ՀՀ որոշումներ
Մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակված (ՄԻԱՎ) և ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշով (ՁԻԱՀ) հիվանդ օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետություն բուժման նպատակով մուտք գործելու գործընթացը ՀՀ ԿՈ N 284 առ 12.04.2001
ՀՀ Կառավարության N 284 որոշումը կանոնակարգում է մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակված (ՄԻԱՎ) և ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշով (ՁԻԱՀ) հիվանդ օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետություն բուժման նպատակով մուտք գործելու գործընթացը
Քաղվածք ՀՀ Կառավարության 12 ապրիլի 2001 թվականի N 284 որոշումից
(ՄԱՐԴՈՒ ԻՄՈՒՆԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԻՐՈՒՍՈՎ ՎԱՐԱԿՎԱԾ ԵՎ ՁԵՌՔԲԵՐՈՎԻ ԻՄՈՒՆԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԽՏԱՆԻՇՈՎ ՀԻՎԱՆԴ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՈՒ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԲՈՒԺՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ)
Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
ապրիլի 12-ի N 284 որոշմամբ
Կ Ա Ր Գ
ՄԱՐԴՈՒ ԻՄՈՒՆԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԻՐՈՒՍՈՎ ՎԱՐԱԿՎԱԾ ԵՎ ՁԵՌՔԲԵՐՈՎԻ ԻՄՈՒՆԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԽՏԱՆԻՇՈՎ ՀԻՎԱՆԴ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՈՒ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԲՈՒԺՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ
- Սույն կարգը կարգավորում է մարդու իմունային անբավարարության վիրուսով (այսուհետև` ՄԻԱՎ) վարակված կամ ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշով (այսուհետև` ՁԻԱՀ) հիվանդ օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց բուժման նպատակով մուտքը Հայաստանի Հանրապետություն:
- ՄԻԱՎ-ով վարակված կամ ՁԻԱՀ-ով հիվանդ օտարերկրյա քաղաքացին և քաղաքացիություն չունեցող անձն իր բնակության տարածքային ՁԻԱՀ-ի կենտրոնի կամ համապատասխան այլ բուժհիմնարկի կողմից տրված, համապատասխան կարգով հաստատված հիվանդությունը հավաստող փաստաթղթերով (փաստաթղթերը ներկայացվելու պահին պետք է լինեն ոչ ավելի, քան 2 շաբաթվա վաղեմության) դիմում է տվյալ պետությունում հավատարմագրված Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ` բուժման նպատակով Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու թույլտվություն ստանալու խնդրանքով:
- Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկը փաստաթղթերը մեկ ամսվա ընթացքում ուղարկում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն, որն իր հերթին դրանք 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն` բուժման անհրաժեշտությունը որոշելու նպատակով:
- Հիվանդին բուժման ընդունելու կամ մերժելու չափանիշները սահմանվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից` ելնելով ՄԻԱՎ-ով վարակված և ՁԻԱՀ-ով հիվանդ անձանց բուժման գործում ձեռք բերված փորձից: վերեւ
- Բուժման ընդունելու դեպքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը հայտնում է հիվանդ օտարերկրյա քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի բուժման նպատակով Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու համաձայնության և ժամանակացույցի մասին` հաշվի առնելով բուժման լիցենզիա ունեցող բուժհիմնարկի հնարավորությունները: Բուժման ընդունումը մերժվելու դեպքում օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք տեղեկացվում են դրա մասին:
- Հայաստանի Հանրապետություն ժամանող ՄԻԱՎ-ով վարակված կամ ՁԻԱՀ-ով հիվանդ օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում, ստանալով մինչև 90 օր ժամկետով Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագիր, ծանոթանում և ստորագրում են համապատասխան պարտավորագիր: ՄԻԱՎ-ով վարակված կամ ՁԻԱՀ-ով հիվանդ օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք նախօրոք զգուշացվում են, որ բուժումը վճարովի է, ուստի, մինչև մուտքի վիզա ստանալը, այդ անձինք պետք է հաստատեն իրենց վճարունակ լինելը: Բացառության կարգով` ՄԻԱՎ-ով վարակված կամ ՁԻԱՀ-ով հիվանդ օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց բուժումը կարող է կազմակերպվել անվճար, որի նպատակահարմարության վերջնական որոշումն ընդունվում է բուժման լիցենզիա ունեցող բուժհիմնարկի կողմից:
- ՄԻԱՎ-ով վարակված կամ ՁԻԱՀ-ով հիվանդ օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս անմիջապես պետք է ուղեկցվեն ՁԻԱՀ-ի բուժման լիցենզիա ունեցող բուժհիմնարկ, այնուհետև` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն, որտեղ նրանք ենթարկվում են լաբորատոր հետազոտության` համաձայն կողմերի (բուժհիմնարկի և կենտրոնի) միջև կնքվելիք պայմանագրի: ՄԻԱՎ-ով վարակակրության կամ ՁԻԱՀ-ով հիվանդության հաստատման դեպքում նրանց տրվում է ուղեգիր` բուժման համար: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի ուղեգիր չունեցող` ՄԻԱՎ-ով վարակված կամ ՁԻԱՀ-ով հիվանդ օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք բուժման նպատակով չեն կարող հոսպիտալացվել: ՄԻԱՎ-ով վարակված կամ ՁԻԱՀ-ով հիվանդ օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ու բուժումը կազմակերպող բուժհիմնարկի միջև կնքվում է համապատասխան պայմանագիր, որում նշվում են կողմերի իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև բուժման այն ժամկետը, որը լրանալուց հետո տվյալ օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը պարտավոր է լքել Հայաստանի Հանրապետության տարածքը, այլապես Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է Հայաստանի Հանրապետությունից վարչական վտարման: Բուժման գործընթացը կարող է սկսվել միայն պայմանագրի առկայության դեպքում:
- ՄԻԱՎ-ով վարակված կամ ՁԻԱՀ-ով հիվանդ օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու պահից մինչև Հայաստանի Հանրապետության տարածքը լքելը գտնվում են այն բուժհիմնարկի պատասխանատվության ներքո, որտեղ կազմակերպվել է նրանց բուժումը:
- ՄԻԱՎ-ով վարակված կամ ՁԻԱՀ-ով հիվանդ օտարերկրյա այն քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր բուժման նպատակով Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում խախտում են սույն կարգի պահանջները պատասխանատվության են ենթարկվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
- ՄԻԱՎ-ով վարակված կամ ՁԻԱՀ-ով հիվանդ օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք բուժումն ավարտելուց հետո Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում պետք է ենթարկվեն լաբորատոր հետազոտության:
Կարդացեք նաև
24.07.2012
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ