Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Մարդիկ, որպես կանոն, ծանոթ են ասեղնաբուժությանը, բայց տեղյակ չեն դրա առանձնահատկություններին. armeniamedicalcenter.am
Մեր զրուցակիցն է Չինաստանի ժողովրդական հանրապետության բ. գ.դ. «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի նյարդաբան-ռեֆլեքսոթերապևտ Շուշանիկ Մխիթարյանը:
– Բժշկուհի Մխիթարյան, խոսենք ասեղնաբուժության պատմությունից: Հայաստանում ե՞րբ է զարգացել ասեղնաբուժությունը: Ի՞նչ մասնագիտությամբ բժիշկների հետ են համագործակցում ասեղնաբույժները:
– Չնայած իր 3000 տարվա պատմության չինական բժշկությունը մեզ մոտ և, ընդհանրապես, ամբողջ աշխարհում սկսել է լայն տարածում ստանալ միայն վերջին հարյուրամյակում:
Ցավոք, Հայաստանում և տարածաշրջանում չինական բժշկության կիրառման գործընթացը կրում է տարերային բնույթ: Այն հիմնականում գտնվում է սիրողական մակարդակի վրա, որն էլ զգալիորեն նվազեցնում է բուժման արդյունավետությունը: Սա էականորեն ազդում է հասարակական կարծիքի վրա, և թերհավատորեն, երբեմն, նույնիսկ բացասաբար է ընդունվում արևմտյան բժշկության որոշ բժիշկների կողմից:
Որոշ բժիշկներ, առանց ծանոթ լինելու կամ խորանալու չինական փիլիսոփայության ու նրանից բխող չինական բժշկության հիմունքների մեջ, փորձում են մեխանիկական համադրումներ կատարել արևմտյան բժշկության հետ` դրանով իսկ խեղաթյուրելով այն:
Իհարկե՛, ի ուրախություն, նրանց թիվը գնալով նվազում է և բժշկագիտության այլընտրանքային ուղղությունները մեզանում ավելի մեծ վստահություն և լայն կիրառություն են ստանում: Դրա հետ կապված ավելի ու ավելի է ընդարձակվում համագործակցության շրջանակները և ներկայում համագործակցում ենք բժշկագիտության գրեթե բոլոր այն ոլորտների հետ, որոնցում ասեղնաբուժության կիրառումն արդյունավետ է:

– Որտեղի՞ց է սկիզբ առել ասեղնաբուժությունը ՝ որպես մեթոդ:
– Չինական բժշկությունն, ունենալով 3000 տարվա պատմություն, չի կորցրել իր արդիականությունը, ուստի նրանք են այս բժշկության իրական իրավահաջորդը:
– Ո՞րն է նրա հիմքում ընկած փիլիսոփայությունը:
– Չինական բժշկությունը հասկանալու համար պետք է իմանալ նրա հիմքում ընկած փիլիսոփայությունը և հիմնադրույթները: Այս բժշկության առեղծվածն այն է, որ 3000 տարի առաջ այդ բժիշկները ո՛չ միայն կատարյալ տիրապետել են մարդու անատոմիային, ավելին, նրանք մանրամասն նկարագրել են ասեղնաբուժության հիմունքներից մեկը հանդիսացող մերիդիանները, կանալները` իրենց համապատասխան կետերով, արտաքին և ներքին ուղիներով, իր ամբողջ համակարգով: Պարզ լինելու համար ասեմ, որ մերիդիաններով, կանալներով անցնում է կենսական էներգիան, որն, ըստ չինական բժշկության, մարդու գոյության հիմքն է: Չինացիներն այն կոչում են Չի: Բնության և մարդու օրգանիզմի կենսագործունեության ամբողջ գործընթացն այդ կենսական էներգիայի շարժման և փոփոխության հետևանքն է:
Մյուս կարևոր դրույթը “Yin”-ի և ”Yang”-ի հիմնադրույթն է: Ինչպես չինական բժշկության, այնպես էլ արևմտյան բժշկության ու, ընդհանրապես, ամեն ինչի հիմքում երկու միմյանց լրացնող, միևնույն ժամանակ, միմյանց հակադիր երևույթների ներդաշնակ փոխազդեցությունն ու հակազդեցությունն է: Արևմտյան բժշկության մեջ այն կոչվում է նյարդա-հումորալ հավասարակշռություն, չինական բժշկության մեջ` “Yin”-ի և ”Yang”: “Yin”-ը նյութական, պասիվ սկիզբն է, իսկ ”Yang”-ը ֆունկցիոնալ ակտիվ սկիզբը. երկու մշտապես միմյանց լրացնող և հակադիր երևույթներ, որոնք երբեք չեն միահյուսվում, բայց, միևնույն ժամանակ, չեն կարող գոյություն ունենալ առանց մեկը` մյուսի: Իդեալական վիճակը այդ երկու սկզբերի ներդաշնակ հավասարակշռությունն է, ուստի բուժել հիվանդությունը նշանակում է կարգավորել այդ դիսբալանսը:
Չինական բժշկության մեջ “Yin”-ի և ”Yang”-ի ներդաշնակ փոխազդեցությունն ու հակազդեցությունը ապահովվում և պահպանվում է կենսական էներգիայի միջոցով, և, եթե որևէ օրգանում կամ մերիդիանում առաջանում է այդ էներգիայի շրջանառության խանգարում, խախտվում է հավասարակշռությունը Ինի և Յանի միջև ու առաջանում է հիվանդություն: Եթե ճիշտ կարողանանք գտնել համապատասխան կետերը, կարելի է ասեղների միջոցով հեռացնել ավելցուկային էներգիան կամ տվյալ օրգան ուղարկել լրացուցիչ էներգիա և վերացնել հիվանդության պատճառը:

– Ասեղնաբուժությունը ո՞ր դեպքերում է առավել արդյունավետ:
– Ասեղնաբուժությունն առավել արդյունավետ է.
- հիվանդության վաղ շրջանում, ի տարբերություն արևմտյան բժիշկների մոտ ընդունված այն կարծիքի, որ ասեղնաբուժությունը ֆիզոթերապիայի նման պետք է կիրառել վերականգնման շրջանում,
- հիվանդությունների սուր կամ քրոնիկ շրջանում,
- հիվանդությունների թեթև և միջին ծանրության դեպքերում,
- առավել արդյունավետ է երիտասարդ և միջին տարիքի հիվանդների, քան ծերերի մոտ,
- ասեղնաբուժությունն արդյունավետ չէ ուռուցքների, հատկապես չարորակ ուռուցքների ժամանակ, կոպիտ օրգանական փոփոխություններով ընթացող հիվանդությունների, ինֆեկցիոն հիվանդությունների ժամանակ:
Այսինքն, որքան ախտածին գործոնները քիչ են հասցրել վնասել օրգանիզմը, որքան շատ է պահպանվել նրա ներքին ռեսուրսները, այնքան ասեղնաբուժությունն արդյունավետ է:
Այստեղից հետևություն. բոլոր այն հիվանդություները, որոնք այս կամ այն կերպ ենթակա են բուժման ընդհանուր թերապիայի ժամանակ, բուժվում են նաև ասեղնաբուժությամբ: Այն շատ ավելի արդյունավետ է ֆունկցիոնալ բնույթի հիվանդությունների ժամանակ, հատկապես, երբ բուժումը սկսվում է սուր շրջանում և վաղ էտապում: Այն արդյունավետ է նյարդային համակարգի հիվանդությունների բուժման ժամանակ` գլխացավերի, նևրիտների, ռադիկուլիտների, օստեոխոնդրիոզների, նևրոզների, դեպրեսիաների, ինչպես նաև գիշերամիզությունների, աղե-ստամոքսային, միզասեռական, գինեկոլոգիական, քիթ-կոկորդ-ականջաբանական, աչքի, էնդոկրին համակարգերի ֆունկցիոնալ բնույթի և այլ հիվանդությունների ժամանակ:

– Որո՞նք են չինական բժշկության մեջ կիրառվող հիմնական մեթոդները:
– Չինական բժշկության մեջ կիրառվող հիմնական մեթոդներ են.
1. Ասեղնաբուժություն:
2. Բուժում այրման միջոցով. ասեղնաբուժությունը և բուժումն այրման միջոցով մեկը մյուսին լրացնող մեթոդներ են, և կոչվում է «Ճըն-Ծյու» թերապիա: Այրման միջոցով բուժումը կատարվում է մոքսայի միջոցով, որը oշինդրի (Artemisa vulgaris) չորացրած և մանրացրած փոշին է:
3.Բուժում բանկաներով. բանկաներով բուժումը ներառում է հետևյալ ձևերը.
ա. միայն բանկաներ տվյալ շրջանում,
բ. բանկաներ ասեղների վրա` խթանելու ասեղների ազդեգությունը,
գ. բանկաներ արյուն բաց թողնելու ժամանակ,
դ. բանկաներով մերսում,
4. Թույ-նա մերսում և մերսում քարերով,
5. Բուժում փնջային կամ մաշկային ասեղների միջոցով:
6. Աուրիկուլոթերապիա. ականջի վրա գտնվող կետերի ասեղնաբուժություն:

– Արևմտյան և արևելյան մեթոդների միջև կա՞ն տարբերություններ:
– Տարբերություններ, որպես այդպիսին, չկա, մոտեցումներն են տարբեր: Այսինքն, նույն հարցին մոտենում են տարբեր, միմյանց հակադիր ծայրերից: Չինական բժշկությունն ընդհանուրից գնում է դեպի մասնավորը, արևմտյան բժշկությունը` մասնավորից դեպի ընդհանուրը:
Արևմտյան բժշկության մեջ հիվանդությունը բուժում են արտաքինից ներմուծելով դեղորայք, չինական բժշկությունը բուժում է հենվելով օրգանիզմի ներքին հնարավորությունների, որի չօգտագոծված պաշարները բավական մեծ են, և մենք օգտագործում ենք մեր ռեզերվների ընդամենը 5%-8%-ը: Սրանով է պայմանավորված չինական բժշկության այն անվիճելի առավելությունը, որ ասեղնաբուժությունը, ի տարբերություն դեղորայքային բուժման, չունի որևէ կողմնակի ազդեցություն:

– Կա՞ն արդյոք հակացուցումներ կամ տարիքային սահմանափակումներ:
– Ասեղնաբուժությունը որևէ հակացուցում կամ տարիքային սահմանափակում չունի: Ասեղնաբուժության ժամանակ որևէ բարդություն չի զարգանա, եթե այն իրականացնում են համապատասխան կրթություն ստացած, փորձառու և բարձրակարգ մասնագետները, հակառակ դեպքում անվտանգությունը երաշխավորված չէ:
Վերջում ցանկանում եմ հորդորել մեր հայրենակիցներին. առողջության, սեփական օրգանիզմի հանդեպ հարգանքը վկայում է անհատի և ժողովրդի քաղաքակիրթ լինելու մասին: Առողջության պահպանումը մշակույթ է, և այս գիտակցությամբ ապրելու դեպքում մարդը բժշկի կարիք հազվադեպ է ունենում:
20.02.2017 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ