Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ՀՀ որոշումներ

Կալանավորված անձանց եւ դատապարտյալների բուժսանիտարական եւ բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպելու, առողջապահական մարմինների բուժական հիմնարկներից օգտվելու եւ այդ նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու կարգը ՀՀ ԿՈ N 825-Ն առ 26 .05. 2006

ՀՀ կառավարության 26 մայիսի 2006 թվականի N 825-Ն որոշումը սահմանում է կալանավորված անձանց եւ դատապարտյալների բուժսանիտարական եւ բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպելու, առողջապահական մարմինների բուժական հիմնարկներից օգտվելու եւ այդ նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու կարգը:

 

"Վավերացնում եմ"
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան

 

21 հունիսի 2006 թ.

 

Հավելված N 1 ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշման
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 մայիսի 2006 թվականի N 825-Ն

 

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ԲՈՒԺՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԵՎ ԲՈՒԺԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՈՒԺԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԵՎ ԱՅԴ ՆՊԱՏԱԿՈՎ ԴՐԱՆՑ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

  1. Հաստատել՝
    ա) կալանավորված անձանց և դատապարտյալների բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպելու, առողջապահական մարմինների բուժական հիմնարկներից օգտվելու և այդ նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.
    բ) պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկը` համաձայն N 2 հավելվածի.
    գ) թերապևտիկ բնույթի հիվանդների նկատմամբ դինամիկ հսկողության, հոգեկան հիվանդների նկատմամբ դինամիկ հսկողության, հոգեակտիվ նյութերից (թմրամիջոցներ, ալկոհոլ, տոքսիկ և այլ նյութեր) կախվածություն և հակում ունեցող հիվանդների նկատմամբ դինամիկ հսկողության, մաշկային հիվանդություններով և սեռավարակներով տառապող հիվանդների նկատմամբ դինամիկ հսկողության, աղիքային վարակիչ հիվանդություններով տառապող հիվանդների նկատմամբ դինամիկ հսկողության ժամանակացույցերը՝ համաձայն համապատասխանաբար NN 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ
Ա. Մարգարյան
2006 թ. հունիսի 15, Երևան

 

Հավելված N 1

 

ՀՀ կառավարության 2006 թվականի
մայիսի 26-ի N 825-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ԲՈՒԺՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԵՎ ԲՈՒԺԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՈՒԺԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԵՎ ԱՅԴ ՆՊԱՏԱԿՈՎ
ԴՐԱՆՑ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ

 

Բ Ա Ժ Ի Ն 1


ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՄԱՐՄՆԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ, ԲՈՒԺՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԵՎ ԲՈՒԺԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ: ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ, ԲԺՇԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒԹԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ԲՈՒԺՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԵՎ ԲՈՒԺԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՄ


Գ Լ ՈՒ Խ 1

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՄԱՐՄՆԻ ՆՊԱՏԱԿԸ, ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ՝ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ԲՈՒԺՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԵՎ ԲՈՒԺԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՄ

 

  1. Կալանավորված անձանց և դատապարտյալների բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպվում է բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին օրենսդրությանը, սանիտարական օրենսդրությանը, սույն կարգին և իրավական այլ ակտերին համապատասխան:
  2. Քրեակատարողական ծառայության բժշկական սպասարկման ստորաբաժանումների (այսուհետ` բժշկական սպասարկման ստորաբաժանում) նպատակը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների առողջության պահպանումը և վերականգնումն է:
  3. Բժշկական սպասարկման ստորաբաժանման հիմնական խնդիրներն են` վերեւ
    ա) կալանավորված անձանց և դատապարտյալներին անհրաժեշտ բժշկական օգնության ապահովումն ու կազմակերպումը,
    բ) պարբերական բժշկական զննությունների և հետազոտությունների միջոցով կալանավորված անձանց և դատապարտյալների առողջության նկատմամբ բժշկական հսկողության ապահովումը, հնարավորության դեպքում` բուժական առողջարարական միջոցառումների իրականացումը,
    գ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում (այսուհետ` հիմնարկ) Հայաստանի Հանրապետության սանիտարական օրենսդրության պահանջների պահպանումը,
    դ) կալանավորված անձանց և դատապարտյալների մոտ բժշկական ու հիգիենիկ գիտելիքների և առողջ ապրելակերպի քարոզչությունը,
    ե) կալանավորված անձանց և դատապարտյալների շրջանում հիվանդացության և աշխատունակությունը կորցնելու դեպքերի պարբերական վերլուծությունը և դրանց կանխմանն ուղղված միջոցառումների մշակումը,
    զ) ծանր հիվանդության պատճառով պատժի կրումը հետաձգելու կարիք ունեցող դատապարտյալների նկատմամբ բժշկական հսկողության սահմանումը,
    է) հիմնարկներում բուժկանխարգելիչ միջոցառումների պլանավորումը և իրականացումը:
  4. Քրեակատարողական ծառայության բժշկական սպասարկման և բժշկական մասնագիտացված ստորաբաժանումների կողմից կալանավորված անձանց և դատապարտյալների բուժսանիտարական և բուժկանխարգելիչ աշխատանքների պատշաճ կատարման և համակարգվածություն ապահովելու նպատակով այդ աշխատանքները`
    ա) պլանավորվում են ըստ քրեակատարողական վարչության բժշկական սպասարկման բաժնի և յուրաքանչյուր հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի կամ բաժանմունքի կամ խմբի գործունեության տարեկան աշխատանքային ծրագրերը,
    բ) հաշվառվում են այդ նպատակով սույն կարգով սահմանված համապատասխան մատյաններում և այլ բժշկական փաստաթղթերում:
    Կալանավորված անձանց և դատապարտյալների բուժսանիտարական և բուժկանխարգելիչ աշխատանքների պատշաճ կատարման նպատակով հիմնարկների բժշկական սպասարկման բաժինների կամ բաժանմունքների կամ խմբերի կողմից իրականացված աշխատանքների վերաբերյալ` վերջիններիս կողմից ներկայացվում են կիսամյակային և տարեկան հաշվետվություններ:
    Վարչական վիճակագրական հաշվառման և հաշվետվության հիման վրա իրականացվում է բժշկական օգնության և սպասարկման, կալանավորված անձանց և դատապարտյալների առողջական վիճակի վերաբերյալ տվյալների ամփոփում և վերլուծություն, որոնք հիմք պետք է հանդիսանան հաջորդ տարիներին աշխատանքների պլանավորման համար:
  5. Հիմնարկ ընդունվելիս բոլոր կալանավորված անձինք և դատապարտյալները պետք է ստանան բժշկական խորհրդատվություն և տեղեկատվություն` բժշկական օգնություն ստանալու մասին:
  6. Հիմնարկում գտնվելու ընթացքում բժշկական օգնություն ստանալը կալանավորված անձանց և դատապարտյալների համար պետք է հասանելի լինի ցանկացած պահի և առանց խոչընդոտների:
  7. Բժշկական գաղտնիքը պետք է երաշխավորված և պահպանված լինի բժշկական անձնակազմի կողմից:
  8. Կալանավորված անձը և դատապարտյալը պետք է յուրաքանչյուր լաբորատոր և գործիքային հետազոտության մասին ստանա նախնական բացատրություն, այդ կապակցությամբ բժշկին տալ իր համաձայնությունը, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի, երբ կալանավորված անձի կամ դատապարտյալի վիճակը թույլ չի տալիս արտահայտել իր կամքը:
  9. Կալանավորված անձը և դատապարտյալն իրենց հաշվին և իրենց ընտրությամբ պետք է հնարավորություն ունենան օգտվել այլ բժիշկ-մասնագետների ծառայություններից:

 

Գ Լ ՈՒ Խ 2

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

 

  1. Կալանավորված անձանց և դատապարտյալների բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացնելու նպատակով քրեակատարողական ծառայությունում գործում են քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի` վարչության կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող բժշկական սպասարկման բաժինը, ինչպես նաև հիմնարկների կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող բժշկական սպասարկման կամ բժշկական մասնագիտացված բաժինները կամ բաժանմունքները կամ խմբերը:
  2. Քրեակատարողական վարչության բժշկական սպասարկման բաժինը սույն կարգով և համապատասխան այլ իրավական ակտերով սահմանված կարգով իրականացնում է կալանավորված անձանց և դատապարտյալների բժշկական օգնության և սպասարկման աշխատանքների ընդհանուր կազմակերպումը և վերահսկումը` համագործակցելով վարչության, հիմնարկների ստորաբաժանումների, ինչպես նաև առողջապահական այլ մարմինների կամ հաստատությունների հետ:
  3. Հիմնարկների բժշկական սպասարկման կամ բժշկական մասնագիտացված բաժինները կամ բաժանմունքները կամ խմբերը սույն կարգով և համապատասխան իրավական ակտերով սահմանված կարգով իրականացնում են կալանավորված անձանց և դատապարտյալների բժշկական օգնության և սպասարկման աշխատանքները` աշխատանքային ծրագրերի հիման վրա` համագործակցելով հիմնարկի այլ ստորաբաժանումների հետ:
  4. Բժշկական աշխատանքային հանձնաժողովը (այսուհետ` ԲԱՀ) ստեղծվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով, երեք տարի ժամկետով՝ նախագահի, առավելագույնը հինգ բժիշկ-մասնագետ անդամների (թերապևտ, վիրաբույժ, նյարդաբույժ և այլն) և բժշկական մատենավարի կազմով:
  5. ԲԱՀ-ի նախագահ է նշանակվում քրեակատարողական վարչության բժշկական սպասարկման բաժնի կազմից, բացառությամբ քրեակատարողական վարչության բժշկական սպասարկման բաժնի պետի, որն իրականացնում է վերահսկողություն` ԲԱՀ-ի գործունեության նկատմամբ:
  6. ԲԱՀ-ի որոշմամբ ԲԱՀ-ի աշխատանքներում կարող են ներգրավվել համապատասխան բժիշկ-մասնագետներ: Քրեակատարողական ծառայությունում համապատասխան բժիշկ-մասնագետ չունենալու դեպքում համապատասխան բժիշկ-մասնագետ կարող է ներգրավվել առողջապահական մարմինների բուժական հիմնարկներից:
  7. ԲԱՀ-ի աշխատանքներն իրականացվում են քրեակատարողական վարչության բժշկական սպասարկման բաժնի պետի կողմից ներկայացված և քրեակատարողական վարչության պետի կողմից հաստատված ժամանակացույցով՝ անմիջապես հիմնարկում, որը պետք է ներառի տարվա ընթացքում առնվազն մեկ այցելություն` յուրաքանչյուր հիմնարկ:
  8. ԲԱՀ-ն իրականացնում է`
    ա) դատական որոշման կատարման հետաձգման ներկայացնելու ենթակա հիվանդ դատապարտյալներին Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2003 թվականի դեկտեմբերի 4-ի «Միջգերատեսչական բժշկական հանձնաժողովներ ստեղծելու կարգը հաստատելու մասինե N 1636-Ն որոշմամբ հաստատված կարգով ստեղծված համապատասխան միջգերատեսչական բժշկական հանձնաժողովին ներկայացնելու գործընթացը` սույն որոշման 1-ին կետի «բե ենթակետով հաստատված պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկին համապատասխան.
    բ) բժշկական վերահսկողություն`
    ժամանակին և ճիշտ ախտորոշման, հոսպիտալացման, հետազոտությունների ծավալների, համալիր բուժման կատարման և դրանց հիմնավորվածության,
    դժբախտ դեպքի և մահվան դեպքերի ուսումնասիրությունների, քննությունների,
    կոնսիլիումների կամ համապատասխան բժիշկ-մասնագետների խորհրդատվությունների ժամանակին կազմակերպման և դրանց ընթացքում համապատասխան նշանակումների կատարման նկատմամբ.
    գ) սույն կարգով նախատեսված այլ գործառույթներ:
  9. Իր իրավասությանը վերաբերող հարցերի կապակցությամբ ԲԱՀ-ն ընդունում է որոշումներ` ձայների պարզ մեծամասնությամբ: Բժշկական մատենավարը չի օգտվում ձայնի իրավունքից: ԲԱՀ-ի որոշումը ենթակա է պարտադիր կատարման:
  10. ԲԱՀ-ի որոշումը կայացվում է հիվանդ կալանավորված անձի կամ դատապարտյալի համակողմանի բժշկական հետազոտությունների արդյունքների ուսումնասիրության և կոլեգիալ քննարկումների հիման վրա, իսկ անհրաժեշտության դեպքում՝ բուժական ուղղիչ կամ առողջապահական մարմինների բուժական հիմնարկում` լրացուցիչ հետազոտությունից հետո: ԲԱՀ-ի որոշումն արձանագրվում է ԲԱՀ-ի որոշումների գրանցման մատյանում (ձև 1), բժշկական քարտում, հիվանդության պատմագրում և անմիջապես հայտարարվում կալանավորված անձին կամ դատապարտյալին, որը պետք է ներառի կալանավորված անձի կամ դատապարտյալի առողջական վիճակի մասին տեղեկատվությունը:

 

Գ Լ ՈՒ Խ 3

 

ԲԺՇԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ԲՈՒԺՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԵՎ ԲՈՒԺԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՄ

 

  1. Քրեակատարողական վարչության բժշկական սպասարկման բաժնի պետի ծառայողական հարցերով ենթակայությունը սահմանվում է սույն կարգով և համապատասխան իրավական ակտերով սահմանված կարգով:
    Քրեակատարողական վարչության բժշկական սպասարկման բաժնի պետի բացակայության ժամանակ նրա պարտականությունները կատարում է վերջինիս կողմից առաջարկված և սահմանված կարգով նշանակված պաշտոնատար անձը:
    Քրեակատարողական վարչության բժշկական սպասարկման բաժնի պետը ղեկավարում և համակարգում է քրեակատարողական վարչության բժշկական սպասարկման բաժնի գործունեությունը` կատարելով աշխատանքի բաշխում բաժնի մասնագետների միջև, ինչպես նաև բուժական ուղղիչ հիմնարկի բժշկական մասնագիտացված բաժնի կամ բաժանմունքի կամ խմբի, հիմնարկների բժշկական սպասարկման բաժինների կամ բաժանմունքների կամ խմբերի գործունեությունը:
    Քրեակատարողական վարչության բժշկական սպասարկման բաժնի պետը պարտավոր է`
    ա) կազմակերպել համապատասխան վերահսկողություն բուժսանիտարական և բուժկանխարգելիչ աշխատանքների կատարման նկատմամբ` բժշկական բնույթի փաստաթղթերի, գրագրությունների օրինականությունը հսկելու միջոցով, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, մասնագիտական հանձնաժողովային քննարկումներ անցկացնելով,
    բ) վերահսկել բժշկական աշխատանքային հանձնաժողովի աշխատանքները, նրանց որոշումների հիմնավորվածությունը և կատարման ժամկետները,
    գ) կազմակերպել ուսումնասիրություններ հիմնարկներում հիվանդությունների առաջացման պատճառների և պայմանների կապակցությամբ և մշակել համապատասխան բուժսանիտարական և բուժկանխարգելիչ միջոցառումներ,
    դ) կիսամյակային և տարեկան հաշվետվությունների տվյալների հիման վրա կազմակերպել վերլուծական աշխատանքներ հիմնարկների բժշկական սպասարկման բաժինների կամ բաժանմունքների կամ խմբերի գործունեության վերաբերյալ, որոնք իրենց մեջ ներառում են կալանավորված անձանց և դատապարտյալների բժշկական օգնության և սպասարկման բարելավումը, ֆիզիկական վիճակի ամրապնդումը, հիվանդացության, անաշխատունակության, հաշմանդամության կանխումը, մահճակալային ֆոնդի օգտագործման արդյունավետությունը, մահվան դեպքերը,
    ե) աջակցել բժշկական սպասարկման ստորաբաժանումների ծառայողների վերապատրաստման աշխատանքների կազմակերպմանը,
    զ) կազմակերպել համապատասխան համագործակցության ապահովման աշխատանքներ` կալանավորված անձանց և դատապարտյալների բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպելու համար առողջապահական մարմինների բուժական հիմնարկներից օգտվելու և այդ նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու հարցերում,
    է) կալանավորված անձանց և դատապարտյալների բուժսանիտարական և բուժկանխարգելիչ արդյունավետ օգնություն կազմակերպելու նպատակով համագործակցել վարչության կառուցվածքային այլ ստորաբաժանումների հետ, վերեւ
    ը) օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք տալ քաղաքացիների առաջարկություններին, դիմումներին և բողոքներին,
    թ) կազմակերպել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա այլ պետությունների առողջապահական մարմինների կամ հաստատությունների առաջավոր փորձի ուսումնասիրման, ընդհանրացման և տարածման նպատակով համապատասխան պայմաններ ապահովելու աշխատանքներ, առողջապահական ազգային ծրագրերին սահմանված կարգով մասնակցություն,
    ժ) իրականացնել սույն կարգով և իրավական այլ ակտերով սահմանված այլ պարտականություններ:
  2. Քրեակատարողական վարչության բժշկական սպասարկման բաժնի մասնագետը ենթակա և հաշվետու է քրեակատարողական վարչության բժշկական սպասարկման բաժնի պետին:
    Քրեակատարողական վարչության բժշկական սպասարկման բաժնի մասնագետը քրեակատարողական վարչության բժշկական սպասարկման բաժնի պետի հանձնարարությամբ պարտավոր է`
    ա) կատարել համապատասխան վերահսկողական աշխատանքներ բուժսանիտարական և բուժկանխարգելիչ աշխատանքների կատարման նկատմամբ` բժշկական բնույթի փաստաթղթերի, գրագրությունների հիմնավորվածությունը հսկելու միջոցով, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում` հատուկ հանձնաժողովային քննարկումներ անցկացնելով,
    բ) կատարել ուսումնասիրություններ հիմնարկներում հիվանդությունների առաջացման պատճառների և պայմանների կապակցությամբ և մշակել համապատասխան բուժսանիտարական և բուժկանխարգելիչ միջոցառումների նախագծեր,
    գ) կիսամյակային և տարեկան հաշվետվությունների տվյալների հիման վրա վերլուծել հիմնարկների բժշկական սպասարկման բաժինների կամ բաժանմունքների կամ խմբերի գործունեությունը,
    դ) օրենսդրությամբ սահմանված ժամկետներում կազմել քաղաքացիների առաջարկությունների, դիմումների և բողոքների պատասխանների նախագծեր,
    ե) կատարել համապատասխան աշխատանքներ` Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա այլ պետությունների առողջապահական մարմինների կամ հաստատությունների առաջավոր փորձի ուսումնասիրման, ընդհանրացման և տարածման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու համար,
    զ) իրականացնել իրավական այլ ակտերով սահմանված այլ պարտականություններ:
  3. Բուժական ուղղիչ հիմնարկի պետի բուժական գծով տեղակալը ծառայողական հարցերով ենթակա և հաշվետու է բուժական ուղղիչ հիմնարկի պետին, իսկ բուժսանիտարական և բուժկանխարգելիչ աշխատանքների հարցերով՝ քրեակատարողական վարչության բժշկական սպասարկման բաժնի պետին:
    Բուժական ուղղիչ հիմնարկի պետի բուժական գծով տեղակալի բացակայության ժամանակ նրա պարտականությունները կատարում է վերջինիս կողմից առաջարկված և սահմանված կարգով նշանակված պաշտոնատար անձը:
    Բուժական ուղղիչ հիմնարկի պետի բուժական գծով տեղակալը պարտավոր է`
    ա) պարտականությունների և աշխատանքի բաշխում բժշկական մասնագիտացված ստորաբաժանումների ղեկավարների միջև, համակարգել բժշկական մասնագիտացված ստորաբաժանումների աշխատանքները,
    բ) ապահովել կալանավորված անձանց և դատապարտյալների ստացիոնար համալիր բժշկական օգնության կազմակերպումը և կատարելագործումը,
    գ) ձեռնարկել միջոցներ բուժական ուղղիչ հիմնարկում բժշկական ախտորոշման գործընթացի կատարելագործման, մահճակալային ֆոնդի արդյունավետ օգտագործման, հիվանդացության, հաշմանդամության և մահացության նվազման ուղղությամբ, վերեւ
    դ) կազմակերպել բուժական ուղղիչ հիմնարկում բուժսանիտարական և բուժկանխարգելիչ աշխատանքների պլանավորումը և դրանց կատարումը,
    ե) բուժական ուղղիչ հիմնարկի պետին զեկուցել իր ենթակայության տակ գտնվող ստորաբաժանումներում դժբախտ դեպքերի, ոչ հիմնավոր կամ ոչ բավարար հիմնավոր, երկարատև կամ ուշացած հոսպիտալացման, մահվան, բժշկական օգնություն ցուցաբերելն ուշացնելու, վարակիչ հիվանդությունների արձանագրման, ներհիվանդանոցային վարակների և այլ դեպքերի մասին, իսկ դրանց մանրակրկիտ ուսումնասիրությունների, արդյունքների և ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ տեղեկացնել քրեակատարողական վարչության բժշկական սպասարկման բաժնի պետին,
    զ) անհրաժեշտության դեպքում կազմակերպել և պարբերաբար անցկացնել խորհրդակցություններ,
    է) վերլուծել բուժական ուղղիչ հիմնարկի բժշկական ոլորտի նյութատեխնիկական առկա բազայի և փաստացի պահանջարկի համապատասխանության վերաբերյալ տվյալները, և դրանց արդյունքների վերաբերյալ տեղեկացնել քրեակատարողական վարչության բժշկական սպասարկման բաժնի պետին,
    ը) հետևել բուժական ուղղիչ հիմնարկում սանիտարական օրենսդրության պահանջների կատարմանը,
    թ) ապահովել բժշկական փաստաթղթերի, դեղերի և բժշկական պարագաների սահմանված կարգով պահպանումը բուժական ուղղիչ հիմնարկի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներում,
    ժ) քրեակատարողական վարչության բժշկական սպասարկման բաժնի պետին ներկայացնել բուժական ուղղիչ հիմնարկի պետի կողմից հաստատված կիսամյակային կամ տարեկան հաշվետվություն` բժշկական մասնագիտացված ստորաբաժանումների գործունեության վերաբերյալ` հաշվետու ժամանակահատվածի ավարտից հետո յոթնօրյա ժամկետում,
    ժա) ոչ ուշ, քան հաջորդող տարվա հունվարի յոթը վարչության բժշկական սպասարկման բաժնի պետին ներկայացնել բուժական հիմնարկի պետի կողմից հաստատված՝ իր ենթակայության ստորաբաժանումների գործունեության աշխատանքային տարեկան ծրագրերը,
    ժբ) կալանավորված անձանց և դատապարտյալների առողջական վիճակի վերաբերյալ փաստաթղթերի կամ գրությունների պատասխանների պատճենները հնգօրյա ժամկետում ներկայացնել քրեակատարողական վարչության բժշկական սպասարկման բաժնի պետին,
    ժգ) ապահովել համագործակցությունը բուժական ուղղիչ հիմնարկի և այլ հիմնարկների բժշկական սպասարկման ստորաբաժանումների միջև՝ բուժսանիտարական և բուժկանխարգելիչ աշխատանքների հարցում,
    ժդ) հիմնարկի պետի հաստատմանը ներկայացնել իր ենթակայության տակ գտնվող ստորաբաժանումների մասնագետների հերթապահության ամսական ժամանակացույցը,
    ժե) ապահովել համապատասխան համագործակցություն` կալանավորված անձանց և դատապարտյալների բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպելու համար առողջապահական մարմինների բուժական հիմնարկներից օգտվելու և այդ նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու հարցերում,
    ժզ) օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք տալ քաղաքացիների առաջարկություններին, դիմումներին և բողոքներին,
    ժէ) իրականացնել իրավական այլ ակտերով սահմանված այլ պարտականություններ:
  4. Բուժական ուղղիչ հիմնարկի բժշկական մասնագիտացված բաժնի կամ բաժանմունքի կամ խմբի ղեկավարը ծառայողական, բուժսանիտարական և բուժկանխարգելիչ աշխատանքների հարցերով ենթակա և հաշվետու է բուժական ուղղիչ հիմնարկի պետի բուժական գծով տեղակալին:
    Բուժական ուղղիչ հիմնարկի բժշկական մասնագիտացված բաժնի կամ բաժանմունքի կամ խմբի ղեկավարը պարտավոր է`
    ա) կատարել ստորաբաժանման բժշկական անձնակազմի պարտականությունների և աշխատանքի բաշխում և ապահովել դրանց պատշաճ կատարումը,
    բ) կատարել հիվանդ կալանավորված անձանց և դատապարտյալների ընդունում, ժամանակին և ամբողջական հետազոտում, ճշգրիտ ախտորոշում, բուժման մեթոդի ընտրություն, հիվանդ կալանավորված անձանց և դատապարտյալների դուրսգրման ներկայացում,
    գ) հետևել ստորաբաժանման կողմից սանիտարական օրենսդրության պահանջների կատարմանը,
    դ) ստորաբաժանման բժիշկ-մասնագետների հետ կատարել հիվանդ կալանավորված անձանց և դատապարտյալների պարբերական համայցեր, առնվազն շաբաթը մեկ անգամ՝ հետազոտելով ստորաբաժանման բոլոր հիվանդ կալանավորված անձանց և դատապարտյալներին,
    ե) բուժական ուղղիչ հիմնարկի պետի բուժական գծով տեղակալին անհապաղ զեկուցել կալանավորված անձանց և դատապարտյալների մահվան դեպքերի, դժբախտ դեպքերի (վարակիչ հիվանդությունների, հոգեկան խանգարման ախտանշանների առկայության, թունավորումների, սննդային թունավորումների, ծանր վնասվածքներով պատահարների և այլն) և այդ ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին,
    զ) բուժական ուղղիչ հիմնարկի պետի բուժական գծով տեղակալին ներկայացնել առաջարկություն` հիվանդ կալանավորված անձին կամ դատապարտյալին այլ ստորաբաժանում փոխադրելու, բժշկական կոնսիլիում, խորհրդատվություն կամ բժշկական հանձնաժողովային քննարկում անցկացնելու անհրաժեշտության վերաբերյալ,
    է) կատարել մահճակալային ֆոնդի արդյունավետ օգտագործման ուղղությամբ ստորաբաժանման գործունեության ամենամսյա վերլուծություն,
    ը) հետևել բժշկական բոլոր փաստաթղթերի լրացման ճշտությանը և ամբողջականությանը,
    թ) դեղերի և բժշկական այլ պարագաների ստացման նպատակով ճիշտ և ժամանակին ներկայացնել հայտերը, ինչպես նաև հետևել ստորաբաժանումն անհրաժեշտ բժշկական գույքով ապահովմանը,
    ժ) սահմանված կարգով պահպանել բժշկական փաստաթղթերը, դեղերը և բժշկական պարագաները` իր ենթակայության ստորաբաժանումում,
    ժա) կազմել և բուժական ուղղիչ հիմնարկի պետի բուժական գծով տեղակալին ներկայացնել ստորաբաժանման գործունեության աշխատանքային տարեկան ծրագիրը` ոչ ուշ, քան հաջորդ տարվա հունվարի յոթը,
    ժբ) բուժական ուղղիչ հիմնարկի պետի բուժական գծով տեղակալին ներկայացնել կիսամյակային կամ տարեկան հաշվետվություն` ստորաբաժանման գործունեության վերաբերյալ` հաշվետու ժամանակահատվածի ավարտից հետո հնգօրյա ժամկետում,
    ժգ) անցկացնել մասնագիտական խորհրդատվություններ այլ ստորաբաժանումներում,
    ժդ) իրականացնել իրավական այլ ակտերով սահմանված այլ պարտականություններ:
  5. Բուժական ուղղիչ հիմնարկի բժշկական մասնագիտացված բաժնի կամ բաժանմունքի կամ խմբի կամ մասնագիտացված ստորաբաժանման, ինչպես նաև հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի, բաժանմունքի, խմբի կամ մասնագիտացված ստորաբաժանման գլխավոր, առաջատար և առաջին կարգի մասնագետը ծառայողական, բուժսանիտարական և բուժկանխարգելիչ աշխատանքների հարցերով ենթակա և հաշվետու է համապատասխանաբար բուժական ուղղիչ հիմնարկի մասնագիտացված բաժնի կամ բաժանմունքի կամ խմբի կամ հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի, բաժանմունքի կամ խմբի կամ մասնագիտացված ստորաբաժանման ղեկավարին:
    Բուժական ուղղիչ հիմնարկի բժշկական մասնագիտացված բաժնի կամ բաժանմունքի կամ խմբի, ինչպես նաև հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի, բաժանմունքի, խմբի կամ մասնագիտացված ստորաբաժանման գլխավոր, առաջատար և առաջին կարգի մասնագետը պարտավոր է`
    1) կատարել հիվանդ կալանավորված անձանց և դատապարտյալների ընդունում, ժամանակին և ամբողջական հետազոտում, ճշգրիտ ախտորոշում, բուժման մեթոդի ընտրություն, հիվանդ կալանավորված անձանց և դատապարտյալների դուրսգրման ներկայացում,
    2) հետևել ստորաբաժանման կողմից սանիտարական օրենսդրության պահանջների կատարմանը՝ իրականացնելով սանիտարական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ արտադրական (ներքին) հսկողություն,
    3) իրականացնել հիվանդ կալանավորված անձանց և դատապարտյալների ամենօրյա համայցեր` հիվանդության պատմություններում կատարելով համապատասխան գրառումներ,
    4) բուժական ուղղիչ հիմնարկի մասնագիտացված բաժնի կամ բաժանմունքի կամ խմբի կամ հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի, բաժանմունքի կամ խմբի կամ մասնագիտացված ստորաբաժանման ղեկավարին անհապաղ զեկուցել հոգեկան խանգարումների, թունավորումների, սննդային թունավորումների, վարակիչ հիվանդությունների ախտանիշների, տեղի ունեցած ծանր վնասվածքներով պատահարների և այդ ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների, ինչպես նաև մահվան դեպքերի վերաբերյալ,
    5) բուժական ուղղիչ հիմնարկի մասնագիտացված բաժնի կամ բաժանմունքի կամ խմբի կամ հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի, բաժանմունքի կամ խմբի կամ մասնագիտացված ստորաբաժանման ղեկավարին ներկայացնել առաջարկություն հիվանդ կալանավորված անձին կամ դատապարտյալին այլ ստորաբաժանում փոխադրելու, բժշկական կոնսիլիում, խորհրդատվություն կամ բժշկական հանձնաժողովի կողմից քննարկում անցկացնելու անհրաժեշտության վերաբերյալ,
    6) կատարել բժշկական բոլոր փաստաթղթերի ճիշտ և ամբողջական լրացում,
    7) դեղերի և բժշկական այլ պարագաների ստացման նպատակով ճիշտ և ժամանակին ներկայացնել առաջարկություն հայտերի վերաբերյալ,
    8) սահմանված կարգով պահպանել բժշկական փաստաթղթերը, դեղերը և բժշկական պարագաները,
    9) մասնակցել մասնագիտական խորհրդատվությունների` այլ ստորաբաժանումներում,
    10) իրականացնել իրավական այլ ակտերով սահմանված այլ պարտականություններ:
  6. Հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի կամ բաժանմունքի կամ խմբի ղեկավարի ծառայողական հարցերով ենթակայությունը սահմանվում է համապատասխան իրավական ակտերով սահմանված կարգով, իսկ բուժսանիտարական և բուժկանխարգելիչ աշխատանքների հարցերով վերջինս ենթակա և հաշվետու է քրեակատարողական վարչության բժշկական սպասարկման բաժնի պետին:
    Հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի կամ բաժանմունքի կամ խմբի ղեկավարի բացակայության ժամանակ նրա պարտականությունները կատարում է վերջինիս կողմից առաջարկված և սահմանված կարգով նշանակված պաշտոնատար անձը:
    Հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի կամ բաժանմունքի կամ խմբի ղեկավարը պարտավոր է`
    1) կատարել պարտականությունների և աշխատանքի բաշխում բժշկական սպասարկման բաժնի կամ բաժանմունքի կամ խմբի մասնագետների և, առկայության դեպքում, բժշկական մասնագիտացված ստորաբաժանումների ղեկավարների միջև, համակարգել բժշկական մասնագիտացված ստորաբաժանումների աշխատանքները,
    2) ապահովել կալանավորված անձանց և դատապարտյալների ամբուլատոր և ստացիոնար համալիր բժշկական օգնության կազմակերպումը և դրա կատարելագործումը,
    3) ձեռնարկել միջոցներ բժշկական սպասարկման բաժնում կամ բաժանմունքում կամ խմբում բժշկական ախտորոշման գործընթացի կատարելագործման, մահճակալային ֆոնդի արդյունավետ օգտագործման, հիվանդացության և մահացության դեպքերի նվազման ուղղությամբ,
    4) կազմակերպել բժշկական սպասարկման բաժնում կամ բաժանմունքում կամ խմբում բուժսանիտարական և բուժկանխարգելիչ աշխատանքների պլանավորումը և դրանց կատարումը,
    5) կազմակերպել և կատարել հիվանդ կալանավորված անձանց և դատապարտյալների ընդունում, ժամանակին և ճշգրիտ ախտորոշում, հետազոտում, բուժման մեթոդի ընտրություն, հիվանդ կալանավորված անձանց և դատապարտյալների դուրսգրում,
    6) բժշկական սպասարկման բաժնի կամ բաժանմունքի կամ խմբի բժիշկ-մասնագետների հետ կատարել հիվանդ կալանավորված անձանց և դատապարտյալների պարբերական համայցեր` առնվազն շաբաթը մեկ անգամ հետազոտելով ստորաբաժանման բոլոր հիվանդ կալանավորված անձանց և դատապարտյալներին,
    7) ժամանակին անցկացնել բժշկական սպասարկման բաժնում կամ բաժանմունքում կամ խմբում տեղի ունեցած դժբախտ դեպքերի, ոչ հիմնավոր կամ ոչ բավարար հիմնավոր, երկարատև կամ ուշացած հոսպիտալացման, բժշկական օգնություն ցուցաբերելն ուշացնելու, ներհիվանդանոցային վարակների, մահվան և այլ դեպքերի մանրակրկիտ ուսումնասիրություններ` դրանց արդյունքների և ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ՝ տեղեկացնելով քրեակատարողական վարչության բժշկական սպասարկման բաժնի պետին և հիմնարկի պետին,
    8) հետևել հիմնարկում սանիտարական օրենսդրության պահանջների կատարմանը,
    9) հետևել բժշկական բոլոր փաստաթղթերի լրացման ճշտությանը և ամբողջականությանը,
    10) դեղերի և բժշկական այլ պարագաների ստացման նպատակով ճիշտ և ժամանակին ներկայացնել հայտերը, ինչպես նաև հետևել բժշկական սպասարկման բաժնին կամ բաժանմունքին կամ խմբին անհրաժեշտ բժշկական գույքով ապահովմանը,
    11) ապահովել բժշկական փաստաթղթերի, դեղերի և բժշկական պարագաների` սահմանված կարգով պահպանումը բժշկական սպասարկման բաժնի կամ բաժանմունքի կամ խմբի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներում,
    12) վարչության բժշկական սպասարկման բաժնի պետին ներկայացնել հիմնարկի պետի կողմից հաստատված կիսամյակային կամ տարեկան հաշվետվություն բժշկական սպասարկման բաժնի կամ բաժանմունքի կամ խմբի գործունեության վերաբերյալ` հաշվետու ժամանակահատվածի ավարտից հետո 7-օրյա ժամկետում,
    13) կալանավորված անձանց և դատապարտյալների առողջական վիճակի վերաբերյալ գրությունների պատասխանների պատճենները հնգօրյա ժամկետում ներկայացնել քրեակատարողական վարչության բժշկական սպասարկման բաժնի պետին,
    14) հիմնարկի պետի հաստատմանը ներկայացնել իր ենթակայության ստորաբաժանումների մասնագետների հերթապահության ժամանակացույցը,
    15) ոչ ուշ, քան հաջորդող տարվա հունվարի յոթը վարչության բժշկական սպասարկման բաժնի պետին ներկայացնել հիմնարկի պետի կողմից հաստատված՝ իր ենթակայության ստորաբաժանման գործունեության աշխատանքային տարեկան ծրագրերը,
    16) կազմակերպել բժշկական սպասարկման բաժնի կամ բաժանմունքի կամ խմբի մասնագետների կողմից ամենօրյա այցելություններ պատժախցում գտնվող կալանավորված անձանց կամ դատապարտյալներին` կատարելով նշումներ համապատասխան մատյանում,
    17) սահմանել արտադրական (ներքին) հսկողություն սննդամթերքի պահպանման և սննդի պատրաստման հիգիենիկ ու հակահամաճարակային պահանջների կատարման նկատմամբ,
    18) վաղ հայտնաբերել վարակիչ հիվանդությունների դեպքերը և տվյալ կալանավորված անձանց կամ դատապարտյալների հետ շփում ունեցած անձանց և նրանց նկատմամբ իրականացնել համապատասխան կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ,
    19) հիմնարկի պետին ներկայացնել բժշկական եզրակացություն հիվանդ կալանավորված անձին կամ դատապարտյալին բուժական ուղղիչ հիմնարկ կամ առողջապահական մարմինների բուժական հիմնարկ փոխադրելու, կալանավորված անձանց կամ դատապարտյալներին բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու, բժշկական կոնսիլիում, խորհրդատվություն կամ բժշկական հանձնաժողովի կողմից քննարկում անցկացնելու անհրաժեշտության վերաբերյալ,
    20) վերլուծել բժշկական սպասարկման բաժնի կամ բաժանմունքի կամ խմբի բժշկական ոլորտի նյութատեխնիկական առկա բազայի և փաստացի պահանջարկի համապատասխանության վերաբերյալ տվյալները, որոնց արդյունքների վերաբերյալ տեղեկացնել քրեակատարողական վարչության բժշկական սպասարկման բաժնի պետին,
    21) անհրաժեշտության դեպքում կազմակերպել և պարբերաբար անցկացնել խորհրդակցություններ,
    22) ապահովել համագործակցությունը բուժական ուղղիչ հիմնարկի և այլ հիմնարկների բժշկական սպասարկման ստորաբաժանումների հետ՝ բուժսանիտարական և բուժկանխարգելիչ աշխատանքների, կալանավորված անձանց և դատապարտյալների բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպելու համար առողջապահական մարմինների բուժական հիմնարկներից օգտվելու և այդ նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու հարցերում,
    23) օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք տալ քաղաքացիների առաջարկություններին, դիմումներին և բողոքներին,
    24) իրականացնել իրավական այլ ակտերով սահմանված այլ պարտականություններ:
  7. Հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի մասնագիտացված ստորաբաժանման ղեկավարը ենթակա և հաշվետու է հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի պետին:
    Հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի մասնագիտացված ստորաբաժանման ղեկավարի բացակայության ժամանակ նրա պարտականությունները կատարում է հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի պետի կողմից առաջարկված և սահմանված կարգով նշանակված մասնագետ բժիշկը:
    Հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի մասնագիտացված ստորաբաժանման ղեկավարը պարտավոր է`
    1) բաշխել պարտականությունները մասնագիտացված ստորաբաժանման մասնագետների միջև, համակարգել ստորաբաժանման աշխատանքները,
    2) ապահովել կալանավորված անձանց և դատապարտյալների ամբուլատոր և ստացիոնար համալիր բժշկական մասնագիտացված օգնության կազմակերպումը և դրա կատարելագործումը,
    3) կազմակերպել և իրականացնել մասնագիտացված ստորաբաժանումում բուժսանիտարական և բուժկանխարգելիչ աշխատանքները,
    4) կատարել հիվանդ կալանավորված անձանց և դատապարտյալների ընդունում, ժամանակին և ամբողջական հետազոտում, ճշգրիտ ախտորոշում, բուժման մեթոդի ընտրություն, հիվանդ կալանավորված անձանց և դատապարտյալներին դուրսգրման ներկայացում,
    5) հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի պետին ներկայացնել բժշկական եզրակացություն հիվանդ կալանավորված անձին կամ դատապարտյալին բուժական ուղղիչ հիմնարկ կամ առողջապահական մարմինների բուժական հիմնարկ փոխադրելու, կալանավորված անձանց կամ դատապարտյալներին բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու, բժշկական կոնսիլիում, խորհրդատվություն կամ բժշկական հանձնաժողովի կողմից քննարկում անցկացնելու անհրաժեշտության վերաբերյալ,
    6) մասնագիտացված ստորաբաժանման բժիշկ-մասնագետների հետ կատարել հիվանդ կալանավորված անձանց և դատապարտյալների պարբերական համայցեր` առնվազն շաբաթը մեկ անգամ հետազոտելով մասնագիտացված ստորաբաժանման բոլոր հիվանդ կալանավորված անձանց և դատապարտյալներին,
    7) հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի պետին անհապաղ զեկուցել հոգեկան խանգարումների, թունավորումների, սննդային թունավորումների, վարակիչ հիվանդությունների ախտանիշների, տեղի ունեցած ծանր վնասվածքներով պատահարների և այդ ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների, ինչպես նաև մահվան դեպքերի վերաբերյալ,
    8) սահմանված կարգով պահպանել բժշկական փաստաթղթերը, դեղերը և բժշկական պարագաները,
    9) հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի պետին ներկայացնել կիսամյակային կամ տարեկան հաշվետվություն մասնագիտացված ստորաբաժանման գործունեության վերաբերյալ` հաշվետու ժամանակահատվածի ավարտից հետո հնգօրյա ժամկետում,
    10) ձեռնարկել միջոցներ մասնագիտացված ստորաբաժանումում բժշկական ախտորոշման գործընթացի կատարելագործման, մահճակալային ֆոնդի արդյունավետ օգտագործման, հիվանդացության և մահացության նվազման ուղղությամբ,
    11) կազմակերպել և պարբերաբար անցկացնել խորհրդակցություններ,
    12) ապահովել համագործակցությունը բուժական ուղղիչ հիմնարկի և այլ հիմնարկների համապատասխան մասնագիտացված ստորաբաժանումների հետ՝ բուժսանիտարական և բուժկանխարգելիչ աշխատանքների հարցում,
    13) իրականացնել իրավական այլ ակտերով սահմանված այլ պարտականություններ:
  8. Բուժական ուղղիչ հիմնարկի բժշկական մասնագիտացված բաժնի կամ բաժանմունքի կամ խմբի կամ մասնագիտացված ստորաբաժանման, ինչպես նաև հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի, բաժանմունքի, խմբի կամ մասնագիտացված ստորաբաժանման երկրորդ կամ երրորդ կարգի մասնագետը ծառայողական, բուժսանիտարական և բուժկանխարգելիչ աշխատանքների հարցերով ենթակա և հաշվետու է համապատասխանաբար բուժական ուղղիչ հիմնարկի մասնագիտացված բաժնի կամ բաժանմունքի կամ խմբի կամ հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի, բաժանմունքի կամ խմբի կամ մասնագիտացված ստորաբաժանման ղեկավարին:
    Բուժական ուղղիչ հիմնարկի բժշկական մասնագիտացված բաժնի կամ բաժանմունքի կամ խմբի, ինչպես նաև հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի, բաժանմունքի, խմբի կամ մասնա...

 

Սկզբնաղբյուր. http://armaids.am/NationalProgrammeArm.html
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը 50 հազար դրամից դառնում է 300 հազար դրամ
Առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը 50 հազար դրամից դառնում է 300 հազար դրամ

Սեպտեմբերի 23-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի նիստը: Տիգրան Ավինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է...

ՀՀ ԱՆ. Որ ծառայություններն են անվճար հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցների համար
ՀՀ ԱՆ. Որ ծառայություններն են անվճար հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցների համար

Առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բժշկական օգնության և սպասարկման ողջ ծավալը, ներառյալ` ըստ բժշկական ցուցումների տեղամասային բժշկի ուղեգրմամբ նեղ մասնագիտական խորհրդատվությունները (այդ թվում ակնաբույժի...

Հրատապ թեմա Հայաստանում
Զինվորական ծառայությունից ազատվում են հետևյալ 5 դեպքերում. hartak.am
Զինվորական ծառայությունից ազատվում են հետևյալ 5 դեպքերում. hartak.am

Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է...

Եթե հղիության և ծննդաբերության արձակուրդի եք գնացել 2016թ. հունվարի 1–ից հետո. 1in.am
Եթե հղիության և ծննդաբերության արձակուրդի եք գնացել 2016թ. հունվարի 1–ից հետո. 1in.am

Քաղաքացիները հաճախ են հետաքրքրվում, թե ո՞ր դեպքերում է տրամադրվում մայրության նպաստ չաշխատող մայրերին, այսպես ստորև ներկայացնում ենք այդ հարցի պատասխանը...

Հայաստանի Հանրապետությունում դեղերի պետական գրանցման պահանջներ
Հայաստանի Հանրապետությունում դեղերի պետական գրանցման պահանջներ

Սույն պահանջները մշակված են «Դեղերի մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. ապրիլի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի պետական գրանցման կարգը...

Դեղագործական շուկան Հայաստանում
Համավճարը տարածվել է անհետաձգելի, գինեկոլոգիական, ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների վրա
Համավճարը տարածվել է անհետաձգելի, գինեկոլոգիական, ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների վրա

Նոր խմբագրությամբ շարադրելով նախկինում ընդունած` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությանը և սպասարկմանը վերաբերող որոշման կետերից մեկը, գործադիրը համավճարը տարածել է ՀՀ պետբյուջեի անհետաձգելի, գինեկոլոգիական...

Իրադարձություններ Հայաստանում Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Բժշկական իրավունք
Ախտաբանաանատոմի իրավունքներն ու պարտականությունները
Ախտաբանաանատոմի իրավունքներն ու պարտականությունները

Գործադիրը հստակեցնում է ոլորտում գործողությունները;

Գործադիրը երեկ հաստատեց ախտաբանաանատոմիական հերձումների, ներառյալ՝ պարտադիր կարգով իրականացվող ախտաբանաանատոմիական հերձումների անցկացման կարգը...

Իրադարձություններ Հայաստանում Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Բժշկական իրավունք
Որո՞նք են անվճար անհետաձգելի հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող հիվանդությունները
Որո՞նք են անվճար անհետաձգելի հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող հիվանդությունները

Գոյություն ունի ցանկ, որում սահմանված է  պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների չափորոշիչը...

Հրատապ թեմա Հայաստանում
Բժշկական էթիկայի կանոնակարգ (Կոդեքս)

Բժշկի հիմնական պարտավորությունները

Բժիշկը պարտավոր է...

Ֆարմացևտ պրակտիկ 6-7.2008 (13)
Մարդասիրական օգնության կազմակերպումը, դեղերի նվիրատվություններ

Մարդասիրական օգնության հիմնական սկզբունքներն են`

  • Դեղերի նվիրատվությունը ստացողին պետք է առավելագույն օգուտ բերի. այն պետք է հիմնված լինի իրական պահանջարկի վրա։
  • Նվիրատվությունը պետք է կատարել` հարգելով ստացողի ցանկություններն ու իրավունքները...

Դեղագործական շուկա Ֆարմացևտ պրակտիկ 3.2008 (11) Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ Կառավարության որոշումներ և օրենքներ

Կարգ
Դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման.

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության (այսուհետ` թույլտվություն) տրամադրման կարգը...

Ֆարմացևտ պրակտիկ 1.2007 (1)
Հայաստանի Հանրապետության Կառավարություն որոշում - 2009 թ.

 

2009-2012 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրա­մի­ջոց­նե­րի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին...

ՀՀ ԿՈ N 684 առ 03.11.1998 - Առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը

ՀՀ ԿՈ N 1089-Ն առ 27.03.2003 

ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 1089-Ն որոշումը սահմանում է առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը...

Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման կարգը ՀՀ ԿՈ N 318-Ն առ 04.03.2004

ՀՀ Կառավարության N 318-Ն առ 04.03.2004 որոշումը սահմանում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման կարգը...

Բժշկական օգնության և սպասարկման տեսակների ցանկը ՀՀ ԿՈ 276-Ն առ 27.03.2008

ՀՀ Կառավարության 276-Ն առ 27.03.2008 որոշումը սահմանում է բժշկական oգնության և սպասարկման տեսակների ցանկը: Հավելված
ՀՀ կառավարության 2008 թվականի
մարտի 27-ի N 276-Ն որոշման...


Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ