Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ

Մարմնի տարբեր խնդիրներ վերացրեք տնային պայմաններում. aravot.am

Մարմնի տարբեր խնդիրներ վերացրեք տնային պայմաններում. aravot.am

Արյունահոսող լնդերը բուժելու համար ժողովրդական բժշկությունն առաջարկում է բերանը ողողել կաղնու կեղեւի եւ լորենու ծաղկի եփուկով։ Ջարդվածքի ու ճմլվածքի հետեւանքով առաջացած վերքերը բուժելու համար օգտագործել սրոհունդի...## (зверобой) կանաչից պատրաստված թրջոցներ. 1 ճաշի գդալ ծեծված սրոհունդի կանաչը լցնել կես շիշ օղու մեջ եւ ամուր խցանելուց հետո՝ մեկ շաբաթ թրմել։

 

Այնուհետեւ շաբաթական 1-2 անգամ թրջոցներով սրբել վերքը։ Դեմքի մաշկի բորբոքվածության եւ դուրս տված բշտիկների բուժման համար խորհուրդ է տրվում օգտագործել հալվեի (алоэ) տերեւներից պատրաստված լուծույթը։ Հալվեի տերեւները նախապես 10 օր մութ ու սառը տեղում պահելուց հետո մանրացնել, տրորել, հասցնել շիլայանման զանգվածի եւ լցնել եռացրած սառը ջրի մեջ, նկատի ունենալով` 1 մաս հալվեի տերեւ, 5 մաս ջուր։ Այնուհետեւ 1 ժամ թրմելուց հետո նորից եռացնել 2-3 րոպե, որից հետո` սառեցնել ու սրբել դեմքի ճարպոտ մաշկը։

 

Մաշկի բորբոքվածության, եռաքորի եւ էկզեմայի համար օգտագործել հետեւյալ դեղամիջոցը. 1 բաժակ կեչու բողբոջները լցնել 1 բաժակ եռացող ջրի մեջ եւ եփել 15-20 րոպե։ Այնուհետեւ սառեցնել, քամել ու լվանալ դեմքը:

 

Այրվածքի կամ բորբոքվածության պատճառով առաջացած վերքերը բուժելու համար օգտագործել հետեւյալ դեղամիջոցը.

 

1 մաս մանրացրած, փոշու վերածած սրոհունդը լցնել 2 մաս ձիթապտղի յուղի վրա եւ 2-8 շաբաթ թրմելուց հետո քամել, թանզիվը թրջել այդ լուծույթի մեջ եւ դնել այրվածքի կամ բորբոքվածության պատճառով առաջացած վերքի վրա։

 

Մաշկի բորբոքվածության, ճմլվածքների ու քերծվածքների պատճառով առաջացած վերքերը բուժելու համար խորհուրդ է տրվում օգտագործել եզան լեզու եւ հազարատերեւուկի խառնուրդը։ Ջղախոտի եւ հազարատերեւուկի տերեւները լվանալ, մանրացնել եւ ապա, հավասարաչափ իրար խառնելուց հետո, փաթաթել թանզիվի մեջ ու դնել վերքի վրա։ Այս դեղամիջոցն ունի նաեւ արյունարգել եւ հականեխիչ հատկություն: Գիշերները միզամղման գործողությունները կանոնավորելու համար խորհուրդ է տրվում սրոհունդի եւ տերեփուկի հավասարաչափ խառնուրդը թրմել եւ օգտագործել ինչպես թեյ:

 

Փորկապության դեպքում օգտագործել հետեւյալ բուժամիջոցները. 1 բաժակ կեֆիրին խառնել 10 գրամ բուսական յուղ եւ քնելուց առաջ ճաշի գդալով ուտել: Առավոտյան, ուտելուց առաջ, 1 ճաշի գդալ մեղրը լուծել 1 բաժակ սառը ջրի մեջ եւ ոչ մեծ կումերով խմել: Կամ՝ 150 գրամ հալվեի հյութը խառնել 300 գրամ մեղրին, պահել սառնարանում եւ օրը 2 անգամ ճաշի գդալով խմել: Օրը 1 անգամ խմել թարմ կարտոֆիլի հյութ` 1/4-1/2 բաժակի չափով։ 2 թեյի գդալ խատուտիկի աղացած արմատները լցնել եռացրած սառը ջրի մեջ, թրմել 8 ժամ եւ ապա 1/4 բաժակի չափով խմել օրը 4 անգամ։

 

Հեղինակ. ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Սկզբնաղբյուր. aravot.am
Լուսանկարը. www.liveinternet.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ