Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ

Մրսածության դեմ անսովոր միջոցներ՝ ամբողջ աշխարհից. 1in.am

Մրսածության դեմ անսովոր միջոցներ՝ ամբողջ աշխարհից. 1in.am

Մրսածությունից բուժվելու համար շատերը դեղահաբերի փոխարեն նախընտրում են տարիներով փորձված ժողովրդական միջոցներ: Fullpicture-ը ներկայացնում է աշխարհի տարբեր երկրներում կիրառվող բուժման այնպիսի մեթոդներ, որոնք երբեմն մեզ համար շատ անսովոր են:

Հնդկաստանում մրսածությունը բուժում են տաք կաթով, որի մեջ ավելացնում են կուրկումա, կոճապղպեղ, մեղր և սև պղպեղ: Դա համարվում է գերազանց հակաօքսիդանտ և նպաստում է օրգանիզմի ընդհանուր վերականգնմանը:

 Հնդկաստանում մրսածությունը բուժում են տաք կաթով
Գերմանիայում օգտագործում են խխունջների լորձից պատրաստված էքստրակտ: Այն օգնում է անգինայի դեպքում և համարվում է խորխաբեր:

 

Գերմանիայում օգտագործում են խխունջների լորձից
Իրանում օգտագործում են բողկի խյուս: Այն ունի հակաբորբոքային ազդեցություն, կարգավորում է քունը և թեթևացնում մրսածության նշանները:

 

Իրանում օգտագործում են բողկի խյուս
Չինաստանում ապուր են պատրաստում մողեսներից: Ազդեցությունն ավելացնելու համար երբեմն մողեսներին եփում են բրնձի գինու մեջ:

 

Չինաստանում ապուր են պատրաստում մողեսներից
Արևելյան Եվրոպայում պատրաստում են գոգլի-մոգլի: Այն կազմված է շաքարավազի հետ հարած ձվի դեղնուցից, կաթից, վանիլից, մեղրից և մշկընկույզից:

 

 Արևելյան Եվրոպայում պատրաստում են գոգլի-մոգլի


Մարոկկոյում պատրաստում են սխտորով ձվածեղ, իսկ Ֆինլանդիայում օգտագործում են սև հաղարջի հյութ:

 սև հաղարջի հյութ

 

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. vseoallergii.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ