Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ

Բուսաբույժը ներկայացրել է աղիները մաքրելու և քաղցկեղից զերծ մնալու բաղադրատոմսը. tert.am

Բուսաբույժը ներկայացրել է աղիները մաքրելու և քաղցկեղից զերծ մնալու բաղադրատոմսը. tert.am

Բուսաբուժության փորձագետ Վիկտորյա Սեմյոնովան կիսվել է աղիները մաքրելու հիանալի բաղադրատոմսով: Ինչպես ներկայացնում է healthyfoodteam.com-ը` այն պատրաստելու համար անհրաժեշտ է.

 

կես կգ գազար,

կես կգ ճակնդեղ,

մի բուռ ծիրանի չիր,

մի բուռ չամիչ,

մեկ գդալ մեղր:

 

Լավ կլինի, որ բոլոր բաղադրիչները բնական աճեցված լինեն: Վերցնել նույն քանակությամբ թարմ գազար և ճակնդեղ, մանր կտրատել և լցնել էմալապատ տարայի մեջ: Ավելացնել այնքան եռման ջուր, որ երկու մատ բարձր լինի բանջարեղենից:

 

Այնուհետև ավելացնել կտրատած չիրն ու չամիչը: Դնել կրակի վրա, որպեսզի ջուրը եռա: Եռալուն պես վերցնել կրակի վրայից: Երբ թեթևակի սառչի, ավելացնել մեկ թեյի գդալ մեղր և փակել այն, թողնել 12 ժամ՝ սառը վայրում: Այնուհետև քամել հեղուկը և խմել, մնացած բանջարեղենը ևս կարելի է օգտագործել ճաշ պատրաստելու համար:

 

Ստացված հեղուկը բավարար է երկու օր օգտագործելու համար: Պետք է խմել կես թեյի բաժակ, օրական 3 անգամ՝ ուտելուց առաջ: Աղիներն այս եղանակով մաքրելու համար կարելի է մեկ ամիս շարունակել այս գործընթացը: Ավելացող հեղուկը պետք է պահել սառնարանում:  Այս հեղուկը օգտակար է քաղցկեղի բուժման համար, ինչպես նաև՝ դրա առաջացումը կանխելու համար:

 

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. basal.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Alla

14.07.2015

shat shnorhakalutyun!

Մեդ-Պրակտիկ

13.07.2015

Հարգելի Alla, բարև Ձեզ:Սրտխառնոցի և գլխապտույտի պատճառը միանշանակ ուղիղ աղու ճաքը չէ: Ձեր դեպքում սրտխառնոցի պատճառ կարող է լինել լյարդի ֆունկցիայի խանգարումը: Եթե սրտխառնոցն ուղեկցում է նաև գլխապտույտով և աչքերի մթագնումով, հնարավոր է կապված լինի նաև նյարդային համակարգի հետ: Հարկավոր է նախ դիմել լյարդաբանի, բացառելու համար լյարդի պաթոլոգիան, այնուհետտև նաև նյարդաբանի:

Alla

17.06.2015

Shnorhakalutyun harcs anpatasxan chtoxnelu hamar!!! Caver chunem stamosqi ev vochel axineri hatvacum.Miayn nshem vor unem uxix axiqi chaq,hnaravor e dranic lini?.glxaptuyt unenum em,erb nstac kam kracac dirqic ver em kenum,achqeris dimac sevanum e gluxs pttvum u sirts xarnum e..U shat hachax inchpes nshel em srtxarnoc@ linum e ayn jamanak erb axiners datarkvum en.

Մեդ-Պրակտիկ

16.06.2015

Հարգելի Alla, բարև Ձեզ: Սրտխառնոցի պատճառները բազմաթիվ են, սկսած ստամոս-աղիքային համակարգի հիվանդություններից, մինչ սիրտ-անոթային և գլխուղեղի հիվանդություններ: Միայն սրտխառնոցով կողմնորոշվել, թե ինչ խնդիր է, մի փոքր դժվար է: Եթե բացի սրտխառնոցից ունեք այլ գանգատներ` ցավ ստամոքսի կամ աղիների շրջանում, բերանում դառնահամի զգացողություն, գլխապտույտ, նշեք, կփորձենք օգնել Ձեզ: 

Alla

07.06.2015

Hargeli bjishk,asaceq xndrum em inchi hetevanq karox e linel srtxarnoc@,shat hachax em unenum tetev srtxarnoc,hatkapes erb axiners datarkvum en.Inchpes kareli e kanxel ayd tahach zgacoxutyun@?

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ