Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ

Դափնու տերևից օգտակար և բուժիչ թուրմեր պատրաստելու եղանակներ. tert.am

Դափնու տերևից օգտակար և բուժիչ թուրմեր պատրաստելու եղանակներ. tert.am

Դափնու տերևներ կան գրեթե բոլորի խոհանոցներում և դրանք օգտագործում են սննդի մեջ դարեր շարունակ։ Դրանցից համեղ ուտեստներ կարելի է պատրաստել։ Դափնու տերևն օգտակար է ինչպես թարմ, այնպես էլ չորացրած վիճակում:

 

Այն պարունակում է եթերային յուղեր, օրգանական թթուներ, ինչպես նաև B, A, PP, C վիտամիններ: Այն նաև հարուստ է կալիումով, մանգանով, երկաթով, ցինկով, պղնձով: Չորացված վիճակում դափնու տերևը շարունակում է պահպանել օգտակար հատկությունները։

Fishki.net կայքը ներկայացրել է դափնու տերևի բժշկական օգտագործման եղանակներ։

 

Դափնու թուրմը սովորաբար օգտագործվում է օրգանիզմից անցանկալի աղերը դուրս բերելու նպատակով: Այս թուրմի մեջ առկա ակտիվ տարրերն ազդում են լեղապարկի քարերի, հոդերում աղերի կուտակման, ինչպես նաև խոլեցիստիտին հատուկ բորբոքումների վրա:

Դափնու տերևից թուրմ պատրաստելու համար պետք է 10-15 հատ տերևների վրա լցնել 300 մլ ջուր, եռացնել և եփել ցածր աստիճանի տակ 3-5 րոպե: Ստացված թուրմը լցնել թերմոսի մեջ, թողնել 4 ժամ, ապա քամել: Անհրաժեշտ է այն ընդունել  օրական երեք անգամ, 1-ական ճ/գ։ Նման կուրսը Դափնու տերևից օգտակար և բուժիչ թուրմեր պատրաստելու եղանակներպետք է տևի 3 օր: Ապա 2 շաբաթ դադար տալ և, ցանկության դեպքում, կրկնել:

Դափնու տերևն օգտագործվում է նաև շաքարախտի դեպքում։ Թուրմ պատրաստելու համար պետք է դափնու 10 տերևի վրա 3 բաժակ եռացրած ջուր լցնել։ Ցանկալի է այն պատրաստել ապակե կամ էմալապատ կաթսայում: Խառնուրդը պետք է թողնել, որ թրմվի 3 ժամ: Ընդունել օրական 3 անգամ, կես բաժակ, ուտելուց կես ժամ առաջ:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. tvoi-povarenok.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ