Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ

Կոճապղպեղը` որպես ցավազրկող և հակաբորբոքային միջոց. tert.am

Կոճապղպեղը` որպես ցավազրկող և հակաբորբոքային միջոց. tert.am

Կոճապղպեղի օգտակար հատկությունների մասին գիտեն ամբողջ աշխարհում: Այլընտրանքային բժշկությունն այն կիրառում էր տարիներ շարունակ, երբ դեռ չկար ժամանակակից բժշկությունը: Օրինակ` Չինաստանում 2000 տարվա ընթացքում այն կիրառվել է ստամոքսի ցավը, արթրիտը, սրտխառնոցը և սրտի հետ կապված խնդիրները վերացնելու համար:

 

Ինչպես գրում է  Healthy Living House-ը` կոճապղպեղը շատ ուրիշ օգտակար հատկություններ էլ ունի՝ օգնում է նվազեցնել քրոնիկ բորբոքումը, ցավը, միգրենը, նպաստում է խոցերի, հոդացավերի և  շաքարախտի բուժմանը:

 

Կոճապղպեղն օգնում է տարատեսակ ցավերի ժամանակ, ինչպես նաև՝ մկանային կամ դաշտանային ցավերի: Այն օգտակար է մրսածության և կոկորդի ցավի ժամանակ:

 

Կոճապղպեղով դեղամիջոց պատրաստելու  համար անհրաժեշտ է.

 

  • 2 բաժակ զտված ջուր,
  • գազավորված ջուր,
  • 1 բաժակ կեղևազրկված, մանր կտրատված կոճապղպեղ,
  • մեղր` ըստ ճաշակի,
  • 1 լայմ` հյութաքամած:

 

Պատրաստելու համար եռացնել երկու բաժակ ջուր, ավելացնել կոճապղպեղը, թողնել 5 րոպե միջին ջերմաստիճանի կրակի վրա: Այնուհետև թողնել սառչի և հարել: Ստացված խառնուրդի մեկ բաժնին ավելացնել 3 բաժին գազավորված ջուր, մատուցել լայմի հյութի և բնական մեղրի հետ միասին:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. deti.mail.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ