Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
10 պատճառ՝ դեղատուփում միշտ թեյի ծառի յուղ ունենալու համար.168.am
All-4-woman.ru կայքը գրում է, որ թեյի ծառի յուղը բազմաթիվ նպատակներով է օգտագործվում. այն հակաբորբոքային, հակաբակտերիալ, հակասնկային հատկություններ ունի, նաև հզոր հականեխիչ է։
1. Ակնեի բուժման դեպքում։ Օգտագործեք 5 տոկոս խտությամբ յուղը։ Խառնեք ջրի հետ, քսեք մաշկին առավոտյան և երեկոյան։
2. Որպես հականեխիչ։ Թեյի ծառի յուղն արդյունավետ բուժում է փոքր վնասվածքները, բորբոքումները, կտրվածքները։ Հարկավոր է յուղի մի քանի կաթիլ քսել վնասված հատվածին։
3. Սնկերի բուժման համար։ 2-3 կաթիլ յուղը քսեք եղունգի այն հատվածին, որը սունկն ախտահարել է։ Հարկավոր է կրկնել ամեն օր։
4. Առողջ մազերի համար։ 5 տոկոսանոց յուղի պարունակությամբ շամպունը կօգնի ազատվել թեփից և ոջիլներից։
5. Հանգստանալու համար։ Թեյի ծառի յուղը դրական ազդեցություն է ունենում մարդու հոգեկան աշխարհի վրա։ 8-10 կաթիլ յուղի ավելացմամբ լոգանքը կօգնի հանգստանալ, ազատվել անհանգստությունից և բարձրացնել աշխատունակությունը։
6. Անգինայի դեպքում։ 1 լիտր տաք ջրի մեջ ավելացրեք 2-3 կաթիլ յուղ, գլուխը մոտեցրեք շոգուն, սրբիչ օգտագործեք։
7. Ինտիմ հիգիենայի համար։ Այս դեպքում կարող եք օգտագործել 10 տոկոսանոց յուղը։ Օճառի փրփուրը խառնեք 5 կաթիլ յուղի հետ։
8. Միջատների խայթոցի դեպքում։ Վնասվածքն ախտահանելու, ցավը հանգստացնելու համար թեյի ծառի յուղը քսեք միջատի խայթած հատվածին։ Վիրակապեք։ Օրվա ընթացքում կրկնեք 2 անգամ։
9. Քոս։ Օգտագործեք 5 տոկոսանոց յուղը։ 3-4 կաթիլ յուղը քսեք վնասված հատվածին։ Օրվա ընթացքում կրկնեք 2-3 անգամ։
10. Որպես մաքրող միջոց։ 120 մլ քացախը խառնեք 700 մլ ջրի հետ, ավելացրեք 10 կաթիլ յուղ։
03.04.2017 Կարդացեք նաև
Fatal error: Uncaught Error: Call to a member function bind_param() on bool in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1230) : eval()'d code:1 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1230): eval() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(727): TableManager->querySelectField() #2 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(747): TableManager->doSelect() #3 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(44): TableManager->doSelectOne() #4 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3655): Flud->checkBlockedIp() #5 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #6 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1230) : eval()'d code on line 1















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ