Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ

Ինհալացիա

Ինհալացիա

Սովորաբար ընդունված է մրսածության ու վարակների սեզոն համարել աշունը, սակայն այս տարի գրիպը դեռ  իր անելիքն անում է,  ու արդեն   գիտենք, որ եթե անգամ հիվանդությունը նահանջել է, հազը դեռ երկար շարունակում է տանջել:

 

Ի՞նչ է ինհալացիան

 

Պարզ խոսքով` ինհալացիան դեղերի մուտքն է օրգանիզմ շնչուղիներով: Ինհալացիան դեղամիջոցնեի ազդեցության ժամանակն էականորեն կրճատում է:

 

Դրա համար հարկավոր է  եռացրած ջրին ավելացնել բուժիչ խոտաբույսեր, ծաղիկներ, եթերայուղեր, որոնցից անջատվող գոլորշին ներշնչվում է:

 

Հարբուխի դեպքում բավարար է միայն քթով գոլորշին ներշնչելը: Դրա համար նախապատրաստած լուծույթը լցվում է թեյնիկի մեջ, թղթից ձագար է պատրաստվում, որի միջոցով էլ  յուրաքանչյուր քթանցքով հարկավոր է ներշնչել լուծույթից անջատվող  գոլորշին:

 

Հազի դեպքում  դեղը լցվում է տաք ջրով լի թասն, ու գլուխը ծածկելով խավավոր սրբիչով` ներշնչվում է թասից անջատվող գոլորշին:

Եթե խեղդում է հազը, ապա կօգնի հետևյալ միջոցը. հավասար քանակությամբ վերցնել եղինջի, եղեսպակի (շալֆեյ), նիվենու (էվկալիպտ), լորենու չոր հումք և դրա վրա ավելացնել եռման ջուր, թրմել 10 րոպե ու սկսել բուժումը: Այս միջոցն օգնում է խորխի անջատմանն ու բորբոքային վիճակի վերացմանը:

 

Չոր հազի դեպքում, երբ խորխը դժվարությամբ է պոկվում, հրաշալի է օգնում սոդայով ինհալացիան: Այդ նպատակով մեկ լ ջրին ավելացվում է 2 ճաշի գդալ կերակրի սոդա, ու 10 րոպե ներշնչվում է այդ գոլորշին: Այս միջոցը ջրիկացնում է խորխը և այն դուրս բերում բրոնխներից:

 

Ասեղնատերև սոճի. կարելի է օգտագործել նաև սոճու եթերայուղը, փշերը: Դրա համար հարկավոր է սոճու փշերի վրա երեկոյան սառը ջուր լցնել, իսկ հաջորդ օրը  եռացնել ու ինհալացիա անել այդ եփուկով:

 

Իսկ ամենադյուրին միջոցը թերևս խաշած կարտոֆիլն է` կեղևով: Կարտոֆիլը պետք է խաշել, ապա ջուրը թափել ու կարտոֆիլից անջատվող գոլորշին ներշնչել:

 

Հարբուխի դեպքում ինհալացիան օգնում է բացել շնչուղիները: Ահա մի բաղադրատոմս. մեկ լ եռման ջրին ավելացնել 1 թ/գդալ մանրացրած սոխ ու սխտոր ու մի քանի կաթիլ յոդ: Պրոցեսը պետք է 10 րոպե տևի: Սոխի ու սխտորի օգտակար  հատկությունները եռման ջրի ազդեցությամբ լրիվ բացվում են: Այս միջոցը մանրէասպան է, վերացնում է այտուցն ու կարգավորում լորձաթաղանթի վիճակը:

 

Տնային պայմաններում ինհալացիայի մի քանի կանոն

Ինհալացիա անում են ուտելուց  առնվազն 1,5 ժամ հետո:

Հետևեք, որ եռման ջուրն այրվածքներ չառաջացնի (հատկապես երեխաների բուժման ժամանակ):

 

Պրոցեդուրայից հետո  ճիշտ է գոնե 40 րոպե պառկել հանգստանալը, ընդ որում, կոկորդը չլարելու համար չի կարելի խոսել:

Ինհալացիա չի կարելի անել բարձր ջերմության ու քթից արյունահոսության ժամանակ:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ