Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ

Ճապոնական մեթոդ` ազատվելու կախված փորից եւ ուղղելու մեջքը. bestinfo.am

Ճապոնական մեթոդ` ազատվելու կախված փորից եւ ուղղելու մեջքը. bestinfo.am

Այսօր շատերի մոտ նստակյաց կենսակերպի հետևանքով առաջացել են ողնաշարի հետ կապված խնդիրներ: Դեռ 10 տարի առաջ ճապոնացի հայտնի բժիշկ Ֆուկուցուդզին մշակել էր մի շատ պարզ մեթոդ, համաձայն որի, օրական ընդամենը 5 րոպե մարզվելու արդյունքում հնարավոր է կարգավորել մարմնի կեցվածքը, ազատվել կախված փորից, իրանը դարձնել համեմատաբար բարակ, իսկ մեջքը՝ ուղիղ:

 

1. Սրբիչից պատրաստեք 40 սմ-ից  ոչ պակաս երկարությամբ ու 7-10 սմ հաստությամբ գլան, կապեք այն այնպես, որպեսզի չբացվի:

2. Նստեք չոր հորիզոնական մակերևույթի վրա (փափուկ անկողինը հարմար չէ, ցանկալի է, որ լինի թախտ, մերսման սեղան, կամ հատակի վրա ֆիտնեսի համար նախատեսված գորգ) և փաթաթած գլանը դրեք ձեր ետևում:

 

3. Շատ հանգիստ պառկեք մեջքի վրա, ձեռքերով պահեք գլանն այնպես, որ այն լինի մեջքի տակ՝ պորտին հավասար դիրքում: Սա շատ կարևոր է:

4. Բացեք ոտքերը ուսերի լայնությամբ և ոտնաթաթերը «ծուռթաթի» պես  իրար այնպես միացրեք, որ բութ մատներն իրար կպչեն, իսկ կրունկներն իրարից 20-25 սմ հեռավորության վրա լինեն:

5. Ուղիղ պարզած ձեռքերը տարեք գլխի հետև` ափերով դեպի ներքև և միմյանց միացրեք ճկույթները:

6. Ուշադիր հետևեք, որ ոտքի բութ մատներն ու ձեռքի ճկույթները իրար դիպչեն:

7. Նման դիրքում մնացեք 5 րոպե:Կանգնեք զգուշորեն, քանի որ վարժության ընթացքում հոդերն ու ոսկորները տեղաշարժվում են:

Եթե ամեն ինչ ճիշտ կատարեք, կզգաք թե ինչպես է ձեր ողնաշարը ընդունում բնական դիրք և ուղղվում: Որովայնը կսկսի աստիճանաբար ձգվել, իսկ ներքին օրգանները «կգտնեն» իրենց համար առավել բարենպաստ դիրքը:

Սկզբնական շրջանում բավականին դժվար է դիմանալ 5 րոպե, այդ պատճառով կարող եք սկսել 2 կամ 3 րոպեից: Արդյունքը նկատելի կլինի արդեն մեկ ամիս հետո: Այս մեթոդի կիրառման հետևանքով կարող եք ձեռք բերել ուղիղ մեջք:

 

 Ճապոնական մեթոդ, որի օգնությամբ հնարավոր է ազատվել կախված փորից ու ուղղել մեջքը

 

Սկզբնաղբյուր. bestinfo.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ