Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ

Երակների վարիկոզ լայնացման, կոշտուկների և ճաքած կրունկների դեմ ժողովրդական միջոց. 168.am

Երակների վարիկոզ լայնացման, կոշտուկների և ճաքած կրունկների դեմ ժողովրդական միջոց. 168.am

Fitfoodhause.net կայքը գրում է, որ մաշկն ամենամեծ օրգաններից է, որը մեզ պաշտպանում է արտաքին մի շարք ազդեցություններից։ Դա է պատճառը, որ մաշկի խնամքը կարևոր է յուրաքանչյուրի համար։ Քանի որ ոտնաթաթերը մեծամասամբ փակ են լինում, շատերն անհրաժեշտ խնամք չեն ցուցաբերում, ինչի արդյունքում առաջանում են տարբեր խնդիրներ, այդ թվում՝ ճաքճքում են կրունկները, մաշկը չորանում է, առաջանում են կոշտուկներ և այլն։ Ոտնաթաթերի հետ խնդիրներ կարող են առաջացնել նաև անհարմար կոշիկներ կրելը, աղքատ սննդակարգը։

Սրանք վախեցնող խնդիրներ չեն, և գոյություն ունի պարզ միջոց՝ դրանցից ազատվելու համար։

Բաղադրիչներ

  • մեկ ճաշի գդալ քրքում,
  • 1 բաժակ բժշկական սպիրտ,
  • ասպիրինի 10 կոճակ:


Պատրաստման եղանակը

Պլաստիկե տարայի մեջ լցրեք բժշկական սպիրտը: Ավելացրեք քրքումը և լավ խառնեք։ Ասպիրինի հաբերը հարեք, ապա ստացված զանգվածն ավելացրեք խառնուրդի մեջ ու կրկին խառնեք։ Փակեք տարան և թողեք 24 ժամ։


Ինչպես օգտագործել
Ստացված խառնուրդի մի մասը քսեք մաքուր ոտքերին, ոտքերը փաթաթեք բամբակե կտորով և պոլիէթիլենային տոպրակով։ Ծորալուց խուսափելու համար գուլպա հագեք։ Կրկնեք ամեն երեկո։ Առավոտյան հանեք դրանք, ոտքերը լվացեք տաք ջրով, ոտքերին փափկացնող քսուկ քսեք։ Լավագույն արդյունքը ստանալու համար միջոցառումը կրկնեք 10 օր։

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ