարկավոր է օգտագործել բացառապես բժշկի նշանակմամբ։ Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ հազի դեմ պայքարում օգտակար են նաև բնական միջոցները։ Առաջարկվող միջոցի հիմնական բաղադրիչը բազուկն է...

Դեղաբույսեր ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը Շնչառական համակարգ
Բույս, որը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից
Բույս, որը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից

Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...

Դեղաբույսեր Ճարպակալում
Ժոժոբայի յուղի օգտակար հատկությունները
Ժոժոբայի յուղի օգտակար հատկությունները

Ժոժոբայի յուղն օգնում է պաշտպանել մաշկը, մաշկից դուրս բերել տոքսինները։ Այն կառուցվածքով ամենամոտն է մարդու մաշկին և հաջողությամբ կարող է օգտագործվել, եթե օրգանիզմն ի վիճակի չէ անհրաժեշտ քանակով ճարպ արտադրել։ Fithacker.ru-ն գրում է, որ ժոժոբայի յուղը...

Դեղաբույսեր
Մասուրն ու մեղրը կօգնեն քրոնիկ հոգնածության դեպքում
Մասուրն ու մեղրը կօգնեն քրոնիկ հոգնածության դեպքում

Այս ըմպելիքը հարկավոր է օգտագործել թեյի կամ սուրճի փոխարեն: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մեղրն ու մասուրը կօգնեն պայքարել քրոնիկ հոգնածության դեմ...

Սնունդը և առողջությունը
Օրգանիզմի երիտասարդացումն ու ծոծրակի Ֆեն-Ֆու կետը
Օրգանիզմի երիտասարդացումն ու ծոծրակի Ֆեն-Ֆու կետը

Մեթոդը հետևյալն է. սառույցի 2,5 սմ քառակուսի կտորը դնել Ֆեն-ֆու կետի վրա: Այն դժվար չէ գտնել. ծոծրակի փոսը, որը միացնում է գլուխը` պարանոցին:
Պարբերաբար, 2-3 օր ընդմիջումով՝ առավոտյան` նախքան նախաճաշը, երեկոյան` քնելուց առաջ, կրկնել գործողությունը...

Սոխը կօգնի ազատվել հազից
Սոխը կօգնի ազատվել հազից

Սոխն օգտագործվում է ոæչ միայն մթերքի պատրաստման ընթացքում, այլև շնչուղիների հիվանդությունների դեպքում: Այն մեծ քանակով հակաօքսիդանտներ է պարունակում, ինչպես նաև նյութեր, որոնք հակաբորբոքային հատկություն ունեն...

Դեղաբույսեր Շնչառական համակարգ
7 եթերային յուղ, որոնք կկարգավորեն հորմոնները. 168.am
7 եթերային յուղ, որոնք կկարգավորեն հորմոնները. 168.am

Հորմոնալ անհավասարակշռությունը լուրջ խնդիր է, որն ազդում է ամբողջ օրգանիզմի վրա։ Այն կարող է ուղեկցվել անքնությամբ, դեպրեսիայով, ճարպակալմամբ, տրամադրության անկումներով, հոգնածությամբ և այլն։  Fithakcer.ru-ն գրում է, որ ժամանակին...

Բուժական լոգանքներ` մրսածության ժամանակ
Բուժական լոգանքներ` մրսածության ժամանակ

Առողջացման գործընթացն արագացնելու համար օգտակար է ընդունել բուժական բույսերով, բուրավետ եթերային յուղերով լոգանքներ։ Եթե այդպիսի բաղադրիչներ չկան ձեռքի տակ, ապա կարելի է ուշադրություն դարձնել...

Թերապիա
Մանուալ թերապիա. armobgyn.com
Մանուալ թերապիա. armobgyn.com

Մանուալ թերապիան (լատիներեն "manus"՝ ձեռք), որպես բուժման մի տեսակ, հայտնի է դեռ Հիպոկրատի ժամանակներից: Այն ժամանակ դա կոչվում էր ռախիոթերապիա...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Ասեղնաբուժություն. armobgyn.com
Ասեղնաբուժություն. armobgyn.com

Ներկայումս ասեղնաբուժությունը բժշկության մեջ լայն կիրառություն է գտել: Մանկաբարձության մեջ անցկացվում են հետծննդյան բարդությունների բուժում՝ արգանդի սուբինվոլյուցիայի (թերհետաճ), սիմֆիզիտներ, հիպոգալակտիայի (թերկաթնարտադրության)...

Հղիություն, ծննդաբերություն Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ