Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ

Մերսեք այս կետն ամեն օր ու տեսեք, թե ինչ տեղի կունենա. չինական բժշկություն (տեսանյութ). norlur.am

Մերսեք այս կետն ամեն օր ու տեսեք, թե ինչ տեղի կունենա. չինական բժշկություն (տեսանյութ). norlur.am

Կանանց առողջությունը փխրուն է: Հորմոնալ հավասարակշռության ու արգանդի, ձվարանների ու վահանաձև գեղձի նորմալ գործուննեությունը կախված է բազմաթիվ գործոններից՝ սթրեսներ, ճիշտ սնունդ, գերհոգնածություն, վատ ժառանգականություն:

Բայց գեղեցիկ ու երիտասարդ ցանկանում է մնալ յուրաքանչյուր կին: Չինական բժշկությունը գիտի գաղտնիք, որն օգնում է պահպանել հիանալի ինքնազգացողություն ու ամուր առողջություն մինչև խորը ծերություն:

Դա Սան Ին Ցզզյաո կետի հրաշք մերսումն է: Ծանոթանալով այդ մերսման դրական ազդեցությանը՝ չեք դիմակայի ամեն օր մերսելու այդ կետը: Անհավանական ազդեցություն ունի:

Մերսում անելու համար հարկավոր է ոտքի վրա գտնել այդ կետը, որը գտնվում է երկու ոտքերի սրունքի ներսի կողմում:

Ճկույթն ու ծալված 4 մատները դրեք դուրս ցցված ոսկրի կենտրոնում: Այդ տարածության վրա է գտնվում կետը, որը շատ հեշտ է շոշափել:

Քնից 10 րոպե առաջ կամ ցերեկը, ցանկացած պահի, մերսեք Սան Ին Ցզյան կետը: Մերսեք ինչպես կուզեք՝ յուրաքանչյուր ոտքը հերթով կամ՝ երկուսը միասին: 1 ամիս անց կտեսնեք դրական արդյունքը:

1. Այդ կետի խթանումը նպաստում է լյարդի, երիկամների նորմալ աշխատանքին: Արյան շրջանառությունը բարելավվում է: Մաշկի վիճակը լավանում է, անհետանում են մանր կնճիռները;


2. Մաշկի էլաստիկություն

 

3. Զգայունության սրացում: Եթե կնոջ մոտ հորմոնալ խախտում է, հաճախ նրա սեռական կյանքը վատանում է: Այս չինական մերսումը կօգնի խուսափել սեքսուալ ձգողականությունից ու կբարձրացնի կանացի զգայունությունը:


4. Լավացնում է ձվարանների ու արգանդի աշխատանքը: Դա հատկապես կարևոր է հղիանալ ցանկացող կանանց համար: Խթանելով այդ կետը՝ դուք ստիպում եք ձվարաններին ակտիվորեն գործել, լավացնելով արյան հոսքը դեպի արգանդ:


5. Ստամոքս-աղիքային համակարգի նորմալ կենսագործունեություն: Սան Ին Ցզյաո մերսում խորհուրդ է տրվում որովայնի փքվածության, մարսողական համակարգի խանգարումների ժամանակ;


Հակացուցումներ

Կետը չի կարելի մերսել հղիներին, քանի որ կարող է վիժում առաջանալ:

 

 

---------------

 

Սկզբնաղբյուր. norlur.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ