Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ինչպե՞ս նպաստել նյարդային բջիջների վերականգնմանը. 168.am
Չնայած նեյրոգենեզը երկար ժամանակ անհնարին էր թվում, այսինքն՝ գիտնականները մտածում էին, որ հնարավոր չէ վերականգնել կորցրած նեյրոնները, փաստորեն, իրականում դա այդպես չէր: Պետք է միայն հետևել առողջ սովորություններին: Նեյրոգենեզը գործընթաց է, որի միջոցով մեր ուղեղը կարող է խթանել նոր նեյրոնների և նրանց միացությունների ստեղծումը:
Դեռ բոլորովին վերջերս գիտական շրջանակներում ակտիվորեն շրջանառվում էր այն գաղափարը, որ տարիքի հետ մարդկային ուղեղը կորցնում է իր նյարդային բջիջները: Դրանք պարզապես քայքայվում են, և դրա հետևանքներն անդառնալի են: Ավելին, ենթադրվում էր, որ վնասվածքը կամ ալկոհոլի չարաշահումը մարդուն անխուսափելիորեն հասցնում էին գիտակցության ճկունության կորստի, ինչն առողջ մարդու ցուցիչ է:
Ներկայում քայլ է արվում դեպի «նյարդաճկունություն» բառը, որը հույս է ներշնչում: Այո, տարիքի հետ մեր ուղեղը փոխվում է, վնասվածքներն ու վատ սովորությունները նրան մեծ վնաս են հասցնում: Սակայն ուղեղն ունակ է ռեգեներացվելու. այն կրկին կարող է ստեղծել նյարդային բջիջներ և նրանց միջև կապ-կամրջակներ: Բայց որպեսզի այն իրականացվի, պետք է մարդը գործի, ակտիվ լինի և ամեն կերպ խթանի ուղեղի բնական ունակությունները:
- Այն, ինչ դուք անում եք կամ ինչի մասին մտածում եք, վերակազմակերպում է ձեր ուղեղը:
- Մարդկային ուղեղն ընդամենը 1.5 կգ քաշ ունի, սակայն ծախսում է օրգանիզմում եղած ամբողջ էներգիայի գրեթե 20%-ը:
- Այն ամենը, ինչ մենք անում ենք, կարդում ենք, սովորում, թե պարզապես ինչ-որ մեկի հետ խոսում, զարմանալի փոփոխությունների է հանգեցնում ուղեղի կառուցվածքում: Այսինքն՝ բացարձակապես ամեն բան, որ մենք անում ենք կամ մտածում, օգտակար է:
- Եթե մեր ամենօրյա կյանքը լի է սթրեսով կամ տագնապներով, որոնք տառացիորեն մեզ պարուրում են, ապա, որպես կանոն, ուղեղի՝ հիշողության հետ կապված հիպոկամպ հատվածն անխուսափելիորեն ախտահարվում է:
- Ուղեղը նման է մեր էմոցիաներից, մտքերից, գործողություններից կամ ամենօրյա սովորություններից պատրաստված քանդակի: Այդպիսի ներքին քարտեզը պահանջում է հսկայական քանակությամբ հղումներ, կապեր, կամուրջներ և տարատեսակ այլ ուղիներ, ինչպես նաև՝ ուժեղ իմպուլսներ, որոնք մեզ թույլ են տալիս իրականության հետ կապի մեջ մնալ:
Ինչպես բարձրացնել կյանքի որակը՝ կենտրոնանալով ուղեղի առողջության վրա:
Նեյրոգենեզի խթանման 5 սկզբունքները
1. Ֆիզիկական վարժություններ
Ֆիզիկական ակտիվությունն ու նեյրոգենեզն ուղիղ կապ ունեն միմյանց հետ: Ամեն անգամ, երբ մենք մեր մարմնին պարտադրում ենք աշխատել (լինի դա զբոսանք, լող կամ մարզումներ մարզասրահում), մենք նպաստում ենք ուղեղի օքսիգենացիային, այսինքն՝ այն հագեցնում ենք թթվածնով:
- Ի հավելումն նրա, որ դեպի ուղեղ տեղի է ունենում ավելի մաքուր և թթվածնով ավելի հագեցած արյուն, խթանվում է նաև էնդորֆինների արտադրությունը:
- Էնդորֆինները լավացնում են տրամադրությունը և դրանով իսկ հնարավորություն տալիս պայքարել սթրեսի դեմ՝ ամրապնդելով շատ նյարդային կառույցներ: Այլ կերպ ասած՝ սթրեսի մակարդակը նվազեցնող ցանկացած գործունեություն նպաստում է նեյրոգենեզին: Մնում է միայն գտնել հարմար զբաղմունք՝ պար, քայլք, հեծանիվ վարել, և այլն:
2. Ճկուն միտք, ուժեղ ուղեղ
Ճկուն միտք ունենալու շատ եղանակներ կան: Դրա համար պետք է աշխատել այն առույգ պահել: Այդ ժամանակ ուղեղն ունակ կլինի արագ վերամշակել շրջակա միջավայրից մուտքագրվող բոլոր տվյալները: Դրան հասնել կարելի է զանազան զբաղմունքների միջոցով: Վերոնշյալ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը մի կողմ թողնելով՝ նշենք հետևյալները՝
- ընթերցանություն. կարդացեք ամեն օր: Դա օժանդակում է շուրջը կատարվող բոլոր իրադարձությունների նկատմամբ ձեր հետաքրքրությանն ու հետաքրքրասիրությանը:
- օտար լեզվի ուսումնասիրություն,
- երաժշտական որևէ գործիք նվագելը,
- իրերի ծայրահեղ ընկալում, ճշմարտության որոնում,
- ընկալունակ ուղեղ, սոցիալականացում, ճանապարհորդություններ, բացահայտումներ, հետաքրքրություններ:
3. Սննդակարգ
Ուղեղի առողջության համար ամենավտանգավոր թշնամիներից մեկը հագեցած ճարպերով հարուստ սնունդն է: Կիսաֆաբրիկատների և ոչ բնական մթերքների գործածությունը դանդաղեցնում է նեյրոգենեզը:
Շատ կարևոր է ցածր կալորիական սննդակարգին հետևելը: Սակայն այդ դեպքում սնունդը պետք է բազմազան և հավասարակշռված լինի, որ սննդարար նյութերի դեֆիցիտի չհանգեցնի:
- Միշտ հիշե՛ք, որ մեր ուղեղն էներգիայի կարիք ունի, և առավոտյան, օրինակ, նա մեզ շնորհակալ կլինի քաղցրի համար:
- Այնուամենայնիվ այդ գլյուկոզան ցանկալի է, որ ուղեղը ստանա մրգերի կամ սև շոկոլադի, մեկ գդալ մեղրի կամ վարսակի փաթիլներով շիլայի միջոցով:
- Օմեգա-3 ճարպաթթուներով հարուստ մթերքները նեյրոգենեզն ակտիվացնելու ամենահարմար միջոցն են:
4. Սեքսը նույնպես օգտակար է
Սեքսը նույնպես մեր ուղեղի հանճարեղ ճարտարապետներից է, նեյրոգենեզի բնական շարժիչը:
- Սեքսը ո՛չ միայն հանում է լարվածությունն ու կարգավորում սթրեսը, այլև մեզ ապահովում է հզոր էներգետիկ լիցքով, որը խթանում է հիշողության համար պատասխանատու ուղեղի բաժինների աշխատանքը:
- Սեռական մերձեցման ժամանակ արտադրվող այնպիսի հորմոններ, ինչպիսիք են սերոտոնինը, դոֆամինը կամ օքսիտոցինը, օգտակար են նոր նյարդային բջիջների ստեղծման համար:
5. Մեդիտացիա
Անվիճարկելի է մեդիտացիայի օգտակարությունը մեր ուղեղի համար:
- Մեդիտացիան նպաստում է որոշակի ճանաչողական ունակությունների՝ ուշադրության, հիշողության և կենտրոնացման զարգացմանը: Այն մեզ թույլ է տալիս ավելի լավ հասկանալ իրականությունը և ճիշտ ուղղորդել մեր տագնապներն ու կառավարել սթրեսը:
- Մեդիտացիայի ժամանակ մեր ուղեղն այլ ռիթմով է աշխատում: Այն արտադրում է ավելի շատ ալֆա-ալիքներ, որոնք աստիճանաբար գեներացնում են գամմա-ալիքները:
- Ալիքների այս տիպը նպաստում է լարվածության թուլացմանը՝ միաժամանակ խթանելով նեյրոգենեզը և նեյրոնային կապը:
Չնայած նրան, որ պետք է սովորել մեդիտացիայով զբաղվել, իսկ դա բավականին ժամանակ կարող է խլել, անպայման արեք դա, քանի որ դա շատ արդյունավետ է ուղեղի և ընդհանուր բարեկեցության համար:
Որպես վերջաբան՝ նշենք, որ բոլոր այս 5 սկզբունքներն իրականում այնքան էլ բարդ չեն, որքան կարող է թվալ: Փորձեք իրականացնել դրանք գործնականում և հոգ տարեք ձեր ուղեղի առողջության համար:
09.01.2018 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ