Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Միզապարկի բորբոքումից ազատվելու բնական հակաբակտերիալ միջոց. tert.am
Health Tips Source-ը ներկայացրել է բնական հակաբակտերիալ միջոց, որն օգնում է ազատվել միզուղիների և միզապարկի բորբոքումների հետ կապված խնդրից` առաջին իսկ օգտագործումից հետո:
Ամեն տարի յուրաքանչյուր հինգերորդ կինը տառապում է միզապարկի բորբոքումից, որն առաջանում է աղիքային մանրէների պատճառով: Ինչպես նշում է աղբյուրը` այս բնական միջոցը կօգնի մեղմացնել միզելու ժամանակ առաջացող ցավը և կվերացնի բորբոքումը:
Անհրաժեշտ բաղադրիչներն են.
250 գրամ մաղադանոսի արմատ,
250 գրամ կիտրոնի կեղև,
250 գրամ բնական մեղր,
200 մլ ձիթապտղի յուղ:
Պատրաստման եղանակը
Կտրատել մաղադանոսի արմատները շատ մանր, ապա հարել բլենդերով կիտրոնի կեղևի, մեղրի և ձիթայուղի հետ միասին: Խառնուրդը պահել սառնարանում: Անհրաժեշտ է ամեն օր օգտագործել մեկ գդալ՝ առավոտյան:
Մեդ-Պրակտիկ
30.10.2015
Հարգելի Lianna, բարև Ձեզ: Տեխնիկական պատճառներով Ձեր պատասխանն ուշացել է, հայցում ենք Ձեր ներողամտությունը: Հավանաբար գործ ունենք միզուղիների խրոնիկ բորբոքաման հետ, նման դեպքում շատ կարևոր է լիարժեք բուժում ստանալը հետագա բարդություններից խուսափելու համար: Սրացման ժամանակ հարկավոր է հանձնել մեզի ընդհանուր անալիզ, կատարել մեզի բակտերոլոգիական քննություն, որոշել զգայունություն, որից հետո նշանակել առավել զգայուն հակաբիոտիկը կամ հակաբակտերիալ միջոցը: Բացի այդ բուժումը պետք է ներառի նաև միզուղիների աշխատանքը լավացնող, մաքրող միջոցներ, օրինակ "Կանեֆրոն", Լոռամրգիի հյութ կամ թեյ: Լիարժեք բուժում ստանալու համար հարկավոր կլինի նորից դիմել ուրոլոգի:
lianna
05.10.2015
lianna
19.09.2015
Մեդ-Պրակտիկ
18.05.2015
Հարգելի Anna, բարև Ձեզ: Ըստ Ձեր նկարագրածի Ձեզ մոտ ամենայն հավանականությամբ խնդիրը կապված է ձվարանների հետ` ձվարանի ֆոլիկուլյար կիստա կամ ձվարանների պոլիկիստոզ համախտանիշ: Ավելի հավանական է, որ երկու ձվարաններում կան ֆոլիկուլյար կիստաներ, որոնք ֆունկցիոնալ կիստաներ են և ժամանակի ընթացքում կարող են ինքնուրույն ներծծվել: Դրանք առաջանում են հորմոնալ խանգարման հետևանքով, ձվազատման փուլում ձվազատում տեղի չի ունենում և ֆոլիկուլը մեծանում է չափերով, լցվում է հեղուկով և վերածվում կիստայի: Քանի որ Ձեզ մոտ դրանք ինքնուրույն չեն ներծծվում, հարկավոր է բուժում ստանալ, հակառակ դեպքում դա կարող է հետագայում դառնալ չբերության պատճառ: Բացի այդ կարող են առաջանալ բարդություններ` կիստայի ոտիկի ոլորում կամ սնուցման խանգարում, որոնց դեպքում վիրաբուժական բուժումն անխուսափելի է:
Anna
12.05.2015
Կարդացեք նաև
1883 թվականին Գ․ Զախարինը, իսկ տասնհինգ տարի անց Գ․ Գեդը հայտնաբերեցին յուրաքանչյուր օրգանին համապատասխանող մաշկային հատվածներ, որոնք օրգանի ախտաբանության ժամանակ դառնում են զգայուն...
17.11.2022
Յոգայի մշակույթը եկել է Հնդկաստանից: «Յոգա» բառի նշանակության մասին հետազոտողները դեռ վիճում են: Գոյություն ունի երկու տարածված վարկած: Առաջինի համաձայն՝ յոգան պետք է հասկանալ ոչ թե որպես գործընթաց...
04.08.2021
Աշխարհի բնակչության կեսից ավելին տառապում է այդ մակաբուծային հիվանդությունների պատճառով: Մակաբույծների դեմ պայքարում օգնում են լայն տարածում ստացած բնական միջոցները...
10.03.2021
Հիվանդությունների առաջացման պատճառները բազմաթիվ են, դրանցից մեկը սխալ շնչառությունն է: Գուցե մտածեք, որ դա այն բնազդն է, որի մասին պետք էլ չէ մտածել, քանի որ բնականորեն կարգավորվող է...
10.03.2021
Օգտագործվող սննդի որակը շատ կարևոր է առողջության համար։ Fithacker.ru-ն գրում է, որ մի խումբ մթերքներ կարող են ցավազրկող ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...
09.03.2021
Մանդարինի կեղևը մեծ քանակով վիտամիններ և հանքանյութեր է պարունակում, այդ թվում`՝ A, C, E, PP, B1, B2, B12, B6, B9, մագնեզիում, ֆոսֆոր, կալցիում, կալիում, երկաթ: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ մանդարինի կեղևը կարող է օգնել մի խումբ խնդիրների առկայության դեպքում...
16.02.2021
Սակավարյունությունը կամ անեմիան օրգանիզմի այն վիճակն է, երբ նվազում է կարմիր բջիջների (էրիթրոցիտների) մակարդակը: Քանակապես անեմիան արտահայտվում է հեմոգլոբինի խտության նվազմամբ...
12.02.2021
Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...
29.01.2021
Ժոժոբայի յուղն օգնում է պաշտպանել մաշկը, մաշկից դուրս բերել տոքսինները։ Այն կառուցվածքով ամենամոտն է մարդու մաշկին և հաջողությամբ կարող է օգտագործվել, եթե օրգանիզմն ի վիճակի չէ անհրաժեշտ քանակով ճարպ արտադրել։ Fithacker.ru-ն գրում է, որ ժոժոբայի յուղը...
21.01.2021
Այս ըմպելիքը հարկավոր է օգտագործել թեյի կամ սուրճի փոխարեն: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մեղրն ու մասուրը կօգնեն պայքարել քրոնիկ հոգնածության դեմ...
21.01.2021
Մեթոդը հետևյալն է. սառույցի 2,5 սմ քառակուսի կտորը դնել Ֆեն-ֆու կետի վրա: Այն դժվար չէ գտնել. ծոծրակի փոսը, որը միացնում է գլուխը` պարանոցին:
Պարբերաբար, 2-3 օր ընդմիջումով՝ առավոտյան` նախքան նախաճաշը, երեկոյան` քնելուց առաջ, կրկնել գործողությունը...
20.01.2021
Սոխն օգտագործվում է ոæչ միայն մթերքի պատրաստման ընթացքում, այլև շնչուղիների հիվանդությունների դեպքում: Այն մեծ քանակով հակաօքսիդանտներ է պարունակում, ինչպես նաև նյութեր, որոնք հակաբորբոքային հատկություն ունեն...
12.01.2021
Հորմոնալ անհավասարակշռությունը լուրջ խնդիր է, որն ազդում է ամբողջ օրգանիզմի վրա։ Այն կարող է ուղեկցվել անքնությամբ, դեպրեսիայով, ճարպակալմամբ, տրամադրության անկումներով, հոգնածությամբ և այլն։ Fithakcer.ru-ն գրում է, որ ժամանակին...
11.01.2021
Առողջացման գործընթացն արագացնելու համար օգտակար է ընդունել բուժական բույսերով, բուրավետ եթերային յուղերով լոգանքներ։ Եթե այդպիսի բաղադրիչներ չկան ձեռքի տակ, ապա կարելի է ուշադրություն դարձնել...
08.01.2021
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYS4fzTm' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ